Սոթքի հանքի շուրջ բանակցություններն իրականացվել են ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների միջև Ադրբեջանական կողմը, հանդիպելով ուղեփակոցին, ասել է՝ այդ տարածքը մերն է. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման աշխատանքներ. մարզպետ ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան ԵՄ-ն ստիպելու է Թուրքիային ընդունել ՆԱՏՕ-ի բարեփոխումների ծրագիրը Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել. Sputnik Արմենիա Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի նախագահին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ-ին կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ 6 միլիոն դոլարի պատվաստանյութ՝ «Covax»-ից. ի՞նչ կապ ունի այն «Gavi»-ի հիմնադրամի հետ 

Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա. նախագահ Արմեն Սարգսյանը` France 24-ին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը.

Հարց- Պարոն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը:

- Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ: Հայաստանը, ինչպես և ողջ աշխարհի հայերը, այդ թվում նաև Ֆրանսիայի, աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Հարցը հետևյալն է՝ ավելի քան 20 տարի խաղաղության բանակցային գործընթաց էր իրականացվում, որը ղեկավարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ, այդ բանակցությունները բավական հաջող էին: Նմանօրինակ բարդ խնդիրների դեպքում կարգավորելու հարյուրավոր հարցեր են լինում: Մինսկի գործընթացը նվազեցրել էր նման հարցերի թիվը՝ հաջողությամբ լուծելով շատ խնդիրներ, ստեղծելով որոշակի վստահության մթնոլորտ: Նրանք մոտ էին խնդրի լուծմանը, մնացել էին մի քանի ամենակարևոր քաղաքական հարցերը, որոնք քաղաքական կամք և փոխզիջում էին պահանջում: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ: Ինչպես գիտեք, որոշ ժամանակ անց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնություն եղավ, սակայն այդ հրադադարը խախտվեց ադրբեջանական կողմից: Ուստի կարծում եմ, որ այս հարցն ավելի շատ պետք է ուղղել Ադրբեջանին՝ ինչո՞ւ նրանք սկսեցին պատերազմը, խախտեցին հրադադարը:

Թե՛ պատերազմը սկսելիս, թե՛ հրադադարը խախտելիս նրանք սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը, որն Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Երրորդ անգամ, ինչքան ես տեղյակ եմ, համանախագահները, այդ թվում և՝ ֆրանսիական կողմը, ներգրավված էին ավելի կայուն հրադադար հաստատելու հարցում, սակայն կրկին Ադրբեջանը խախտեց այն: Թվում է՝ նրանք մտածում են, թե կարող են հակամարտությունը լուծել պատերազմի, այլ ոչ թե խոսելու միջոցով:

Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ է հնչեցրել՝ ասելով, թե Հայաստանը զենք է օգտագործել՝ հարձակվելու ադրբեջանական բանակի դիրքերի վրա Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող երկու շրջաններում: Ի՞նչ կասեք այս մասին:


- Ես այն կարգավիճակը չունեմ, որ պատասխանեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Չեմ կարծում, որ նա ճիշտ է: Դուք կարող եք հարցնել իմ երկրի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Հարց- Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ դուք պնդում եք, որ նրանք նման բան են անում: Դուք ունե՞ք ապացույցներ:


- Նախ և առաջ, չեմ կարծում, թե ճիշտ է ապացույցներ ուզել հանրապետության նախագահից: Երկրորդն՝ ապացույցն այնտեղ է, զինյալներն այնտեղ են, նրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում են: Այս նույն զինյալները Սիրիայում էին, Լիբիայում էին: Նույն թուրքական գործակալությունը նրանց բերել է Ադրբեջան: Ապացույցն այդտեղ է:

Տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին: Այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են տարբեր երկրների, այդ թվում և` Ֆրանսիայի կողմից: Նրանք այժմ Ադրբեջանի տարածքում են, կռվում են Արցախի հայերի դեմ, և այս ամենը կազմակերպում է Թուրքիան: Ես կարիք չունեմ ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կան տեսանյութեր, լուսանկարներ, աուդիոձայնագրություններ և այլն: Այստեղ հարցն ապացուցելը կամ չապացուցելը չէ:

Երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա ինձ հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» մասին, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ: Երբ Հայոց ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայեր կոտորվեցին, ինչպե՞ս կարելի է խոսել ապացույցների մասին՝ ասելով, թե ամեն ընտանիք, որը կոտորածի է ենթարկվել, պետք է ապացույցներ բերի:

Այժմ պետք է ոչ թե մտածենք ապացույցների մասին, քանի որ դրանք առկա են, այլ՝ թուրքական ներգրավվածության և Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու մասին: Իսկ սա փաստ է: Նրանք ունեն F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ, նրանք ակտիվորեն ներգրավված են ռազմական և ոչ ռազմական գործողություններում, քանի որ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը: Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում:

Հարցն ի սկզբանե սխալ է հենց ամենակարևոր ու հիմնական տեսանկյունից՝ ինչո՞ւ է առհասարակ այս պատերազմը ծավալվում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի դադարեցնում այն, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում հրադադար հաստատել, հորդորում է կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Եվ, վերջապես, ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից:

Հարց- Պարոն նախագահ, Ռուսաստանը Ձեր երկրի հետ ստորագրել է անվտանգության մասին պայմանագիր, սակայն նաև կապեր ունի Ադրբեջանի հետ: Խոսե՞լ եք արդյոք Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:

- Իրավացի եք, Ռուսաստանը քաղաքական և ռազմական պայմանագրեր ունի Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ մենք այդ պայմանագրերը ստորագրել ենք, քանի որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի դաշնակիցը շատ տարիներ: Պատմականորեն Ռուսաստանն ապացուցել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենակարևորներից են երկու ժողովուրդների համար: Մենք միմյանց վստահում ենք: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այս տեսանկյունից և այն պատճառով, որ Ռուսաստանը Թուրքիայի նման ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտությունում, Ռուսաստանը կարող է դառնալ անաչառ միջնորդ երկու կողմերի միջև: Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել: Նախագահ Պուտինի հայտարարությունների և քաղաքական որոշումների արդյունքում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկ հարկի տակ հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Նրանք բանակցեցին ավելի քան 11 ժամ և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Սակայն հաջորդ օրն ադրբեջանական կողմն ուղղակի դա անտեսեց՝ կրկին ցույց տալով, որ Ադրբեջանի, այս դեպքում՝ հնարավոր է՝ ավելի շատ թուրքական կողմի շահերից չի բխում պատերազմի դադարեցումը, քաղաքացիներին հրետակոծելը, բանակցություններին վերադառնալը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան բոլորովին այլ ծրագրեր, գաղափարներ ունի, և այդ պատճառով է, որ Թուրքիայի ներկայությունն այս հակամարտությունում Ադրբեջանին թույլ չի տալիս հավատարիմ մնալ հրադադարի պահպանման իր խոստմանը:

Հարց- Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն կա՞ այս հակամարտությունում:

- Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավվելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի: Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի: Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային:

Հարց- Ի՞նչ եք կարծում Մինսկի խումբը ճիշտ հարթակ է բանակցելու համար: Ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից կամ ավելի լայն՝ Եվրոպայից, քանի որ այս պահին խոսում եք Եվրոպայի մասին:

- Մինչ այդ եկեք վերլուծենք, թե ինչու՞ է Թուրքիան սա անում: Նրանք պնդում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն նրանք էթնիկ եղբայրներ են շատ այլ ազգերի հետ, որոնք Թուրքիայից շատ հեռու են: Նրանք խոսում են նաև PKK զինյալների մասին, ինչն ամբողջությամբ անհեթեթություն է: Նրանք խոսում են միջազգային խողովակաշարերի պաշտպանության մասին, որոնք անցնում են Ադրբեջանի, Վրաստանի միջով դեպի Թուրքիա: Սա ևս մեկ անհեթեթություն է: Եթե հայերը դրանք հրետակոծելու որևէ մտադրություն ունենային, դա կանեին 20 տարի առաջ՝ Ադրբեջանին թույլ չտալով միլիարդավոր եվրոներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերին սպանել: Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում:

Հարց- Լեռնային Ղարաբաղը վերահսկում է յոթ շրջաններ, որոնք դարձել են բուֆերային գոտի: Ի՞նչ եք դուք դնում բանակցությունների սեղանին: Այդ յոթ շրջանները բանակցությունների մաս կազմելու՞ են:

- Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է ունենալու: Հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո հայտարարություն կլինի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը: Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար: Այն պահին, երբ հրադադար լինի, ամեն ինչ սեղանին է: Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների մասին, և վերջապես՝ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո հավանական է, որ թշնամին թույլ չի տալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից. Ասլանյան Սոթքի հանքը խոըհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից. փաստաբան «Նիկոլ դավաճան» գրություններ` Դավիթաշենի թաղապետարանի շենքի վրա և համայնքում Խոսեցի սոթքեցիների հետ, ասում են` Հայաստանի իշխանությունից էս պահին թուրքի հետ բանակցող չկա. ԶոհրաբյանԹաղման բյուրոյի աշխատակիցները ֆոտոսեսիա են կազմակերպել Դիեգո Մարադոնայի դիակի հետՍոթքի հանքի շուրջ բանակցություններն իրականացվել են ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների միջևՎերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը․ Աննա Հակոբյանի նախկին վարասահարդարԱդրբեջանական կողմը, հանդիպելով ուղեփակոցին, ասել է՝ այդ տարածքը մերն է. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունըՀենց նոր ինձ ուղարկեցին լուսանկար նաև գերագույն գլխավոր դավաճանի կեցավայրի մատույցներից. Ռուբեն Մելիքյան Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերևարված զինվորների ընտանիքների անդամներին․ Մանե Գևորգյան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի ասուլիսը. ուղիղԳեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման աշխատանքներ. մարզպետՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն ՌուբինյանԿառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ծնողներից 10-ը հրավիրվեցին վարչապետի հետ հանդիպմանԵՄ-ն ստիպելու է Թուրքիային ընդունել ՆԱՏՕ-ի բարեփոխումների ծրագիրը Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան ՈսկանյանԱդրբեջանցիները քարտեզը ձեռքներին եկել են՝ դիրքավորվելու իրենց հանձնված հատվածներում․ պատգամավոր 2,5 տարի ես կռվել եմ Նիկոլի դեմ, որովհետև գիտեի՝ ինչ է լինելու․ Միքայել Մինասյան Անհետ կորած զինվորների հարազատները փակեցին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը (տեսանյութ)Ադրբեջանի տարածքում է մնում Սոթքի ոսկու բաց հանքավայրի մի մեծ մասը, ինչպես նաեւ որոշ արտադրական շինություններ Հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը. Վահե ԴավթյանԱդրբեջանցի զինվորականները փորձեցին մտնել դեպի Դադիվանքի տարածք, բայց խաղաղապահ զորքն ասեց՝ «Հե՛տ գնացեք». Հովհաննես քահանա ՀովհաննիսյանՀենց հիմա Կառավարության շենքի առջև. Ռուբեն Մելիքյանը լուսանկար է հրապարակելԳյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել. Sputnik Արմենիա Եթե սահմանված ժամկետում նոր բյուջեն Արցախում չընդունվի, ապա կառաջնորդվեն 2020թ․-ի բյուջեով (տեսանյութ) Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի նախագահինԵվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ-ին կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ6 միլիոն դոլարի պատվաստանյութ՝ «Covax»-ից. ի՞նչ կապ ունի այն «Gavi»-ի հիմնադրամի հետՎտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը․ Սուրեն ՊարսյանՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ Փաշինյանի թիմ կոչվածն իր նման անսահման անամոթ է. Արփինե ՀովհաննիսյանՎերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը Իշխանությունների հերթական մանիպուլյացիան. ովքե՞ր են պահանջում Փաշինյանի հրաժարականըՀՀ ՊՆ-ն Սոթքի հանքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված պարզաբանում է տարածելՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինները որոնումը և փոխանակումը. ԿոնաշենկովԵղնիկներում մարտեր ընթանալու և 5 վիրավորի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Դավիթ Թորոսյան «Հայաստանը չունի իշխանություն». հայ մտավորականները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել Սոթքի հանքից Հայաստանում ուղղակի կամ անուղղակի կախված են մոտ 5000 ընտանիքԵվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը Ոչինչ չի խանգարում ադրբեջանցիներին հենց հիմա ևս մի քանի կիլոմետր առաջանալ ու Վարդենիսն էլ գրավել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տարածքում են Հայկական կողմը զիջում է դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրված. Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի դեսպանը Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Եղնիկներ բոյա եղել այսօր, կա 5 վիրավոր. Գևորգ ԳրիգորյանՔարվաճառի հատվածում ընթանում են ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանագծի վերջնական ճշգրտման աշխատանքներ. ՊՆ Հենց այս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի սահմանների նոր տեսքը. թուրքագետՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը Ինչքա՞ն ժամանակ եք ԱԺ հետնամուտքով գաղտնագողի և ոստիկանների հսկողությամբ շենք մտնելու. Իվետա Տոնոյան Ֆրանսիայի Սենատի կոչերը աղետալի կլինեն ԼՂ-ում խաղաղ կարգավորման համար․ ՌԴ Պետդումայի պատգամավոր
Ամենադիտված