Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Էստոնիայի հետ` 1:1
ՍպորտՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի որակավորման չորրորդ տուրում Հայաստանի ընտրանին Էստոնիայի դեմ խաղում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հանդիպման հենց մեկնարկում Հայաստանի ընտրանին կարողացավ դառնալ արագ գոլի հեղինակ: 8-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո հավաքականի գրոհն արդյունավետ եզրափակեց Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականի առավելությունը, սակայն, կարճ տևեց. 6 րոպե անց Ռաունո Սապպինենը խփեց պատասխան գնդակը` հաշիվը դարձնելով 1:1:
Խաղի մնացած ժամանակահատվածում թիմերին գնդակ խփել չհաջողվեց:
Հայաստանի հավաքականը 4-րդ տուրից հետո 5 միավորով ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման C դիվիզիոնի երկրորդ խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Մեր հավաքականը 5-րդ տուրի հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին` արտագնա խաղում մրցելով Վրաստանի դեմ: