Արա Այվազյանը նշանակել է ԱԳ նախարարի տեղակալ
ПолитическиеՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արա Այվազյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ»,-նշվում է վարչապետի հրամանագրում:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին, Արա Այվազյանը հետ է կանչվել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Կուբայի Հանրապետությունում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նույն տարում նա համատեղության կարգով նշանակվել էր նաև Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան։ Իսկ 2018 թվականին կիկին համատեղության կարգով նշանակվել է Պանամայի Հանրապետությունում ՀՀ դեսպան։