Մարդիկ են սպանվում, ինչո՞ւ եք լռում․ հայերի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան դիմաց (տեսանյութ)
ՏեսանյութերԱրցախի ճանաչման հարցը շարունակում է հայ ժողովրդի օրակարգում մնալ։ Այս պահին մեր հայրենակիցները բողոքի ցույց են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանք ծածանում են Արցախի ու Հայաստանի դրոշները՝ ԱՄՆ-ի իշխանություններին հիշեցնելով մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նրանք վանկարկում են՝ Արցախը Հայաստան է, այնտեղ խաղաղ բնակիչներ են սպանվում՝ հորդորելով չլռել։