Խնդրում եմ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, մի մոռացեք՝ այսօր երկու մեծ պատերազմ է
ԲլոգոսֆերաԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի քաղաքացիներ, այսօր մեր երկրում գրանցվել է նոր 1371 կորոնավիրուսի դեպք․․․ Սա խիստ մտահոգիչ թիվ է․․․Խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ յուրաքաչյուրիդ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, մենք այսօր, այս պահին չունենք ԻՐԱՎՈՒՆՔ մեր Սպիտակ Բանակի Հերոսներին էլ ավելի ծանրաբեռնելու․․․
Մի մոռացեք, մեր երկրում այսօր երկու մեծ պատերազմ է, և առաջնագիծն ամուր պահելու առաքելությունը նաև թիկունքում կանգնածների պարտքն է։
Հարգելիներս, ևս մեկ անգամ խնդրում եմ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, որ մեր հզորՍպիտակ Բանակը կարողանա հաղթի անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։
Հ․Գ․ նկարում մեր պրոֆեսոր Իրինա Մալխասյան է՝ նա մարտ ամսից պայքարում է ու հաղթում է, հիմա նա հսկում է նաև մեր Զինվորների կյանքը․․․ Խնդրում եմ, հարգեք նրա աշխատանքը և մի ծանրաբեռնենք պրոֆեսորին և նրա կոլեգաներին․․․