Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. վարորդի 5-ամյա տղան տեղում մահացել է Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 2000-ից ավելի մասնակցի ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսում կա կուտակված 760 բեռնատար Ողբերգական ավտովթար` Սյունիքի մարզում. կա 2 զոհ, 1 վիրավոր Յուլյա Նավալնայային ազատ են արձակել ոստիկանության բաժանմունքից Երասխավան գյուղում հրդեհ է բռնկվել, այրվել է 50 հավ Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է ՔՊ-ի խորհրդի անդամ Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ռուսաստանը իմունիտետ ունի, որ պետության քանդում թույլ չտա տեղական նիկոլ նավալնիի ձեռամբ. Հովհաննիսյան 

Ինչ փաթեթների շուրջ են բանակցել Երևանն ու Բաքուն

Վերլուծական

1997թ.-ից առ այսօր Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել եւ քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր: 

1996 թ. հոկտեմբերի 29-ին ստորագրվում է Մոսկովյան հռչակագիրը: Լևոն ՏերՊետրոսյանը պնդում է հետևյալ կետերի կատարման անհրաժեշտությունը՝ կրակի դադարեցում, բանակցային գործընթացի ինտենսիվացում, փոխզիջումային տարբերակ: Արդեն տարվա վերջին նախատեսվում է ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, որը իր աշխատանքները սկսեց 1996 թ. դեկտեմբերի 2-ին: Լիսաբոնյան գագաթնաժողովը սկսվում է միջազգային հանրության տրամադրվածության այնպիսի պայմաններում, որը ենթադրում էր պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի դիրքորոշումն էր համատեղել ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքը. 1996 թ. դեկտեմբերի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանը գագաթնաժողովի իր ելույթում շեշտում է, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է: Գագաթնաժողովի անդամ երկրները հանդես են գալիս հայտարարությամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և վերջինիս կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն շնորհելու մասին: Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվում են 8 հետևյալ սկզբունքները, որոնք արժանանում են Մինսկի խմբի բոլոր անդամների հավանությանը՝ բացի Հայաստանից։ Դրանք են՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականություն, համաձայնագրում հաստատված, ինքնորոշման իրավունքի վրա հիմնված Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ, որը նրան ինքնավարության բարձր աստիճան է ապահովում Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության երաշխավորված անվտանգություն, այդ թվում՝ բոլոր կողմերի փոխադարձ պարտավորություն` կատարելու համաձայնագրի բոլոր կետերը։ Ստեղծված պայմաններում Հայաստանի նախագահը օգտագործում է իր վետոյի իրավունքը՝ դառնալով միակ երկիրը, որը դեմ քվեարկեց այս հայտարարությանը: 


1997 թ․ գարնանը Մոսկվայում տեղի են ունենում եռակողմ բանակցություններ. Ադրբեջանը պնդում է, որ որպես կարգավորման հիմք պիտի ընդունվեն Լիսաբոնյան երեք սկզբունքները: Հայաստանը լքում է բանակցությունները, բայց չի կարողանում խուսափել Լեռնային Ղարաբաղի հարցով ներքաղաքական ճգնաժամի խորացումից: 1997 թ. հուլիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվեց ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակը։ Այն կազմված էր երկու համաձայնագրերից՝ նվիրված զինված հակամարտության դադարեցմանը։ Առաջինը ներառում էր զինված ուժերի դուրս բերում երկու փուլով, բաժանարար գոտու ստեղծում, տեղահանված անձանց վերադարձ նրանց նախկին մշտական բնակության վայրեր՝ բաժանարար գոտում, և անվտանգության մի շարք հարցեր: Լաչինի միջանցքը նախատեսվում էր հանձնել ԵԱՀԿ-ին վարձակալությամբ՝ միայն ԼՂ իշխանությունների կողմից օգտագործվելու պայմանով։ Երկրորդ համաձայնագիրն ուղղված էր ԼՂ կարգավիճակի որոշմանը և նախատեսում էր Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն, այդ թվում՝ սեփական Սահմանադրություն ունենալու իրավունք: 


1998 թ. արտահերթ նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը, իշխանության գալով, շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած բանակցային գործընթացի սկզբունքներին, սակայն ի տարբերություն նախորդ իշխանության, պնդում է հարցի լուծման փաթեթային տարբերակի վրա: 1998 թ. վերջին արդեն մամուլում ի հայտ է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկը՝ «Ընդհանուր պետության» կոնցեպտը, սակայն սկզբում դեռ պարզ չէր, թե այդ «Ընդհանուր պետության» անդամներ Ադրբեջանն ու Ղարաբաղը ինչ կարգավիճակ պետք է ունենային. «Մի դեպքում՝ Ղարաբաղը կարող է ստորադասվել Ադրբեջանին, մյուս դեպքում՝ «Ընդհանուր պետությունը» կարող է ձևավորվել կոնֆեդերատիվ սկզբունքներով, որտեղ Ղարաբաղը և Ադրբեջանը հանդես կգան որպես իրավահավասար սուբյեկտներ»: Այս կոնցեպտը շրջանառության մեջ դնելուց մոտ 10 օր անց՝ նոյեմբերի 25-ին, «Հայաստանի Հանրապետությունում» լույս տեսած «Առանց ներքին համաձայնության դժվար է լուրջ հաջողությունների հույս ունենալ» հոդվածում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, անուղղակիորեն անդրադառնալով նոր առաջարկին, ասում է. «Կարելի է փոխզիջման երևութականություն ստեղծել, բայց չհասնել իրական արդյունքների: Իսկ մենք խոսում ենք քայլերի մասին, որոնք մոտեցնում են հակամարտության կարգավորումը, այլ ոչ թե հաճելի են ականջի համար»: Դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նոր առաջարկի սկզբունքները փոքր-ինչ մեկնաբանվում են, այն է՝ ԼՂՀ և Ադրբեջանի պետական իշխանությունների համապատասխան մարմինների միջև տեղի է ունենալու լիազորությունների և իրավասությունների ճշգրտում: Սա հորիզոնական կապերի հիմքն է, որը թույլ է տալու Ադրբեջանին և Ղարաբաղին, որպես երկու հավասար միավորներ, ճշգրտել հարաբերությունները և ԼՂ կարգավիճակը («Հայաստանի Հանրապետություն», 1998, 241): Համաձայն «Ընդհանուր պետության» առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ադրբեջանը և Ղարաբաղը ստորագրում են Համաձայնագիր տնօրինման առարկաների և պետական իշխանության համապատասխան մարմինների միջև իրավասությունների փոխադարձ տարանջատման մասին, որը սահմանադրական օրենքի ուժ պետք է ունենար: Հայկական կողմի համար այս տարբերակը ընդունելի է եղել. քաղաքական բարձրագույն ղեկավարության ամենատարբեր ներկայացուցիչներ թե՛ տեղական, թե՛ միջազգային ատյաններից քանիցս պաշտպանել են այս տարբերակը: Սակայն «Ընդհանուր պետության» գաղափարը մերժվում է Ադրբեջանի կողմից. դեռևս 1999 թ. ապրիլի 1-ին Մոսկվայում Հեյդար Ալիևի հետ հանդիպումից հետո Քոչարյանը նշում է, որ Ալիևը հրաժարվել է «Ընդհանուր պետության» գաղափարից («Հայաստանի Հանրապետություն», 1999, 63): 2001 թ. հունվարին և մարտին Փարիզում տեղի են ունենում Քոչարյանի և Ալիևի միջև հերթական բանակցությունները` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ: Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում հրապարակ են գալիս «Փարիզյան սկզբունքները»: ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում գործունեության որոշակի պասիվացումից հետո ԱՄՆ-ն որոշում է իր դիրքերը վերականգնել և բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու նպատակով Քի Վեսթում կազմակերպում է հանդիպում Քոչարյանի և Ալիևի միջև: Քի Վեսթի բանակցությունների արդյունքում հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր գալիս և անցնում Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու շրջանի տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը: 


