«Նեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին ոչ միայն Հայոց Ցեղասպանության համար պատասխանատու թուրքերին. Էլիբեգովա Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին Այսօր անցկացվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ, որն ավարտվեց Հրապարակում Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի Հրշեջները մարել են Էջմիածնի տներից մեկում բռնկված հրդեհը ՃՏՊ-ում զոհվել է ռուսաստանցի բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը (ֆոտո) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար Արցախի բոլոր բնակավայրերում արդեն վերականգնված է էլեկտրամատակարարումը. Արայիկ Հարությունյան Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` բուք 

Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա. նախագահ Արմեն Սարգսյանը` France 24-ին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը.

Հարց- Պարոն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը:

- Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ: Հայաստանը, ինչպես և ողջ աշխարհի հայերը, այդ թվում նաև Ֆրանսիայի, աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Հարցը հետևյալն է՝ ավելի քան 20 տարի խաղաղության բանակցային գործընթաց էր իրականացվում, որը ղեկավարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ, այդ բանակցությունները բավական հաջող էին: Նմանօրինակ բարդ խնդիրների դեպքում կարգավորելու հարյուրավոր հարցեր են լինում: Մինսկի գործընթացը նվազեցրել էր նման հարցերի թիվը՝ հաջողությամբ լուծելով շատ խնդիրներ, ստեղծելով որոշակի վստահության մթնոլորտ: Նրանք մոտ էին խնդրի լուծմանը, մնացել էին մի քանի ամենակարևոր քաղաքական հարցերը, որոնք քաղաքական կամք և փոխզիջում էին պահանջում: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ: Ինչպես գիտեք, որոշ ժամանակ անց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնություն եղավ, սակայն այդ հրադադարը խախտվեց ադրբեջանական կողմից: Ուստի կարծում եմ, որ այս հարցն ավելի շատ պետք է ուղղել Ադրբեջանին՝ ինչո՞ւ նրանք սկսեցին պատերազմը, խախտեցին հրադադարը:

Թե՛ պատերազմը սկսելիս, թե՛ հրադադարը խախտելիս նրանք սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը, որն Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Երրորդ անգամ, ինչքան ես տեղյակ եմ, համանախագահները, այդ թվում և՝ ֆրանսիական կողմը, ներգրավված էին ավելի կայուն հրադադար հաստատելու հարցում, սակայն կրկին Ադրբեջանը խախտեց այն: Թվում է՝ նրանք մտածում են, թե կարող են հակամարտությունը լուծել պատերազմի, այլ ոչ թե խոսելու միջոցով:

Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ է հնչեցրել՝ ասելով, թե Հայաստանը զենք է օգտագործել՝ հարձակվելու ադրբեջանական բանակի դիրքերի վրա Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող երկու շրջաններում: Ի՞նչ կասեք այս մասին:


- Ես այն կարգավիճակը չունեմ, որ պատասխանեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Չեմ կարծում, որ նա ճիշտ է: Դուք կարող եք հարցնել իմ երկրի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Հարց- Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ դուք պնդում եք, որ նրանք նման բան են անում: Դուք ունե՞ք ապացույցներ:


- Նախ և առաջ, չեմ կարծում, թե ճիշտ է ապացույցներ ուզել հանրապետության նախագահից: Երկրորդն՝ ապացույցն այնտեղ է, զինյալներն այնտեղ են, նրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում են: Այս նույն զինյալները Սիրիայում էին, Լիբիայում էին: Նույն թուրքական գործակալությունը նրանց բերել է Ադրբեջան: Ապացույցն այդտեղ է:

Տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին: Այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են տարբեր երկրների, այդ թվում և` Ֆրանսիայի կողմից: Նրանք այժմ Ադրբեջանի տարածքում են, կռվում են Արցախի հայերի դեմ, և այս ամենը կազմակերպում է Թուրքիան: Ես կարիք չունեմ ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կան տեսանյութեր, լուսանկարներ, աուդիոձայնագրություններ և այլն: Այստեղ հարցն ապացուցելը կամ չապացուցելը չէ:

Երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա ինձ հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» մասին, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ: Երբ Հայոց ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայեր կոտորվեցին, ինչպե՞ս կարելի է խոսել ապացույցների մասին՝ ասելով, թե ամեն ընտանիք, որը կոտորածի է ենթարկվել, պետք է ապացույցներ բերի:

Այժմ պետք է ոչ թե մտածենք ապացույցների մասին, քանի որ դրանք առկա են, այլ՝ թուրքական ներգրավվածության և Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու մասին: Իսկ սա փաստ է: Նրանք ունեն F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ, նրանք ակտիվորեն ներգրավված են ռազմական և ոչ ռազմական գործողություններում, քանի որ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը: Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում:

Հարցն ի սկզբանե սխալ է հենց ամենակարևոր ու հիմնական տեսանկյունից՝ ինչո՞ւ է առհասարակ այս պատերազմը ծավալվում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի դադարեցնում այն, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում հրադադար հաստատել, հորդորում է կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Եվ, վերջապես, ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից:

Հարց- Պարոն նախագահ, Ռուսաստանը Ձեր երկրի հետ ստորագրել է անվտանգության մասին պայմանագիր, սակայն նաև կապեր ունի Ադրբեջանի հետ: Խոսե՞լ եք արդյոք Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:

