«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը «Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) 

Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը. Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին

Համաշխարհային Մամուլ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է Հունաստանի JUDAN լրագրողների միության կազմակերպած՝ «Ճգնաժամը Կովկասում և պատերազմի պատճառները» խորագրով հեռավար կոնֆերանսին, պատասխանել Հունաստանի և միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահին հարցեր են ուղղվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության պատճառների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է հնարավոր կասեցնել Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, որն իրականացվում է Սիրիայում, Լիբանանում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Արցախում:

Նախագահ Սարգսյանը համաձայնել է լրագրողների դիտարկմանը, որ Թուրքիայի քաղաքականությունը ապակայունացնող է և ծավալապաշտական: Նա ընդգծել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում:

Պատասխանելով Թուրքիայի ներգրավվածության պատճառների մասին հարցին՝ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. «Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիան փորձում է դառնալ էներգետիկ հանգույց, երկիր, որը կկառավարի էներգետիկ հոսքերը Կասպից ծովից, Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից մինչև Արևմուտք՝ Եվրոպա: Խոսքը միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի մասին չէ: Դառնալով հակամարտության կողմ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հետ մեկտեղ, Թուրքիան ֆիզիկապես այնտեղ է այն պատրվակով, թե իբր օգնում է իր էթնիկ եղբայրներին կամ պաշտպանում միջազգային լոգիստիկ խողովակաշարերը: Իրականում դրանք պատրվակներ են այնտեղ լինելու և ոչ միայն լինելու, այլ նաև՝ կառավարելու համար,-նշել է նախագահը: -Այդ կերպ Թուրքիան մեծ ազդեցություն կունենան Ադրբեջանի քաղաքականության վրա և, ի վերջո, մեծ ազդեցություն կունենա նաև եվրոպական երկրների և Կենտրոնական Ասիայի վրա: Թուրքիան ցանկանում է գերակա դեր ունենալ էներգետիկ հոսքերի վրա, լինել հիմնական դոմինանտ երկիր, որը կառավարում է էներգետիկ հոսքն արևելքից, հարավից և, հնարավոր է, հյուսիսից մինչև Եվրոպա»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին այն դեպքում, երբ օկուպացրել է Սիրիայի, Իրաքի և Կիպրոսի տարածքները. «Ինչպե՞ս է պատահում, որ այսքան շատ օկուպացիա իրականացնելուց հետո մի երկիր այսօր խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ասելով, թե դա շատ կարևոր է: Նրանց խոսքերն ու գործողությունները չեն համընկնում»:

Նախագահն ասել է, որ Թուրքիայում սիրիացի փախստականների առկայությունը մեկ այլ գործիք է վերջինիս ձեռքում՝ Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար, քանի որ Եվրոպական միությունը միջոցներ է ծախսում՝ այդ փախստականներին Թուրքիայի տարածքում պահելու համար: «Թուրքիայի այս ռազմական, էներգետիկ և միգրացիոն ընդլայնումները հանգեցրել են քաղաքական ընդլայնման: Այստեղ է, որ Թուրքիան ջանքեր է ներդնում Ռուսաստանին, Եվրոպական միությանը, Միացյալ Նահանգներին ճնշելու համար: Ինչու՞ է Թուրքիան սա անում: Եթե 20 տարով հետ գնաք, Թուրքիայի տնտեսությունը շատ արագ էր աճում, սակայն վերջին տարիներին հակառակ պատկերն է: Մեծ միջազգային ընկերությունները դուրս են գալիս Թուրքիայից, այդ երկրի տնտեսությունն անկում է ապրում, մինչդեռ ազգայնամոլությունը և իսլամիստական գաղափարախոսությունը աճ են արձանագրում,-նշել է նախագահ Սարգսյանը: -Եվ, որպես այդ ամենի արդյունք, մենք տեսնում ենք, որ Թուրքիան օգտագործում է նաև ծայրահեղական իսլամը՝ որպես իր արտաքին և ներքին քաղաքականության գործիք: Տեսնում ենք, որ Թուրքիան աջակցում է իսլամիստ ջիհադիստներին: Այդ նույն ջիհադիստները Թուրքիայի աջակցությամբ գնացել են Լիբիա, իսկ այսօր Լիբիայից և Սիրիայից բերվում են Արցախ: Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ եղել են վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից և այլ վայրերից: Սակայն առաջին անգամն է, երբ այս իսլամիստ ահաբեկիչները բերվել են տարածաշրջան մեկ պետության կողմից»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարածաշրջանում Թուրքիայի առաջացրած անկայունությունը կարող է հասնել մինչև Ռուսաստան, Իրան, հնարավոր է՝ Կենտրոնական Ասիա. «Կա ևս մեկ հատուկ ուղերձ Թուրքիայի կողմից՝ ադրբեջանցիներին ասել, թե դուք չեք կարողացել այս խնդիրը գլուխ բերել, մենք այստեղ ենք և կօգնենք ձեզ, մեզ չի հետաքրքրում, որ հայերն այստեղ ապրել են հազարավոր տարիներ, մենք կանենք էթնիկ զտման գործը ձեր փոխարեն: Նրանք նաև ասում են, թե գիտենք դա ինչպես անել, քանի որ 105 տարի առաջ արդեն իսկ արել ենք. Օսմանյան կայսրության ավարտին Արևմտյան Հայաստանում այդ էթնիկ զտումն ավարտվեց 1,5 միլիոն հայերի սպանությամբ»:

