«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 

Իրանն արդեն իսկ ներգրավված է այս պատերազմում․ իրանագետ

Իրան

Հոկտեմբերի 18-ին Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն վերանում է, ինչը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ հատկապես արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների համատեքստում:

Հայ-իրանական հարաբերությունների ներկայիս փուլի, Իրանի՝ Արցախում ընթացող ռազմական գործողությունների հնարավոր միջամտության և այլ հարցերի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։

Նա նշեց, որ Իրանը դեռ պաշտոնապես չի հրապարակել այն երկրների ցանկը, որոնց պատրաստվում է զենք վաճառել, և բարդ է հիմա որևէ ենթադրություններ անել․ «Զենքի առք ու վաճառքը միանգամից չի լինում՝ կնքվում են պայմանագրեր, մշակում են գործողությունների պլաններ, զենքերն են պատրաստվում։ Այնպես չէ, որ զենքերը բոլորը պատրաստված, այնտեղ դրված են, այսինքն՝ այստեղ խոսքը երկարատև գործընթացի մասին է»,-նշեց իրանագետը։

Բայցևայնպես, վերջինս հավանական համարեց Իրանի զենքի վաճառքը Հայաստանին, հիմք ընդունելով այն, որ օրեր առաջ  ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ, որում, ըստ իրանագետի, ամենայն հավանականությամբ, այդ հարցերը դրվել են քննարկման։

Գոհար Իսկանդարյանը այն կարծիքին է, որ Իսրայելում գործող ՀՀ դեսպանատունը չի կարող խաթարել հայ-իրանական հարաբերությունները, քանի որ նախքան Իսրայելում ՀՀ դեսպանատան գործելը, ՀՀ ԱԳՆ-ն Իրանի Իսլամական Հանրապետությանը տեղեկացրել էր այդ մտադրության մասին․ «Իրանի հետ ունեցած մեր դիվանագիտական և բարեկամական հարաբերությունները երբեք չեն կարող ստվերվել նոր ձևավորվող իսրայելական հարաբերությունների կոնտեքստում։ Իրանին բավականին բարձր մակարդակով ներկայացվել է, որ Իսրայելում ևս մենք ունենք խնդիրներ, այսինքն՝այնտեղ ունենք համայնք, ունենք անշարժ գույքեր, որոնք կարիք ունեն աջակցության և վերահսկողության»,-ասաց նա։

Իրանագետը մեզ հետ զրույցում նաև նշեց որ ՀՀ-ն Իսրայելի հետ ցանկանում է ունենալ դիվանագիտական հարաբերություններ հենց այն ԱԹՍ-ների պատճառով, որոնք այսօր օգտագործվում են մեր խաղաղ բնակչության դեմ․ «ՀՀ ԱԳՆ-ն ցանկություն է ունեցել ինտեգրվել այդ գործընթացներին, որպեսզի հետո կարողանա կանխել ԱԹՍ-ների հետագա վաճառքը, պայմանավորվածություն ձեռք բերել, որ այդ ԱԹՍ-ները որևէ կերպ չօգտագործվեն խաղաղ բնակչության դեմ։ Բայց այս պատերազմական գործընթացում, երբ տեսանք, որ Իսրայելը շարունակում է զենքերի վաճառքը Ադրբեջանին, որը օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ, ՀՀ-ն որպես բողոքի նշան, Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին։ Ժամանակի ընթացքում թե‘ Հայաստանի և թե‘ Իրանի կողմից ամրագրվել է, որ երբևէ որևէ երրորդ պետության պատճառով հայ-իրանական հարաբերությունները չեն խզվելու»,- պարզաբանեց նա։

Վերջինս հայտնեց, որ հենց ՀՀ-ի շահերից է բխում այն, որ Իրանը անմիջականորեն չի միջամտում պատերազմին, քանի որ, եթե ստացվեր այնպես, որ Իրանը միջամտեր, արդեն սա կլիներ տարածաշրջանային բախում, և ղարաբաղյան խնդիրը կանցներ երկրորդ պլան․ «Իրանը ինչ-որ կերպ արդեն իսկ ներգրավված է պատերազմին, նա իր սահմանի ողջ երկայնքով կանգնեցրել է իր զորքին։ Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենց օդային սահմանը հատելու դեպքում, իրենք համարժեք գործողությունների են դիմելու։ Մենք տեսանք, որ օրեր առաջ Իրանի օդային տարածք ներխուժել էին երկու ԱԹՍ, որը, ինպես հետագայում պարզվեց, Ադրբեջանինն էր, և ես առավել քան վստահ եմ, որ իրանական ՀՕՊ-ն է աշխատել, քանի որ մեր սահմանից դրանք բավական հեռու էին, և մենք չէինք կարող հարվածել այնպես, որ դրանք ընկնեին Իրանի տարածք»,-ասաց Գոհար Իսկանդարյանը։

Իրանագետը այն համոզմունքն ունի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ճանաչի ԱՀ անկախությունը․«Ես բացառում եմ դա»։

Հիշեցնենք, որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև 2015 թվականի հուլիսին կնքված «միջուկային համաձայնագրի» համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 18-ից վերացվում է Իրանի նկատմամբ սահմանված էմբարգոն:
 Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվում
Ամենադիտված