Լավրովը քննադատել Է ԱՄՆ-ի գործողությունները Մոլդովայում եւ Անդրկովկասում
ՌուսաստանԱՄՆ-ն իրեն կոպիտ եւ աներես ձեւով է պահում Մոլդովայում եւ Անդրկովկասի հանրապետություններում. Ռուսաստանն այդպիսի մեթոդներով չի գործի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Նա (ԱՄՆ-ը) իրեն կոպիտ, անկիրթ, աներես ձեւով է պահում, թեեւ բոլորին փորձում է սովորեցնել հարգել յուրաքանչյուր ժողովրդի՝ իր ճակատագիրն ընտրելու իրավունքը: Նա այդ իրավունքը փորձում է ձեւավորել իր դեսպանությունների միջոցով, ինչպես դա եղել է Կիեւում՝ երկու Մայդանների ընթացքում, բոլորը հիանալի գիտեն, թե որտեղ եւ ինչ քանակությամբ են այնտեղ պաշտոնական կառավարական շենքերում տեղավորված Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչները»,-ասել է Լավրովը ռուսաստանյան երեք ռադիոկայաններին, ներառյալ Ռադիո Sputnik-ին, տված հարցազրույցում: Նա հավելել է, որ ամերիկյան կողմն այդ նույն բանն անում է Մոլդովայում:
«Մենք տեսնում ենք դա: Նույնիսկ ԱՄՆ-ի դեսպանի հրապարակային հայտարարություններով: Նրանք առաջ են տանում իրենց շահերը նաեւ Անդրկովկասի հանրապետություններում, մենք դա նույնպես տեսնում ենք եւ գիտենք: Բայց ես համոզված եմ, որ մենք այդպիսի մեթոդներով չպետք է գործենք»,-նշել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: