Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ Թանկյան Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ) 

Ի՞նչ է պետք անել պատերազմի ավարտից անմիջապես հետո․ Արսեն Ջուլֆալակյան

Բլոգոսֆերա
ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Ի՞նչ է պետք անել պատերազմի ավարտից անմիջապես հետո։
Պատրաստվել նոր պատերազմի
Միշտ էլ եղել եմ այն կարծիքին ,որ անհնար է, գոնե երկարաժամկետ կտրվածքով պայմանավորվել Թուրքիայի հետ։ Գոյություն ունեն էքզիստենցիալ հակասություններ այս երկու պետությունների միջև, որոնք կարելի է գտնել տարբեր գաղափարախոսություններում, ծրագրերում, պատմական փաստաթղթերում։ Հայաստանը, որպես միջազգային սուբյեկտ, ուղղակի գոյություն չունի այդ պետության երկարատև ծրագրերում։ Նույնը կարելի է վերջնականապես և վստահաբար պնդել Ադրբեջանի մասին, եթե մենք չենք պատրաստվում ինչ որ մի օր հրաժարվել Արցախից (իսկ մենք հաստատ չենք պատրաստվում):
✔️Անհրաժեշտ է խորացնել հարաբերությունները դաշնակիցների հետ, վերաարժեքավորել դրանք, ձգտել այլ մակարդակի։ Շարունակել նոր գործընկերների որոնումը՝ հաշվի առնելով, իհարկե, հիմնական դաշնակիցների շահերը։ Դասեր քաղել արված սխալներից և աշխատել դրանց շտկման ուղղությամբ, այլ ոչ թե նեղանալ և մեկուսանալ։ Դիվանագիտությունը շարունակական պրոցես է իրենից ենթադրում, երբեք չի կարելի բավարարվել ձեռք բերածով։ Առավելագույնս խորացնել բազմավեկտորությունը (բարդ է, ոչ մեկ դա չի հերքում)։
✔️Իսկապես զարկ տալ ռազմաարդյունաբերությանը։ Տարիներ շարունակ խոսվել է դրա կարևորության մասին, և այժմ առավել քան անհրաժեշտ է այն իրականություն դարձնել, հատկապես, որ ունենք դրա համար առանձին գերատեսչություն։ Ինչպես կրկին ապացուցեց ընթացող պատերազմը, այս դարում զինվորի պատրաստվածությունն ու բարձր ոգին միայն բավարար չէ կորուստներից խուսափելու համար,իսկ ամեն մի կորուստ մեզ համար մեծ վիշտ է։ Անհրաժեշտ է օգտվել նորարական տեխնոլոգիաներից, ինչը էապես այլ որակի կբարձրացնի առանց այն էլ հզոր մեր բանակը և իհարկե, անչափ կարևոր է պատերազմից տուժած զինվորներին և նրանց ընտանիքներին անհապաղ ապահովել բոլոր տեսակի աջակցությամբ(բժշկական, ֆինասական, հոգեբանական...)։ Հայ զինվորը պետք է մի վայրկյան չկասկածի,որ ունի ամուր թիկունք և երաշխավորված ապագա։
✔️Բացարձակապես այլ մակարդակի հասցնել կրթությունը՝ հիմքում ունենալով ռազմահայրենասիրականն ու ազգայինը։ Դա բնավ չի նշանակում հրաժարվել ժամանակակից կիրառական և պրակտիկ գիտելիքների զարգացումից։ Ուղղակի, պերմանենտ պատերազմի մեջ գտնվող երկիրն այլ կերպ չի կարող։ Սա պետք է մեկընդմիշտ ֆիքսել, որ հետո հիշողությունը ժամանակի ընթացքում չբթանա։ Բոլոր նրանք, ովքեր արմատապես դեմ են զարգացման նման ռազմավարությանը, պետք է բավական հեռու պահվեն նշված ոլորտից։ Անհրաժեշտ է նաև առանձնահատուկ նշանակություն տալ ֆիզիկական դաստիարակությանն ու մասսայական սպորտին՝ որպես առողջ սերունդ, հզոր բանակ ունենալու հիմնական բաղադրիչներից մեկը։
✔️Ծնելիություն։ Այս օրերին բազմաթիվ կանայք և աղջիկներ հանդես են գալիս շատ երեխաներ ունենալու կոչով։ Հուսամ, էմոցիոնալ հայտարարություններ չեն։ Միակ իրական առավելությունը, որ կինն ունի տղամարդու հանդեպ(մնացած առումներով հավասար ենք),կյանք պարգևելու, երեխա ունենալու բացառիկությունն է։ Եվ այդ յուրահատկությունը երբեք չպետք է ստորադասվի թվացյալ ժամանակակից տենդենցներով։ Ոչ մեկ չպետք է սահամանափակի կնոջը իր գործունեության մեջ, բայց հատուկ պետք է խրախուսվի հենց վերոնշյալը, այլ ոչ տարբեր անհասկանալի օրակարգեր առաջ մղվեն։ Ընդ որում, խրախուսողը առաջին հերթին պետք է լինի հենց պետությունը, ապա նաև զանազան կազմակերպություններ՝ տրամադրելով տարբեր առավելություններ։
✔️Սփյուռքի հետ կապերն անհրաժեշտ է էլ ավելի խորացնել և ձգտել վերացնել/նվազագույնի հասցնել եղած պառակտումը համայնքային տարբեր ուժերի միջև։ Պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչ բացառիկ զենք է Հայոց Սփյուռքը։ Պետք է ստեղծել համապետական, համազգային, համահայկական միավորող այնպիսի օրակարգեր, որոնք իզորու կլինեն միասնական պահել մեզ ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ հարատև։ Սփյուռքի ամբողջ գործունեությունը պետք է ուղղված լինի պետականաշինությանը՝ անկախ Հայրենիքում իշխող քաղաքական ուժի հայացքներից(դա հաստատ հնարավոր է, երբ որպես հիմք ընդունում ես պետությունը, այլ ոչ անհատներին)։ Չկան բոլորի կողմից ընդունված ղեկավարներ, բայց Հայրենիքը պետք է լինի այդպիսին։
✔️Ուղղակի անհրաժեշտություն է ունենալ որակյալ կառուցողական ընդդիմություն։ Առանց դրա ցանկացած իշխանություն ժամանակի ընթացքում կորցնելու է իրականության զգացումն ու զարգացման ձգտումը։ Իսկ ընդդիմության շնչի զգալը կնպաստի տևական պրոգրեսին, հաշվետվողականությանը, իրական ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ մշտական պայքարին, ճահճացումից խուսափելուն․․․
Սկզբի համար թերևս այսքանը։ Ըստ իս, սրանք ուղղակի անհրաժեշտություններ են և դրանց մեծ մասը կարելի է սկսել հենց հիմա՝ չսպասելով այս չարաբաստիկ պատերազմի ավարտին։
Ուժ և համբերություն մեր հզոր բանակին, մեր քաջ զինվորին, հայ ժողովրդին»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ)
Ամենադիտված