ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարն իջավ ցուցարաների մոտ, խոստացավ ու հեռացավ
ՔաղաքականՆամակներ, հայտարարություններ և ուղերձներ ենք հղել միջազգային տարբեր կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի գրասենյակին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը:
«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի արտահայտենք մեր մտահոգությունը այն հարցում, որ այդ միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, բավարար ակտիվություն չեն դրսևորում, մինչդեռ իրենց գործընկերներն Ադրբեջանում բավականին ակտիվ են, գնում, այցելում են տարբեր բնակավայրեր, թվիթերում բազմաթիվ հայտարարություններ են անում և մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ի մեր ներկայացչությունը ավելի ակտիվ լինի և այդ պահանջով այսօր եկել ենք ՄԱԿ, մեզ ընդունեց ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար պարոն Շոմբի Շարփը»:
ՀԿ նախագահը նշեց, որ իրենք նամակները, հայտարարությունները հանձնել են Շարփին և սպասում են համապատասխան պատասխանի: