Արմավիրի մարզում հայտնաբերվել է տղամարդու՝ հրազենային վնասվածքով դի
Чрезвычайный случайԵրեկ՝ հոկտեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 84-ամյա Գ.Լևոնյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դիակի մոտ հայտնաբերվել է «ՏՈԶ» տիպի 16մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի նշված փորձաքննությունների պատասխանները ստանալուց հետո:
Կայքի տեղեկություններով՝ դեպքի մասին ոստիկանություն ահազանգել է Մարգարա համայնքի ղեկավար Էդգար Ենոքյանը: