Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. ՈՒՂԻՂ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համար ՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման մասնակիցները գնում են ԲԴԽ՝ աջակցելու զոհվածների հարազատների պահանջին Մի քանի մարզերում գազամատակարարումը կդադարեցվի «Կիևյան» կամրջից նետված տղամարդը ողջ է մնացել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին 24 ժամ ջուր չի լինելու Արաբկիր վարչական շրջանում «Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց 30 րոպե ուշանալու փաստը հերքել է» 

«Տղե՛րք, չվախենաք, հեսա հերս գալու ա». զոհված Մխիթար Գալեյանի վերջին խոսքերը. ինչ է պատմում մայրը որդու մասին

Հասարակություն

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ցուցակում հայտնվեց նաև 20-ամյա զինծառայող Մխիթար Գալեյանի անունը: Մխիթարը զորակոչվել էր բանակ 2019 թ հունվարի 17-ին: Ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի  զորամասում: Այս օրերին ամեն հերոսացած զինվորի անվան հետ մեկտեղ հնչում են նաև իրենց հերոսությունների մասին պատմությունները: Մխիթարը և Հայկը ծանր մարտերի ժամանակ, երբ լսում են նահանջի հրամանը, վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը փրկելու, և իրենց իսկ մարմնով, իրենց իսկ կյանքի գնով պաշտպանում և փրկում են ընկերոջը:   ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Մխիթարի մայրիկի՝ Աստղ Գալեյանի հետ, որը հպարտությամբ պատմեց իր հերոս զավակի մասին. «Մխիթարս շատ աշխույժ երեխա էր, անդադար շարժվում էր։ Ծնվել և մեծացել էր Երևանում։ Մեկ տարեկանից արդեն զգացվում էր սերը դեպի սպորտը»,- ասաց Մխիթարի մայրը:

Նա մեզ հետ զրույցում կիսվեց մի պատմությամբ, թե ինչպես է Մխիթարը փոքր հասակում վախեցնում իրեն. «Մխիթարիս մահճակալը բավականին բարձր էր, մի օր խոհանոցում գործ էի անում ու զգացի, որ մի շողք անցավ, ճիշտն ասած շատ վախեցա. պարզվեց՝ Մխիթարս ինքնուրույն իջել է մահճակալից ու վազել հյուրասենյակ։ 3 տարեկանից հետո տանից փախնում էր բակ, միայն հասցնում էի լսել տան դռան չխկոցը և Մխիթարս արդեն խաղահրապարակում էր՝ պտտաձողերից  կախված»,- նշեց Աստղ Գալեյանը:

Վերջինս խոսքերով, Մխիթարի ներսում կուտակված էներգիան անգամ սպորտի հաճախելը չսպառեց. «5-6 տարեկանից Մխիթարիս տարա գիմնաստիկայի՝ մտածելով, որ էներգիան կծախսի ու տանը հանգիստ կմնա, բայց ստացվեց հակառակը, տուն էր գալիս՝ էներգիան կրկնապատկած։ Արդեն խոհանոցի կահույքին էր նստում ու ասում՝ ճաշը ես խառնեմ, հարիչը ես բռնեմ ու նմանատիպ բաներ»,-ասաց Մխիթարի մայրը։

 Ինչպես մեզ հայտնեց Մխիթարի մայրը, բարձր դասարանում նա ընդգրկել էր ԵԿՄ-ի շարքերը: Նա աչքի էր ընկնում իր լիդեռ բնավորությամբ: Մխիթարը ավագ դպրոցին զուգահեռ միաժամանակ սովորում էր նաև «Իրավատնտեսագիտական» քոլեջում: Մխիթարը միաժամանակ պարապում էր 3 առարկա՝ ռուսերեն, անգլերեն և հայոց  պատմություն, որի արդյունքում բարձր միավորներով անվճար ընդունվում է ռուս-հայկական սլավոնական համալսարան. «Նրա ամենասիրելի նախադասությունն էր՝ «Մերս տղեդ սիրո՞ւն ա չէ»: Միշտ ուրախ էր, կենսախինդ, ժպտերես, բայց և շատ թախծոտ աչքեր ուներ: Երբեք խռով չէր մնում: Նա իմ ամեն ինչն էր: Երբեք ու երբեք չի տրտնջացել ծառայությունից: Միշտ ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Լավ ծառայության համար արժանացել է «Քաջարի մարտիկ» կոչմանը: Սերժանտ էր, դիրքի ավագ: Միշտ հպարտանում էր իր դիրքով, դիրքի տղաներով մատուռն էին վերանորոգել,  խաղող ու կարտոֆիլ էին աճեցրել»,- նշեց նա: 

  Տիկին Աստղը սեպտեմբերի 26-ին տեսակապով խոսել էր Մխիթարի հետ և նկատել էր որդու թախծոտ աչքերը. «Սեպտեմբերի 26-ին աղջկաս ծննդյան օրն էր, տեսակապով մեզ միացավ նաև Մխիթարս: Մի տեսակ թախծոտ էին աչքերը: 27-ի առավոտյան արդեն ստացանք պատերազմի սկսվելու գույժը, բոլորը արդեն դիրքերում էին, բայց ինքը ինձ չէր ասում՝ արդեն դիրքերում է, երևի, խնայում էր ինձ»:

