Կարմիր Շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացնում է ադրբեջանական շարասյունների շարժը. sputnik Armenia Փաշինյանը Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա Ծռերի» հոգեզավակն է. իրականացրեց ոչմիթիզականնների պլանը Կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և կառավարության անդամներ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. վերջինս բախվել է պատին, կա վիրավոր Գորիսում ծեծել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը Ադրբեջանցիների գործողությունները միտված են Քարվաճառի վերաազատագրումը դժվարացնելուն Մի քողի պատմություն․ Գոհար Գորգիսյան Սյունիքում Ադրբեջանը թիկունքի ապահովման աշխատանք է փորձել անել, հայկական կողմը կանխել է Ի՞նչ է կատարվում Սյունիքում. սա պրովոկացիա է ռուսների դեմ, ու դա Ադրբեջաը չէ, Թուրքիան է 

Ռուսաստանն Ադրբեջանին արդեն տանուլ է տվել Թուրքիային, այժմ կորցնում է Հայաստանին. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքական
Արցախի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների, հատկապես Ադրբեջանի ագրեսիվ հարձակողական գործողությունների, Լավրով-Փաշինյան հայտարարությունների մասին  ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ.

Սերգեյ Լավրովը խոսեց առաջին փուլում Ղարաբաղի 5 շրջանների, ապա 2 շրջանների տարածքների փուլային ազատման մասին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է հայկական կողմի համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Լավրովի և Փաշինյանի հայտարարությունները։ Արդյո՞ք Փաշինյանի հայտարարությունը նշանակում է մերժել Լավրովին։
 
- Չգիտեմ ինչ է նշանակում: Կգտնվեն ոմանք, որ կասեն՝ այո: Կգտնվեն ոմանք, որ կասեն դեռևս շուտ է այդպես ենթադրել: Երբ ժողովուրդն այլևս հարցեր չի տալիս, հետևաբար և պատասխաններ չի ստանում, երբ ժողովուրդը գտնվում է խոսքային ու մտային վակուումում և չի քննարկում որևէ հստակ ճանապարհային քաղաքական քարտեզ, բացի «հաղթելու՛ ենք» հրաշալի կարգախոսից, հնարավոր չէ այլևս լայն հետևություններ անել: Երբ քաղաքական ծավալային, ճակատագրական որոշումներն ընդունվում են առանց ժողովրդի մտավոր վերնախավի ուղղակի մասնակցության՝ միայն ռազմական և քաղաքական վերնախավի մակարդակում, իսկ դա փաստ է, ենթադրություններ անել թե երկիրը քաղաքական կոնկրետ ինչ կուրսի մեջ է՝ շատ դժվար է, որովհետև տեղեկություններ չկան: Ու թեև կռահելն անչափ դժվար է, բայց անհնար էլ չէ: Միաժամանակ Հայաստանում գտնվողների համար պրակտիկորեն անհնար է այդ մասին խոսելը, որովհետև երկրի ներսում գործում են սահմանափակումներ: Ես կարծում եմ, որ ինչպիսի համատեքստում էլ որ ավարտվի այս պատերազմը՝ ահռելի հարցեր են առաջ գալու, ահռելի հարցեր են տրվելու: Ես շատ կուզենայի, որ այդ հարցերի գոնե մի մասը տրվեին այսօր՝ հենց պատերազմի պահին: Կուզենայի ժողովրդի մտածող հատվածն ու մտավոր վերնախավը, բացի ստանդարտ լոզունգներ արտաբերելուց, մտքերի, առաջարկների և պահանջների փաթեթ ներկայացներ: Լիներ քննարկում, որովհետև սա բոլորիս կյանքի հարցն է, բոլորիս հայրենիքի հարցն է, բոլորիս նախնիների ժառանգության, բոլորիս հարազատների թափած արյան և բոլորիս հետագա ծնվելիք ու այլևս երբեք չծնվելիք սերունդների առջև պատասխանատվության հարց է: Սա գոյություն ունենալու և չունենալու հարց է: Բայց կա այն ինչ կա, ու մենք, որպես ժողովուրդ, սրան անդրադառնալուն այլընտրանք չենք ունենալու:
 