Հարցին, թե ինչ է ակնկալում Հայաստանը Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում ամբողջությամբ հասկանալ այս հակամարտություն էությունը և հստակ հանդես գալ դադարեցնելու պատերազմը: Պետք է շատ հստակ և ուժեղ հայտարարություն լինի, որ հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, և որ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից:

Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը. եթե այս կազմակերպությունը ստեղծումից ի վեր հայտարարել էր բացարձակ այլ նպատակների մասին, հիմա ինչպե՞ս կարող է Կովկասում հանդուրժել իր անդամ երկրի նման վարքագիծը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իմ ուղերձը հստակ է՝ եկեք ազատվենք հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունից, հասնենք հրադադարի և կողմերին բերենք բանակցային սեղանի շուրջ: Ավելի լավ ձևաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հնարավոր չէ գտնել»:

Նախագահ Սարգսյանը տրամաբանական է համարել ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի վաճառքի վրա էմբարգո կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկը. «Եթե Թուրքիային վաճառված զենքերն օգտագործվեին ագրեսորի, միջազգային, իսլամիստ ահաբեկիչների դեմ, ես դա կհասկանայի, սակայն երբ դրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ծագում ունեն և թիրախավորում են քաղաքացիական անձանց Արցախում, դա անընդունելի է: Եթե այս գաղափարը կամ քայլը հավանության արժանանա այլ երկրների կողմից, Հայաստանը կողջունի նման նախաձեռնությունը»:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանը, խորհրդարանին, հույն ժողովրդին՝ հայերին սատարելու համար. «Մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների համատեղ պատմություն ունեն: Վստահ եմ՝ կկարողանանք հաղթահարել այսօրվա դժվարությունները, կշարունակենք արարել խաղաղություն, մշակույթ... Մեր համագործակցությունն ու բարեկամությունը երկար տարիների պատմություն ունեն: Շնորհակալ եմ Հունաստանի կառավարությանը, խորհրդարանին, բոլոր գործիչներին՝ ցուցաբերած լիակատար աջակցության համար»:

Պատասխանելով Հունաստանի հայկական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի՝ Սփյուռքի հետագա քայլերի մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ողջ աշխարհի հայերին. «Կարծում եմ՝ նրանք ֆանտաստիկ վարքագիծ են դրսևորում: Ուզում եմ այս հնարավորությունն օգտագործելով՝ շնորհակալություն հայտնել նրանց բոլորին: Ես գիտեմ, թե ինչու է այս հարցը Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի համար այսքան զգայուն: Սա նրանց համար սոսկ հայրենիք չէ, Արցախը նրանց համար հայկական պատմության ու ժառանգության, հայկական մշակույթի մաս է: Այստեղ Թուրքիայի ներգրավվածությունն ամբողջովին փոխում է իրավիճակը, քանի որ յուրաքանչյուր հայի համար այսօր հայերի դեմ պատերազմում թուրքական ներգրավվածությունը հիշեցնում է ցեղասպանությունը: Սա այն հարցն է, որը հայ ժողովուրդն ընդունել չի կարող»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններին
Ամենադիտված