Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի» Նոր նշանակում ՔԿ-ում 

Նախագահի թեկնածու Բայդենը խոստանում է կանխել Թուրքիայի, վարձկանների միջամտությունը ԼՂ կոնֆլիկտում

Արտաքին Քաղաքական

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու սենատոր Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավում հայտարարության տեքստով ներկայացրել են, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ և թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչ կանի ընտրվելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Asbarez-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որից երկու օր առաջ Բայդենն ու Հարիսն անդրադարձել էին Ղարաբաղյան հակամարտությանը և խաղաղ լուծման կոչ արել:

«Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» խորագրով հայտարարության տեքստում մասնավորապես հիշեցվում է 2020 թվականի ապրիլի 24-ին Բայդենի խոսքերը. «Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու և նրանց հիշատակը հարգելու հարցում ես կանգնած եմ ողջ հայ ժողովրդի և ամերիկահայ համայնքի կողքին, որը այնքան մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ-ում»:

Անդրադառնալով Բայդենի՝ ապագա անելիքներին՝ նշվում է, մասնավորապես, որ նա կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և մարդու համընդհանուր իրավունքները  կդարձնի իր վարչակազմի առաջնահերթություններից, որպեսզի նման ողբերգություններ այլևս չլինեն: Նշվում է նաև, որ Բայդենը կուժեղացնի ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ բարելավելու հայ ժողովրդի կյանքը: Բայդենը կաջակցի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը ՝ ակտիվացնելով ԱՄՆ-ի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, կփնտրի նաև լրացուցիչ միջազգային դիտորդներ՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Շեշտվում է նաև, որ Բայդենը կաշխատի կանխել երրորդ կողմերի, այդ թվում ՝ Թուրքիայի նման պետությունների և օտարերկրյա վարձկանների միջամտությունը, որոնք վարձատրվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու համար: Նա լիովին կողմ է Հայաստանին ԱՄՆ աջակցության շարունակմանը՝ ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու և տնտեսական աճը խթանելու համար, և կվերանայի Ադրբեջանին անվտանգության նպատակով տրամադրվող աջակցությունը՝ համոզվելու համար, որ այն չի օգտագործվում հարձակողական նպատակներով: Նշվում է նաև, որ նա կշարունակի հումանիտար ականազերծման երկարաժամկետ օգնությունը Լեռնային Ղարաբաղում, որը Թրամփը փորձել է կասեցնել: Բայդենը նաև կդատապարտի ատելության հողի վրա կատարված հանցագործությունները՝ ամերիկահայերի դեմ:

Հայտարարության տեքստում ներկայացվում է նաև, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ: Մասնավորապես, որպես ԱՄՆ սենատոր, նա ջանքեր է գործադրել՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Անցյալ տարի Բայդենը Կոնգրեսում սատարել է երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությանը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը ու ԱՄՆ-ում ոգեկոչման անհրաժեշտությունը:

Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նա կոչ է արել ցեղասպանությունը լիովին ճանաչել և խոստացել է աջակցել դրա ճանաչմանը: Այնուհետև նա ասել է. «Եթե մենք լիովին չենք ընդունում, ոգեկոչում և մեր երեխաներին տեղեկացնում ցեղասպանության մասին, ապա «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց իմաստը»:

Հայտարարությունում հիշեցվում է նաև, որ Օբամա-Բայդենի վարչակազմը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ հումանիտար օգնություն է տրամադրել: Երբ 2020-ի սեպտեմբերին վերսկսվել է հակամարտությունը, Ջո Բայդենը կոչ է արել Թրամփի վարչակազմին ավելի ակտիվորեն զբաղվել խաղաղ լուծման փնտրտուքներով և պահանջել, որ այլ պետություններ, ինչպիսիք են Թուրքիան, հեռու մնան հակամարտությունից:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)
Ամենադիտված