Կարծիքներ են հնչում, որ հնարավոր է` այսքանից հետո կորցնենք մեր ռազմական դաշնակցին՝ ի դեմս Ռուսաստանի։  Դուք ի՞նչ եք կարծում
 
- Նախ՝ այդ հարցը պետք է տալ Ռուսաստանին: Ապշել կարելի է, թե ինչպես հզորագույն տերությունում շատերը չեն հասկանում մի պարզ իրողություն. Ադրբեջանին՝ որպես հնարավոր ազդեցության գոտի, Ռուսաստանն այլևս կորցրել է: Տանուլ է տվել նրան Թուրքիային: Ադրբեջանից տասնյակ անգամներ փոքր, բայց իրենց համար տասնյակ անգամներ առավել կարևոր Հայաստանին Ռուսաստանը կորցնում է հենց այս օրերին: Հայ ժողովուրդն այս դժվարին պահին՝ կենաց ու մահու այս կռվում, անվերապահ դաշնակցի կարիք ունի և այդ դաշնակցին նա փնտրեց, բայց, կարծես թե, չգտավ: Հասարակությունը կարող է մոռանալ, բայց ժողովուրդը հիշողություն ունի եւ հետևություններ անելու կարողություն: Եվ այստեղ հարց է ծագում, իսկ Հայաստանն ունի՞ այսօր ռազմական դաշնակից: Ես` որպես քաղաքագետ, «ռազմական դաշնակիցների» միայն մի ձևաչափ գիտեմ: Դա պատերազմի դժվար պահին՝ միայնակ երկու ռազմա-տնտեսական դաշնակից հսկաների դեմ կռվող հերոսական փոքրիկ դաշնակցին ուղղակի ռազմական օգնությամբ ձեռք մեկնող, նրան անսահմանափակ ռազմամթերք և զենք տրամադրող, նրա թշնամուն զենք չվաճառած, նրա կողքին և նրա համար ծանր պահին ուղղակի կռվող դաշնակցի օրինակն է: Այլ ձևաչափ՝ հատկապես միայնակ պատերազմող դաշնակցին ոչ թե ուղղակիորեն օգնող, այլ՝ նրա տարածք սեփական «դիտորդներ» և ապա «խաղաղապահներ» մտցնել ցանկացող «դաշնակիցների» մասին համաշխարհային փորձում ինձ ոչինչ հայտնի չէ: Առավել ևս, երբ դաշնակիցները միայնակ կռվող դաշնակցի քաղաքական-տարածքային շահերին ամբողջությամբ հակառակ դիվանագիտական առաջարկներ են անում: Ես չգիտեմ դաշնակիցների մասին, որ իրենց կրտսեր դաշնակցի ողջ աշխարհագրական անվտանգությունը հարցականի տակ դնող տարածքային զիջումների երկար տարիներ եղած պլանից են խոսում և դա հատկապես այս պատերազմից հետո: Ես չգիտեմ դաշնակիցներ, որ իրենց «ռազմավարական դաշնակցի» թշնամուն կոչում են «ռազմավարական գործընկեր» և միաժամանակ ամենակտրուկ ձևով գոնե միանգամից չեն զսպում նրա հարձակումը սեփական դաշնակցի դեմ, մանավանդ երբ այդ մյուս «ռազմավարական գործընկերը» մարտադաշտ է բերել քո սեփական դարավոր թշնամուն, որի հետ դու մերձեցել ես, որպեսզի այսօրէական կարճատես խնդիրներ լուծես:
Ռուսաստանը, թերևս, բարեկամ է, թերևս լավ օրերի ընկեր, թերևս կարող էր լավ և իսկական ռազմական դաշնակից լինել, եթե Հայաստանում նախկինում ամեն բան ճիշտ արած լինեին հայաստանցիները, եթե առաջին երեք նախագահներին ժողովրդի առնվազն մի հատված չմեղադրեր դավաճանության մեջ, բայց հիմա կա այն ինչ կա:
 