Պատերազմը սկվելու առաջին իսկ պահից հայրը միայնակ չի թողել որդուն, ինքնակամ մեկնել է դիրքեր. «Ամուսինս ինքնակամ գնաց Արցախ, որ որդու կողքին լինի ու իր մարմնով պաշտպանի նրան: Սակայն այդպես էլ իրար չհանդիպեցին:  Ամուսինս ծանր վիրավորումով տեղափոխվեց Երևան: Իսկ Մխիթարս այդ ժամանակ ծանր մարտեր էր վարում իր դասակի հրամանատարի հետ: Ծանր մարտում զոհվում է դասակի հրամանատարը: Որպես դիրքի ավագ, որդիս իր վրա է վերցնում մարտը ու մինչև վերջ պայքարում: Նա միայն գոռում էր՝ «Տղե՛րք, չվախենաք, դուք զգույշ եղեք, ես ամեն ինչ կանեմ, մենակ ձեզ բան չպատահի, հեսա հերս գալու ա»: Նահանջի հրաման եղավ, որի ժամանակ նրա ընկերը վիրավորվում է, և Մխիթարս ու Հայկը հետ են գնում՝ ընկերոջը փրկելու, և հենց իրենց մարմնով էլ փրկում են ընկերոջը»,-պատմում է Մխիթարի մայրը:

Իսկ վերջում տիկին Աստղը հավելեց. «Վերջին անգամ որդուս գրկել եմ հուլիսի 12-ին: Մխիթարիս վերադարձին մնացել էր ընդամենը 3.5 ամիս, հոկտեմբերի 9-ից պետք է հաշվեինք 100օրը, ավա՜ղ, չհասանք այդ օրվան: Նրանք պայքարեցին մինչև վերջ հանուն հայրենիքի, նրանք գնացին, որ մենք ապրենք»,- եզրափակեց հերոսի մայրը:

Զվարթ Պետրոսյան

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. ՈՒՂԻՂԸնդդիմությունը սեպտեմբերից խելոք կգնա ԱԺ, ոչ մեկը չի ուզում մանդատից զրկվել․ Էդմոն Մարուքյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համարՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման մասնակիցները գնում են ԲԴԽ՝ աջակցելու զոհվածների հարազատների պահանջին Հայ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Մի քանի մարզերում գազամատակարարումը կդադարեցվի «Կիևյան» կամրջից նետված տղամարդը ողջ է մնացել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին 24 ժամ ջուր չի լինելու Արաբկիր վարչական շրջանում «Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց 30 րոպե ուշանալու փաստը հերքել է» Մայիսի 26. Օրվա Խորհուրդ«Դաբրոյի» սպասելիս. Ով է ղեկավարում Սամվել Բաբայանին․ «Հրապարակ» Դավիթ Տոնոյանի հարազատներից առգրավված զենքերը հետ են վերադարձրել․ «Ժողովուրդ» Սյունիքը բզկտելու ճարտարապետները․ «Հրապարակ» Սոչիի պատգամավորի բարեգործությունը՝ հանուն ՌԴ և ՀՀ բարեկամության, իշխանություններն իրենց են վերագրել․ «Ժողովուրդ»Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ․ «Ժողովուրդ» Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. Լարված մթնոլորտ է․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին․ «Հրապարակ» Աշակերտներն էլ են «կանտրոլի» տա՞կ․ «Փաստ» Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրառումը․ «Հրապարակ» Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել. «Հրապարակ» «Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է». «Փաստ» Բնակչության աղքատացումը Բրիտանիայում խանութների գողության բում է առաջացրելՆարգիզին «Դոմոդեդովո» օդանավակայից արտաքսել են Ուզբեկստան Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ժամանակին քննադատում էր, այսօր խրախուսում է. Թագուհի Թովմասյան Յանա Ռուդկովսկայան և Պլյուշչենկոյի մյուս հրեշտակները խարդախության զոհ են դարձելԻշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա բողոքի ակցիաների օրակարգըՄեր մեջ սևեր և սպիտակներ բերողը հեռացվելու է, մեր մեջ բաժանում չի լինելու. Արամ Վարդևանյան Եթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստը «Բժշկի դիմելու ժամանակն է». Բրիթնի Սփիրսի պարերն անհանգստացրել են երկրպագուներինՊրեմիերա. Իվետա Մուկուչյան` «Ես պատրաստ եմ» (տեսանյութ) Դատավորի քամահրական վերաբերմունքն անընդունելի է, դիմելու ենք ԲԴԽ և պահանջելու ենք դատն անցկացնել դռնբաց․ Կարին Տոնոյան Եթե ճգնաժամ չկա, հազարավոր ոստիկանների ետևում ինչո՞ւ ես թաքնվում. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին iPhone-ը փրկել է աղջկան բռնաբարությունիցՀարթավան-Քուչակ ավտոճանապարհին «Mercedes»-ը սահել է հարակից ձորակը և հրդեհվել Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը (տեսանյութ) Ազգը և ժողովուրդը չի մաշվում. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին Դիլարան կրքոտ լուսանկարներ է հրապարակելԻտալիան, Հունգարիան և Կիպրոսը բանակցություններ են պահանջում Ռուսաստանի հետՍյունիքում անվտանգության ապահովման հարցում ամենակարևորը ռուս սահմանապահների դերակատարումն է. մարզպետը` ՌԴ դեսպանին Երևանում Prado-ով վրաերթի են ենթարկել 23-ամյա աղջկա«Շքեղ»․ ինչ զգեստ է ընտրել Հռիփսիմե Հակոբյանը երեկոյան կերպարի համար Անահիտ Ավանեսյանը Ժնևում հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենին Ի՞նչ տվեցին Հայաստանին պարծենկոտ պաշտոնյաների «լուրջ կապերը»Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել ՇվեյցարիայիցԱյս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է՝ վիրավորական ձևակերպմամբ. Սուրեն Սարգսյան Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեկը շարունակում են մնալ ամենառոմանտիկ զույգը (լուսանկարներ)
Ամենադիտված