Առաջարկում եմ Փաշինյանին՝ Ալիևին հրավիրի կամ Ծովագյուղ, կամ Նորատուս. կամավորական Արման Վարդանյան Վարչապետը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանն անդրադարձել է ագրեսիայի դեմ քայլերին Հոկտեմբերի 17-ին Մարտունիի հրթիռակոծությունից 65-ամյա քաղաքացի է սպանվել․ Արցախի ՄԻՊ ՊԲ-ն շնորհավորել է հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնը Իրանի նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Հենց դրա համար են զոհվում, որ «կիսախարոշիներ են». Ռուստամ Գասպարյանի կոչը` ռազմաճակատ մեկնելուց առաջ (տեսանյութ) Ես գնահատում եմ այն, ինչ անում են նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը. Արմեն Սարգսյան ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 19 զինծառայողի անուն Զոհրաբ Մնացականյանն իր էստոնացի գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարն իջավ ցուցարաների մոտ, խոստացավ ու հեռացավ 

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի կոպտագույն խախտումը

Արցախ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության կոպտագույն խախտումը, որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ հայտարարություն է տարածել:

«Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ մարդասիրական հրադադարի հենց առաջին օրը, ադրբեջանա-թուրքական ուժերը առաջնագծի տարբեր հատվածներում երեք անգամ խախտել են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի երկու կողմերում էլ: Ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում՝ հյուսիսային ուղղությամբ, իսկ ժամը 02:20-ից 02:45-ն  ընկած ժամանակահատվածում հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը հրթիռահրետանային գնդակոծության է ենթարկել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերը: Առավոտյան ժամը 07:20-ին՝ հրետակոծությունից հետո, ադրբեջանա-թուրքական ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել առաջնագծի հարավային հատվածում՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ, Արցախի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի երկայնքով: 

Ադրբեջանական կողմի անպատասխանատու և ապակառուցողական քայլերը վկայում են, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն ցանկանում և ունակ չեն կատարել ո՛չ իրենց պարտավորությունները միջազգային կոնվենցիաների շրջանակներում, ո՛չ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջնորդությամբ մարդասիրական նպատակներով  կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հերթական անգամ Ադրբեջանը և Թուրքիան ցուցադրել են, որ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունները և, ընդհանուր առմամբ, բանակցությունները շարունակում են դիտարկել բացառապես հակամարտության ռազմական լուծման համատեքստում:  

Միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է կարող կասեցնել միջազգային միջնորդների ջանքերն ու հեղինակությունը խաթարող ադրբեջանա-թուրքական ուխտադրուժ վարքագիծը: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը վերջ կդնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման փորձերին և անհրաժեշտ խթան կհաղորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերի արդյունավետ շարունակմանը: 

Վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը, որն իրականություն կդառնա միայն Ադրբեջանին իր պարտավորությունների կատարումը պարտադրելու դեպքում»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի ՀանրապետությունըԴուք պատերազմն սկսեցիք արդեն պարտված, որովհետև վախկոտի հոգեբանություն ունեք. Լալա Մնացականյան Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ Արմավիրի մարզում հայտնաբերվել է տղամարդու՝ հրազենային վնասվածքով դիԵրևան-Սևան ավտոճանապարհին 3 ավտոմեքենա է բախվել. կա վիրավորՄիջազգային կառույցները պետք է արձանագրեն ողջ եղելությունը՝ ֆիզիկապես լինելով Արցախում․ ՀՀ ՄԻՊ Անհասցե կոչերը ցուցադրաբար մերժվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Արցախի ԱԳ նախարար Պարոն վարչապետ, որևէ պայմանով չդավեք մեր որդիների թափած արյունը. Կարին Տոնոյան Կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունըՊԲ-ն այսօր խոցել է թշնամական թվով 5 անօդաչու թռչող սարք (տեսանյութ)Նորվեգիայի հայերը բողոքի ակցիաներով աջակցում են Հայաստանին ու Արցախին (տեսանյութ) Ֆրանսիացի պատգամավորն Արցախի ճանաչման մասին նախագիծ է ներկայացրելՍահմանի համար ցանցեր են հյուսվում և պատրաստվում նաև բնակարաններում. ԿԳՄՍ նախարար Անթալիայում ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասն են հասցրել. կան տուժածներ և զոհ Ամուր թիկունք՝ ավելի մոտ տարածությունից. կանանց կամավորական ջոկատ է ձևավորվել (տեսանյութ) Մոնրեալի հայերը պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը Սասուն Միքայելյանի վիրահատությունը հաջող է անցել, կյանքին վտանգ չի սպառնում Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը. Կարին ՏոնոյանՀանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետՀյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել. Վահրամ ՊողոսյանԲոլորս պարտավոր ենք մեր զինվորների կողքին լինելու. Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհհանիսյանի կոչըԵթե իմ երկրի համար անհրաժեշտ լինի, ես կլինեմ բանակում. Լևոն ԱրոնյանԱյս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն ՀովհաննիսյանԱմինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև Արծրուն Հովհաննիսյանի և Արիության մեդալով հետմահու պարգեվատրված Ալբերտ Հովհաննիսյանի հոր` Արտակ Հովհաննիսյանի ճեպազրույցըԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում 1500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին Մեր անձնական երազանքներն ու նպատակները հօդս ցնդեցին. Մարիամ ՓաշինյանԵրևանի Հաղթանակ թաղամասում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան եւ Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները Մարտակերտի ճանապարհին վիրավորում ստացած 13-ամյա Ռոբերտի առողջական վիճակում դրական դինամիկա կաՄայք Պոմպեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մեզ համար դժվար է հավատալ, որ Ռուսաստանը զինում էր հայկական կողմին հակամարտության ակտիվ փուլում. ԱլիևԱռաջարկում եմ Փաշինյանին՝ Ալիևին հրավիրի կամ Ծովագյուղ, կամ Նորատուս. կամավորական Արման ՎարդանյանՎարչապետը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանն անդրադարձել է ագրեսիայի դեմ քայլերին Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը․ Մարիաստելա Ջելմինի Անկարան օգտագործում է կոշտ ուժ և հռետորաբանություն, այլ ոչ թե դիվանագիտություն. Bloomberg Կոչ ենք անում ցուցաբերել զգուշավորություն և զսպվածություն. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ«Ղարաբաղը մերն է». Սիլվա Հակոբյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը. Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսինԱրցախում քաջաբար զոհվել է Հայաստանի երիտասարդների հավաքականի ձյուդոիստ Գոռ ՍարգսյանըՍփյուռքը կարևոր դեր ունի Արցախի միջազգային ճանաչման հարցում. աշխատանք պետք է տանել․ Արամ Ա Ինչ փաթեթների շուրջ են բանակցել Երևանն ու ԲաքունԱյս օրհասական պահին կանգնելու եմ զինվորիս կողքին. հայ աղջիկների եւ կանանց կոչը (տեսանյութ) ՀՀ ոստիկանութունը հայտնաբերել է արգելված հրապարակումների 108 դեպք Խնդրում եմ դադարեցրեք ադրբեջանցի զինվորների սպանության կամ դիակների վերաբերյալ տեսանյութերի և/կամ լուսանկարների տարածումը. իրավաբան«Մեր գործն արդար է». հայրենիքի պաշտպանության առաջնագծում (տեսանյութ) Ջենթլմենական համաձայնություն ունեք, ռազմական դրություն է. Շարմազանով (տեսանյութ) Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը «Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի. մենք դեռ թեմային կանդրադառնանք. Անժելա Թովմասյան
Ամենադիտված