Քի Վեսթից հետո ի հայտ եկավ նոր առաջարկների անհրաժեշտություն. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով և Պրահայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված նոր առաջարկները ամրագրվեցին և կողմերին ներկայացվեցին 2007 թ. նոյեմբերի 29- ին Մադրիդ քաղաքում՝ ստանալով Մադրիդյան սկզբունքներ անվանումը։ Այս փաստաթղթի պարունակությունը հետագայում մասնակիորեն գաղտնազերծվեց 2009 թ. հուլիսի 10-ին Լ՚Ակվիլայում համանախագահող երկրների ղեկավարների արած հայտարարությամբ, որում ասվում է. «ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախարարները 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել են կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ: Հիմնարար սկզբունքները պարունակում են փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման 14 սկզբունքների վրա: Հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ենթադրում են` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն»: 


2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կառավարումը նոր դարագլուխ չի բացում Ղարաբաղյան կոնֆլիկտի պատմության մեջ. նա շարունակում է բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շուրջ: Սարգսյանի գալուստը սկզբնական շրջանում առաջ է բերում որոշակի ակտիվություն, ինչը ներհատուկ էր բանակցային գործընթացի տրամաբանությանը, երբ բանակցային սեղանի շուրջ հակամարտող կողմերից նոր ներկայացուցիչ էր նստում: Սարգսյանը պաշտոնավարման ամբողջ ընթացքում հավատարիմ է մնում կոնֆլիկտի փաթեթային լուծման տարբերակին. : Երկամյա ընդմիջումից հետո 2014 թվականի հոկտեմբերի 28-ին Փարիզում տեղի է ունենում Սարգսյան-Ալիև-Օլանդ հանդիպումը։ 2015 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են Բեռնում: Հանդիպումից հետո Ալիևն այն որակում է որպես «ձևական»: Այսպիսի բանակցային լճացման պայմաններում 2016 թ. ապրիլի 1-5-ը լայնամասշտաբ ռազմական գործողություններ են տեղի ունենում Արցախի բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Ապրիլյան ռազմական գործողությունները համանախագահող երկրներին և, մասնավորապես, Ռուսաստանին ստիպում են չափազանց պրոակտիվ գործել: 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում մեկնարկում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ։ Համաձայնություն է ձեռք բերվում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նորից են հանդիպում. շեշտադրվում է բանակցությունները շարունակելու բացարձակ անհրաժեշտությունը: 

