Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей 

Կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը. Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներ

НК

Արցախի քաղհասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի միացյալ զինված ուժերը` ահաբեկիչ-վարձկանների ներգրավմամբ, իրենց ողջ զինուժը նետեցին Արցախի վրա։

26 տարի շարունակ ադրբեջանական կողմը թե՛ պաշտոնական մակարդակում, թե՛ քաղաքացիական դիվանագիտության շրջանակներում բացարձակ անհանդուրժողականություն  է դրսեւորել  փոխզիջումների հարցում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա իր վերահսկողության ներքո։ Այդպիսով, Ադրբեջանի կողմից կտրականապես մերժվել է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։

Բաքվի որդեգրած վերջնագրերի լեզուն առ ոչինչ է դարձրել միջազգային միջնորդների ջանքերը եւ այլընտրանքային խաղաղարար նախաձեռնությունները։

Միաժամանակ, Ադրբեջանը մշտական սադրանքների է դիմել Արցախի եւ Հայաստանի սահմաններին՝ խախտելով կրակի դադարեցման ռեժիմը, հայատյացություն բորբոքելով իր հասարակության մեջ՝ ռասիզմը բարձրացնելով մինչեւ պետական քաղաքականության աստիճանի։

Հասնելով  Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարած եւ հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված  քրեական հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը եւ վերջինիս հերոսացնելով, Արցախի դեմ 2016 թվականի ապրիլին պատերազմ սանձազերծելով եւ իր զինվորականների կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունները թույլ տալով, Բաքուն ամեն անգամ վերահաստատել է, որ Ադրբեջանի Հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ գոյության հնարավորության մասին իր բոլոր հավաստիացումները ոչինչ չարժեն։

Հակամարտության 1992-1994 թվականների ամենաթեժ փուլին հաջորդած բոլոր տարիները լի են եղել այդ պետության ցեղասպան քաղաքականության բազմաթիվ դրսեւորումներով, որոնք Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված ցեղասպանության ուղղակի շարունակությունն են՝ հիմնված պատմության խեղաթյուրման եւ Ադրբեջանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության բացահայտ հավակնություններ վրա՝ ո՛չ միայն Արցախի, այլ նաեւ Երեւանի հանդեպ։

Արցախի խաղաղ բնակչության դեմ նոր՝ արդեն ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան՝ միջազգային ահաբեկչական պատերազմի բոլոր դրսեւորումներով, մեր ժողովրդին այլ ելք չի թողել՝ բացի զենքը ձեռքին պաշտպանելուց իր նախնիների երկրում ապրելու իրավունքը։ Ոչնչացվում են քաղաքացիական օբյեկտներ՝ բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, էլեկտրակայաններ, կամուրջներ, ճանապարհներ, հուշարձաններ, մշակույթի օջախներ ու եկեղեցիներ։ Տարածաշրջանը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։

Այս պատերազմի արդյունքը կարող է լինել միայն արցախցիների ինքնորոշման վերջնական ամրագրումը՝ որպես ֆիզիկական գոյության եւ սեփական ինքնության պահպանման միակ միջոց։

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, ի դեմս հանրային գործիչների եւ հասարակական կազմակերպությունների առաջնորդների, կոչ ենք անում Հայաստանի եւ բոլոր երկրների իշխանություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնց համար հումանիզմը, ազատությունն ու ժողովրդավարությունն անվերապահ արժեքներ են, առանց հապաղելու, հիմնվելով «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի եւ մեր քաղաքացիների՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով ամրագրված միաձայն կամարտահայտման  վրա, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Այսօր չարի ու բարու սահմանագիծն անցնում է հենց մեր հողի վրայով, եւ հանո՛ւն ապագայի՝ յուրաքանչյուրը, ով հավատում է խաղաղությանն ու արդարությանը, պարտավոր է ցույց տալ, թե որ կողմում է ինքը։

 Ժաննա Կրիկորովա, «Թատրոն» ստեղծագործական միության նախագահ

Իրինա Գրիգորյան, «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ նախագահ

Գեղամ Բաղդասարյան, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ

Կիմ Գաբրիելյան, Արցախի լրագրողների միության նախագահ

Վարդան Հակոբյան, Արցախի գրողների միության նախագահ

Ալբերտ Ոսկանյան, Արցախի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն

Գալինա Սոմովա, Արցախի ռուսական համայնքի նախագահ

Սոֆի Իվանիդիս, Արցախի հունական համայնքի նախագահ

Ջուլիա Առստամյան, «Հարմոնիա» ՀԿ նախագահ

Արթուր Առստամյան, Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միության նսխագահ

Վերա Գրիգորյան, Արցախի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ

Ռուզաննա Ավագյան, Արցախի փախստականների միություն

Սուսաննա Պետրոսյան, Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն

Գայանե Համբարձումյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ

 Քաղաքացիական ակտիվիստներ՝

 Հասմիկ Առուշանյան

Կարինե Օհանյան

Աշոտ Սարգսյան

Քրիստին Բալայան

Ալվարդ Զաքարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Денежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлины
Самое популярное