Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) ՀԻՄԱ. Կիրանցում իրավիճակը սրված է, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան ՈՒՂԻՂ․ Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում Էս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ) ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է «Նիկոլ դավաճան», «Քայլ արա, մերժիր գժին» վանկարկումներ՝ Նոյեմբերյանում Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) 

Պոմպեոն ասաց՝ Թուրքիան ագրեսոր է և ԱՄՆ-ն չի ընդունում այդպիսի պահվածքը․ Դավիթ Բաբայան

Արցախ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, որով հույս էր հայտնել, որ հայերը կկարողանան դիմակայել ադրբեջանցիներին, Հայաստանում առաջացրել է խիստ հակասական արձագանքներ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նշեց, որ Պոմպեոյի հայտարարությունը պետք է դիտարկենք երկու տեսանկյունից։

«Նախևառաջ, Պոմպեոն մեզ համար դրական և նպաաստավոր կետեր նշեց՝ ասելով, որ Թուրքիան ագրեսոր է, որ ԱՄՆ-ն չի ընդունում այդպիսի պահվածքը, որ հույս ունի՝ հայերը կհաղթեն։ Սա նաև նշանակում է, որ մենք ազատ ենք՝ արտաքին հարաբերությունները զարգացնենք այնպես, ինչպես որ պետք է և ինչպես որ հրամայականն է։ Այսինքն՝ պետք է մեր եղբայրական երկրների հետ խորացնենք փոխգործակցությունը և դա անենք առաջին հերթին Ռուսաստանի, ապա Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ։ Այս տեսակետից նա հույս է հայտնում, որ մենք կհաղթենք, իսկ մենք գիտենք՝ ինչպես հաղթել թե՛ մարտի, թե՛ դիվանագիտական, թե՛ կոալիցիաներ ձևավորելու դաշտում։ Սա շատ լավ է և ցույց է տալիս, որ Ամերիկան նույնպես դժգոհ է Թուրքիայի պահվածքից», - ասաց նա։

Բաբայանը նշեց՝ մյուս կողմից մենք ակնկալում էինք ավելի կոշտ արձագանք, որովհետև Թուրքիան արհամարհեց ԱՄՆ-ին՝ այստեղ սկսելով պատերազմ և այդ մասին տեղյակ չպահելով նույնիսկ ԱՄՆ-ին․ «Եթե ԱՄՆ-ն հանդիսանում է գերտերություն աշխարհում և տարբեր տարածաշրջաններում խաղաղության, կայունության, հավասարակշռվածության  պահպանման գործում և հիմա Թուրքիան նման պահվածք է դրսևորում, պաշտոնական Վաշինգտոնը կարծես թե չի փորձում սանձազերծել ագրեսորին․ ի՞նչ է սա նշանակում՝ ժամանա՞կ չունի, թուլանո՞ւմ է, թե՞ ինչ։ Ես համոզված եմ, որ կոշտ արձագանք լինելու է տարբեր պատժամիջոցների ձևով, բայց փոքր-ինչ ավելի ուշ։ Այս պահին մենք պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, պատերազմը կանգնեցնենք մաքսիմալ հարվածներ հասցնելով ու պահպանելով մեր երկիրը ագրեսիայից»,- նշեց ԱՀ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականը։

Ըստ նրա՝ մենք գործ ունենք ամեն ինչի պատրաստ թշնամիների և ահաբեկիչների  հետ, հետևաբար մյուս երկրներին որակումներ պեք չէ տալ․ «ԱՄՆ-ին որակել այսպիսին է, այնպիսին է՝ ես չեմ ընդունում։ Որոշ պրովոկատորներ Ռուսաստանի դեմ էլ էին այդպիսի քայլեր անում։ Չի կարելի, քանի որ մենք պետք է լինենք հավասարակշռված և հասկանանք՝ ով է մեր եղբայրը, բարեկամը, ով կարող է ծանր պահին մեզ ձեռք մեկնել կամ չմեկնել։ Իսկ սա արվում է ոչ թե պատերազմի ժամանակ, այլ նախօրոք»,- նշեց Բաբայանը։ 

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Պոմպեոն ակնարկեց այն մասին, որ Վաշինգտոնը սկսել է որոշակի ջանք Թուրքիային զսպելու ուղղությամբ, Բաբայանը պատասխանեց․ «Եթե քարտ-բլանշ է տալիս և ասում է պաշտպանվեք և հաղթեք, իհարկե, սա զսպող մեխանիզմ է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նոյեմբերյանում քաղաքացին մեքենան վարել է ցուցարարների վրա Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս ՍոֆիանոպուլոսինՆոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու ՀԻՄԱ. Կիրանցում իրավիճակը սրված է, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհըԿսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներումՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածումԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել Էս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ) Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը՝ 41․101 մլն դրամ էՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըՎճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ինԻնչ եղավ Արցախում, այսօր Տավուշում է լինում, կոմունիկացիաները կանցնեն թշնամու վերահսկողության տակՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Էլի էկան, ասեցին՝ ում վրա ինչ կուզենք, կքշենք, ստեղի թագավորն ենք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին«Նիկոլ դավաճան», «Քայլ արա, մերժիր գժին» վանկարկումներ՝ ՆոյեմբերյանումՀայի տան դուռը բացում են, որ թուրքը գա, նստի. նոյեմբերյանցիներ (տեսանյութ) ԱՄՆ-ի Օկլահոմա Սիթիում հինգ մարդու դի է հայտնաբերվել Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակինԵԿՄ Վիլիսը 3-րդ անգամ ա քշում մարդկանց վրա, նոր ե՞ք հետախուզում հայտարարում. Դանիելյանը՝ պարեկներին (տեսանյութ) Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (տեսանյութ)Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆՆոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացինՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵրևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբՍտեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է
Ամենադիտված