Երևանում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Чрезвычайный случайՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 15-ին, ժամը 19:25-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա ավտոմեքենա է այրվում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 19։44-ին։ Այրվել է «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ Պատվական Դ․) ավտոմեքենան։