Աննա Հակոբյանը տարբերություն չի դնում հայ եւ ադրբեջանցի երեխաների միջեւ
ՀասարակությունԿա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան՝ մյուսը. Facebook-ում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով ռազմական գործողությունների հետևանքով տուժած երեխաների լուսանկարները։
«Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։
Մարդը չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջև։ Դա ուղղակի անհնար է։
Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնևի, Երեւանի և Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքան մաղի միջով» եւ նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով», - գրել է Աննա Հակոբյանը։