Այս պատմական էքսկուրսը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ ժամ առաջ պետք է միավորել բոլոր այն նախկին պաշտոնյաներին, ովքեր այս տարիների ընթացքում մասնակցել են բանակցային գործընթացին, տիրապետում են անհրաժեշտ տեղեկություններին և փորձին և կարող են օգտակար լինել պատերազմը կանգնացնելու և ագրեսորին կրկին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հարցում… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոդել Սյուզան Սեդրակյանն ամուսնացել է (տեսանյութ)ՌԴ-ում հարսանիքի ժամանակ սպանել են ազգությամբ հայ փեսացուին ու նրա եղբորը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է Որոշ ակտիվիստներ Պուտինին հավատարմության կոչերի տեղատարափ են տարածում. Դանիել Իոաննիսյան Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. վարորդի 5-ամյա տղան տեղում մահացել է Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ կարդում կամ լսում եք համացանցում. Լևոն ՔոչարյանԿառավարությունը դարձյալ դժվարանում է պարտք վերցնել նույնիսկ բարձր տոկոսներով. գյուղատնտեսության նախկին նախարարԱննա Հակոբյանը վերադարձել է ՀայաստանԱդրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Քայլի Ջենները` բարեմասնություններն ընդգծող լողազգեստով (լուսանկարներ)«Դարի դավաճանությունը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշին»Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 2000-ից ավելի մասնակցի Ինչ են ակնկալում ամերիկահայ կառույցները Բայդենի վարչակազմից Լիլիթ Կարապետյանը` լանջաբաց զգեստով (լուսանկար)ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսում կա կուտակված 760 բեռնատար Ողբերգական ավտովթար` Սյունիքի մարզում. կա 2 զոհ, 1 վիրավորԱրարատ Միրզոյանի թիկնազորը քառապատկվել է. Hraparak.amՍանկտ Պետերբուրգում ոստիկանը ոտքով հարվածել է տարեց կնոջ որովայնին (տեսանյութ) Եթե հրաժարական չեն տալի՞ս` ինչպե՞ս պիտի դրսևորվի քաղաքական պատասխանատվությունը. Ռուբեն ՄելիքյանՅուլյա Նավալնայային ազատ են արձակել ոստիկանության բաժանմունքիցԵրասխավան գյուղում հրդեհ է բռնկվել, այրվել է 50 հավ Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է ՔՊ-ի խորհրդի անդամ Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ռուսաստանը իմունիտետ ունի, որ պետության քանդում թույլ չտա տեղական նիկոլ նավալնիի ձեռամբ. Հովհաննիսյան«Այդ օրը նրա ձայնի մեջ անհանգստություն նկատեցի»․ անհետ կորած զինվորական Իրինայի հարազատները սպասում են նրա վերադարձին Մեր հաղթանակից հետո 30 տարի մենք ոչինչ չէինք անում. ԱրմինկաՓաշինյանն օրակարգ է բերում «մերժվածների» նախագծերըԵԽ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում Նախիջևանում կրկին երկրաշարժ է գրանցելԴեմի Ռոուզը ներկայացել է գայթակղիչ կերպարում (լուսանկարներ)Սերժ Թանկյան և Արսինե Խանջյան, տեղյա՞կ եք, որ թուրքՆիկոլը Շուշին հռչակել է ադրբեջանական քաղաք. Միհրան ՀակոբյանԱմերիկացի զույգը սեքսով է զբաղվել հասարակական վայրերում և բռնվել (լուսանկար)Ազոխ և Դրախտիկ գյուղերում սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը. News.am Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են հետմահու պարգևատրված ոստիկանի ընտանիքին (տեսանյութ)Մինչև 10 հազար արցախցի ընտանիքներ այս պահին կացարանի կարիք ունեն Արա Այվազյանը հուշանվեր է հանձնել իր վրաց գործընկերոջըՕպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն Սփյուռքում Նիկոլին սատարողներ, խելոք նստեք տեղներդ, չխանգարեք՝ հայրենիքը փրկենք. Ռուբեն Հովհաննիսյան Ինչ են երեկ քննարկել Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները (տեսանյութ)«Նա նույնն է, ինչ գինին». Իննա Խոջամիրյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով. Ժաննա Անդրեասյան Ամերիկացի դիվանագետները ստիպված կլինեն Ռուսաստանի ԱԳՆ-ին բացատրություն տալ. ԶախարովաԱվտոմեքենան մասամբ հայտնվել է Արփա գետում Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում․ antifake.am Բերման է ենթարկվել Ալեքսեյ Նավալնիի կինըԵրկրաշարժ՝ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք․ այն զգացվել է նաև Հայաստանի տարածքում Նիկոլ Փաշինյանը պրոյեկտ է. ինչ-որ մեկի ձեռքում խաղալիք է եղել, խամաճիկ. Դավիթ Սահակյանց Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 87 տարեկանում մահացել է Լարի Քինգը Չղջիկները COVID-19-ի ծագման «ամենահավանական» տարբերակն են․ Գոլիկովա
Ամենադիտված