Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Սալվինիին Արցախի հարցում ունեցած դիրքորոշման համար
BlogosphereՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Մատեո Սալվինիին արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դիրքորոշման համար:
«Շնորհակալություն սենատոր Սալվինիին՝ հանուն արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի իր ձայնը բարձրացնելու համար», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։