Հիմա անհրաժեշտ է Ռուսաստանի հետ շատ ջերմ, լավ, բարեկամական և սիրով հարաբերություններ պահպանել , բայց և կայծակնային արագությամբ նոր դաշնակիցներ փնտրել, կատարել դրականորեն «հուսահատ» քայլեր, դիմել դիվանագիտական ծայրահեղ միջոցների, անել նախկինում անպատկերացնելի թվացած քայլեր, ներգրավել նոր խաղացողների, կատարել տիտանական աշխատանք: Եվ անել այդ ամենը շատ արագ, անել հիմա, ուղղակի անել:
 
Դաշնակիցներ Հայաստանն ունի, պարզապես նրանց դեռ չի գտել: Կամ դեռ չի մոտեցել: Այսպիսի իրավիճակում դա անհրաժեշտ է անել օրերի ընթացքում և դա հնարավոր է անել օրերի ընթացքում: Լիովին հնարավոր է:
 
Ի՞նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանն իր վերջին ուղերձում։ Ի՞նչ մեսիջ ուներ այն։ Արդյո՞ք հասկանալի էր, թե կոնկրետ ինչ քայլեր ու պլաններ են մշակում։
 
- Անձամբ ինձ համար՝ ոչ: Ես, անկեղծորեն, չհասկացա, թե բացի որոշ ոչ դրական տեղեկատվություն տալուց, որի մասին վարչապետը շատ բաց և շատ ազնվորեն հայտնեց, ինչպես նաև նախկինում եղած բանակցային կարևորագույն մանրամասներ բացահայտելուց՝ ուղերձի մեսիջն ու առջևում մեզ բոլորիս սպասվող ուղղությունը որոնք են: Գուցե այլք հասկացան: Ես, ցավոք, ոչ:
 
Եթե դիտարկենք Լավրովի առաջարկը, ապա ինչ անվտանգության երաշխիքներ այն կարող է ունենալ և արդյոք այն կբավարարի նաև Ադրբեջանին:
 
- Այդպես չպետք է ստացվի: Կրկնեմ. չպետք է ստացվի: Չ Պ Ե Տ Ք է: Ադրբեջանն այլևս առանձին կողմ չէ: Թուրք-ադրբեջանական երկյակը կարող է առանձին փուլերում ամենատարբեր բաների համաձայնվել կամ չհամաձայնվել: Բայց նրանք միշտ, անկասելիորեն և առանց որևէ այլևայլության ձգտելու են ու համաձայնվելու են միայն մի բանի՝ Հայաստանի լիակատար ոչնչացմանն ու իրենց կողմից կլանմանը: Դա չի կարող անգամ այլևս քննարկվել: Այդպիսի պայմաններում Հայաստանը չի կարող համաձայնվել ոչնչի՝ բացի հաղթանակից: Հաղթանակի հնարավոր է հասնել: Բարձր, անչափ բարձր գնով, անչափ մեծ և անդառնալի կորուստներով, բայց հաղթանակի մենք կարող ենք հասնել: Դրա համար անհրաժեշտ է նախ չհանձնվել քաղաքական-դիվանագիտական ասպարեզում, չգնալ որևէ բանակցության, չհուսահատվել վարչապետի հայտնած կորուստներից և ամեն ինչ, կրկնեմ և ընդգծեմ՝ բառացիորեն ամեն ինչ անել, ոչնչից չխորշել, ոչնչի առջև կանգ չառնել, ոչ մի միջազգային հանգամանքի մասին չմտածել և ամեն գնով ու ամեն ինչ կիրառել թշնամուն կործանիչ հարվածներ հասցնելու համար: Եվ, իհարկե, շատ շտապ դաշնակիցներ փնտրել...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարմիր Շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացնում է ադրբեջանական շարասյունների շարժը. sputnik ArmeniaՓաշինյանը Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա Ծռերի» հոգեզավակն է. իրականացրեց ոչմիթիզականնների պլանը Կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և կառավարության անդամներ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. վերջինս բախվել է պատին, կա վիրավոր Գորիսում ծեծել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը Ադրբեջանցիների գործողությունները միտված են Քարվաճառի վերաազատագրումը դժվարացնելուն Մի քողի պատմություն․ Գոհար Գորգիսյան Սյունիքում Ադրբեջանը թիկունքի ապահովման աշխատանք է փորձել անել, հայկական կողմը կանխել է Ի՞նչ է կատարվում Սյունիքում. սա պրովոկացիա է ռուսների դեմ, ու դա Ադրբեջաը չէ, Թուրքիան է Ինչ կապ ունի 5165 կուսակցությունը Աննա Հակոբյանի հետՆախօրեին Հայաստանում գրանցվել է վարակման 131 նոր դեպք, 354 մարդ առողջացել է, 9-ը՝ մահացելԴիվանագիտական խողովակներով փոխանցել ենք Ադրբեջանի՝ զորավարժություն անելու տեղեկությունը Գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենա է այրվել Օրվա խորհուրդԻնչ են հուշում աստղերը մայիսի 16-ի համար Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Merecdes-ը, Subaru-ն և Opel-ըՈրպեսզի ավելի լավ պատկերացնեք` ինչ սպառնալիք է Ադրբեջանի զորքի տեղակայումը ՀՀ Սունիքի մարզի Սև լիճ հատվածում, քարտեզին նայեք. Հոխիկյան Գորիս քաղաքի երկնքում անօդաչու թռչող սարք է երևացել. 168.amԵրևանի մեր բակերի անվտանգային սահմանն անցնում է Սև լճի և Կութի սարերով. Վարդան Ոսկանյան Մխիթարյանի գոլը նպաստեց «Ռոմա»-ի հաղթանակին «Լացիո»-ի դեմ խաղում Մհեր Արմենիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանական կողմը նոր պահանջներ է ներկայացրել. «Հրապարակ» Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ․ Արման Թաթոյան Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է. Տիգրան Ավինյան «Թող խաղաղ երկնքի տակ մեծանան մեր փոքրիկները»․ Արփի Գաբրիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել Այդ պստլիկ լճակը դեպի Գորիս ճանապարհին է՝ Սագի լճի կողքին. Նաիրա ԶոհրաբյանԱյս ծանր իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը հետ է քաշվել. Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանցիները տեսանյութ են հրապարակել Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքից (տեսանյութ)«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այս պահին փարթիի է մասնակցում. Mediaport (տեսանյութ) Ստեփանակերտի բնակչուհին բախվել է հանդիպակաց ընթացող մեքենային, այնուհետև՝ բնակել շենքին ՀԱՄԱՍ-ը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական մի շարք քաղաքների ուղղությամբ Տիգրան Ավինյանը իմքայլական պատգամավորների հետ լուսանկարներ է հրապարակել Սև լճից Մանրակրկիտ ուսումնասիրում ենք Ադրբեջանին հատկացվող ցանկացած աջակցություն. Պենտագոնի խոսնակ Օլգա Բուզովան էրոտիկ լուսանկար է հրապարակել«Արարատ»-ը 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր Անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դիրքապահների կյանքը և առողջությունը պաշտպանելու նպատակով. Արշավիր ՂարամյանԿութ համայնքի հովիվը նշեց, որ ինքը միայնակ է եղել, երբ ադրբեջանցիները 50-ական խմբերով եկել են և պահանջել հեռանալ․ Թագուհի Թովմասյան Թշնամին շարունակում է մնալ Իշխանասարում (տեսանյութ) Բանակցությունները կշարունակվեն վաղը․ այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ Սկանդալներ և դատեր. Լոռու «բազմազբաղ» մարզպետի արկածները Հասկանալի էր, որ արդեն գարնանն ադրբեջանցիներն Օմարով գալու էին և զբաղեցնեին իրենց ցանկացած բնագիծը. Վարագյան Այսօրվանից առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը․ ԱՆ Գեներալ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունները անարդյունք են ավարտվել. ArmDaily.am «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է Ադրբեջանցիները Մեղրին արդեն իրենցն են համարում․ ի՞նչ միջանցք, հիմա արդեն Սյունիքն են ուզում. Աշոտյան ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 10Երևանի ՀԱ թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է ՀԷՑ-ը՝ ապրիլ ամսին ծախսած էլեկտրաէներգիայի վճարումների մասին ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 9
Ամենադիտված