Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն Stop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով ՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան ՈՒՂԻՂ․ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին 

Իրանն արդեն իսկ ներգրավված է այս պատերազմում․ իրանագետ

Իրան

Հոկտեմբերի 18-ին Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն վերանում է, ինչը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ հատկապես արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների համատեքստում:

Հայ-իրանական հարաբերությունների ներկայիս փուլի, Իրանի՝ Արցախում ընթացող ռազմական գործողությունների հնարավոր միջամտության և այլ հարցերի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։

Նա նշեց, որ Իրանը դեռ պաշտոնապես չի հրապարակել այն երկրների ցանկը, որոնց պատրաստվում է զենք վաճառել, և բարդ է հիմա որևէ ենթադրություններ անել․ «Զենքի առք ու վաճառքը միանգամից չի լինում՝ կնքվում են պայմանագրեր, մշակում են գործողությունների պլաններ, զենքերն են պատրաստվում։ Այնպես չէ, որ զենքերը բոլորը պատրաստված, այնտեղ դրված են, այսինքն՝ այստեղ խոսքը երկարատև գործընթացի մասին է»,-նշեց իրանագետը։

Բայցևայնպես, վերջինս հավանական համարեց Իրանի զենքի վաճառքը Հայաստանին, հիմք ընդունելով այն, որ օրեր առաջ  ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ, որում, ըստ իրանագետի, ամենայն հավանականությամբ, այդ հարցերը դրվել են քննարկման։

Գոհար Իսկանդարյանը այն կարծիքին է, որ Իսրայելում գործող ՀՀ դեսպանատունը չի կարող խաթարել հայ-իրանական հարաբերությունները, քանի որ նախքան Իսրայելում ՀՀ դեսպանատան գործելը, ՀՀ ԱԳՆ-ն Իրանի Իսլամական Հանրապետությանը տեղեկացրել էր այդ մտադրության մասին․ «Իրանի հետ ունեցած մեր դիվանագիտական և բարեկամական հարաբերությունները երբեք չեն կարող ստվերվել նոր ձևավորվող իսրայելական հարաբերությունների կոնտեքստում։ Իրանին բավականին բարձր մակարդակով ներկայացվել է, որ Իսրայելում ևս մենք ունենք խնդիրներ, այսինքն՝այնտեղ ունենք համայնք, ունենք անշարժ գույքեր, որոնք կարիք ունեն աջակցության և վերահսկողության»,-ասաց նա։

Իրանագետը մեզ հետ զրույցում նաև նշեց որ ՀՀ-ն Իսրայելի հետ ցանկանում է ունենալ դիվանագիտական հարաբերություններ հենց այն ԱԹՍ-ների պատճառով, որոնք այսօր օգտագործվում են մեր խաղաղ բնակչության դեմ․ «ՀՀ ԱԳՆ-ն ցանկություն է ունեցել ինտեգրվել այդ գործընթացներին, որպեսզի հետո կարողանա կանխել ԱԹՍ-ների հետագա վաճառքը, պայմանավորվածություն ձեռք բերել, որ այդ ԱԹՍ-ները որևէ կերպ չօգտագործվեն խաղաղ բնակչության դեմ։ Բայց այս պատերազմական գործընթացում, երբ տեսանք, որ Իսրայելը շարունակում է զենքերի վաճառքը Ադրբեջանին, որը օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ, ՀՀ-ն որպես բողոքի նշան, Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին։ Ժամանակի ընթացքում թե‘ Հայաստանի և թե‘ Իրանի կողմից ամրագրվել է, որ երբևէ որևէ երրորդ պետության պատճառով հայ-իրանական հարաբերությունները չեն խզվելու»,- պարզաբանեց նա։

Վերջինս հայտնեց, որ հենց ՀՀ-ի շահերից է բխում այն, որ Իրանը անմիջականորեն չի միջամտում պատերազմին, քանի որ, եթե ստացվեր այնպես, որ Իրանը միջամտեր, արդեն սա կլիներ տարածաշրջանային բախում, և ղարաբաղյան խնդիրը կանցներ երկրորդ պլան․ «Իրանը ինչ-որ կերպ արդեն իսկ ներգրավված է պատերազմին, նա իր սահմանի ողջ երկայնքով կանգնեցրել է իր զորքին։ Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենց օդային սահմանը հատելու դեպքում, իրենք համարժեք գործողությունների են դիմելու։ Մենք տեսանք, որ օրեր առաջ Իրանի օդային տարածք ներխուժել էին երկու ԱԹՍ, որը, ինպես հետագայում պարզվեց, Ադրբեջանինն էր, և ես առավել քան վստահ եմ, որ իրանական ՀՕՊ-ն է աշխատել, քանի որ մեր սահմանից դրանք բավական հեռու էին, և մենք չէինք կարող հարվածել այնպես, որ դրանք ընկնեին Իրանի տարածք»,-ասաց Գոհար Իսկանդարյանը։

Իրանագետը այն համոզմունքն ունի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ճանաչի ԱՀ անկախությունը․«Ես բացառում եմ դա»։

Հիշեցնենք, որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև 2015 թվականի հուլիսին կնքված «միջուկային համաձայնագրի» համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 18-ից վերացվում է Իրանի նկատմամբ սահմանված էմբարգոն:
 Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրներըԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա ՇիմոնիտենՍա պետք է համազգային մեծ շարժում դառնա, ժողովուրդ, միացեք Stop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ է հրապարակել Եվրահանձնաժողովը 33 մլն եվրո կհատկացնի Երևանին«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնիցՔննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունըՄարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած«Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Վարդան Ղուկասյանի աջակիցներ. «Մեր նպատակն ա, որ պրծնենք էս իշխանությունից»Այստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացի Նավթի գները նվազել ենՆիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. ՇարմազանովՊիտի 15 մլն փող մուծես, որ տղեդ բանակ չգնա, աղքատի տղերքը կգնան, աշխատող մարդու վրա թքած ունենՎահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենքՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԹանկարժեք մետաղների գներՌուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. ԱբրահամյանԱպրիլի 18-ի աստղագուշակՈՒՂԻՂ․ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԿոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կանՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետըՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»«Հրապարակ». Օսկանյանին սպասելիսՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն էԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավըԻրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Ամենադիտված