- Իրավացի եք, Ռուսաստանը քաղաքական և ռազմական պայմանագրեր ունի Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ մենք այդ պայմանագրերը ստորագրել ենք, քանի որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի դաշնակիցը շատ տարիներ: Պատմականորեն Ռուսաստանն ապացուցել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենակարևորներից են երկու ժողովուրդների համար: Մենք միմյանց վստահում ենք: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այս տեսանկյունից և այն պատճառով, որ Ռուսաստանը Թուրքիայի նման ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտությունում, Ռուսաստանը կարող է դառնալ անաչառ միջնորդ երկու կողմերի միջև: Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել: Նախագահ Պուտինի հայտարարությունների և քաղաքական որոշումների արդյունքում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկ հարկի տակ հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Նրանք բանակցեցին ավելի քան 11 ժամ և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Սակայն հաջորդ օրն ադրբեջանական կողմն ուղղակի դա անտեսեց՝ կրկին ցույց տալով, որ Ադրբեջանի, այս դեպքում՝ հնարավոր է՝ ավելի շատ թուրքական կողմի շահերից չի բխում պատերազմի դադարեցումը, քաղաքացիներին հրետակոծելը, բանակցություններին վերադառնալը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան բոլորովին այլ ծրագրեր, գաղափարներ ունի, և այդ պատճառով է, որ Թուրքիայի ներկայությունն այս հակամարտությունում Ադրբեջանին թույլ չի տալիս հավատարիմ մնալ հրադադարի պահպանման իր խոստմանը:

Հարց- Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն կա՞ այս հակամարտությունում:

- Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավվելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի: Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի: Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային:

Հարց- Ի՞նչ եք կարծում Մինսկի խումբը ճիշտ հարթակ է բանակցելու համար: Ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից կամ ավելի լայն՝ Եվրոպայից, քանի որ այս պահին խոսում եք Եվրոպայի մասին:

- Մինչ այդ եկեք վերլուծենք, թե ինչու՞ է Թուրքիան սա անում: Նրանք պնդում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն նրանք էթնիկ եղբայրներ են շատ այլ ազգերի հետ, որոնք Թուրքիայից շատ հեռու են: Նրանք խոսում են նաև PKK զինյալների մասին, ինչն ամբողջությամբ անհեթեթություն է: Նրանք խոսում են միջազգային խողովակաշարերի պաշտպանության մասին, որոնք անցնում են Ադրբեջանի, Վրաստանի միջով դեպի Թուրքիա: Սա ևս մեկ անհեթեթություն է: Եթե հայերը դրանք հրետակոծելու որևէ մտադրություն ունենային, դա կանեին 20 տարի առաջ՝ Ադրբեջանին թույլ չտալով միլիարդավոր եվրոներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերին սպանել: Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում:

Հարց- Լեռնային Ղարաբաղը վերահսկում է յոթ շրջաններ, որոնք դարձել են բուֆերային գոտի: Ի՞նչ եք դուք դնում բանակցությունների սեղանին: Այդ յոթ շրջանները բանակցությունների մաս կազմելու՞ են:

- Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է ունենալու: Հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո հայտարարություն կլինի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը: Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար: Այն պահին, երբ հրադադար լինի, ամեն ինչ սեղանին է: Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների մասին, և վերջապես՝ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շիրակի մարզի Բագրավան գյուղում մոտ 1200 հակ անասնակերէ այրվել Դահուկավազքի առաջնության դասական ոճում լավագույնները Միքայելյանը և Գալստյանն են Փրկել է ճաշարանի աշխատակցուհիներին, սակայն ինքը չի փրկվել․ Էրիկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան «Նեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին ոչ միայն Հայոց Ցեղասպանության համար պատասխանատու թուրքերին. Էլիբեգովա Ավտովթարից զոհվել է բռնցքամարտիկ, Ռուսաստանի պատանիների չեմպիոն Արտյոմ Միքայելյանը Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին Այսօր անցկացվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ, որն ավարտվեց ՀրապարակումՈստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի Հրշեջները մարել են Էջմիածնի տներից մեկում բռնկված հրդեհը ՃՏՊ-ում զոհվել է ռուսաստանցի բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը (ֆոտո)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար Արցախի բոլոր բնակավայրերում արդեն վերականգնված է էլեկտրամատակարարումը. Արայիկ Հարությունյան Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾՀանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` բուքՀրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկՅուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍՃակատեն գյուղ տանող ճանապարհին տեղադրվել է 30մ բարձրությամբ և 40 քառ.մ մակերեսով հայկական եռագույնըԽոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակերՓաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ավտոերթ են անում. ՈՒՂԻՂԽոշոր վթար Մարշալ Բաբաջանյան փողոցում. կան տուժածներՀայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդԱրագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է, ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար մեքենա«Նիկոլը իհարկե կհեռանա: Բայց կարծում եմ` Հայրենիքի Փրկության շարժումը դրանում ոչ մի դերակատարում չի ունենա»․ Մհեր ՄկրտչյանԼոռու մարզում թալանել են մանկապարտեզի հաշվապահի բնակարանը՝ տանելով 15 միլիոն դրամ Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի. Վարդան Ղուկասյան Դուք նույնիսկ չարձագանքեցիք, երբ Արցախի նախագահը հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից. ԱբրահամյանԱդրբեջանը Հայաստանի դեմ միջպետական ​​հայց է ներկայացրել ՄԻԵԴ ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Ծառուկյանը անդրադարձել է գյումրեցիների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի արտահայտությանը Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարըՀայաստանի գործող իշխանությունը Հայաստանի շահերով չի շարժվում. Ստեփան ԴանիելյանՎախճանվել է Կանադայի թեմական նախկին առաջնորդ Մեղրիկ Բարիքյանը «Մաֆիայի ժամ Զինվորի տանը». ԵՊԲՀ ռեկտորը լուսանկարներ է հրապարակելՀանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը. Գայանե ՍահակյանԱրոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. ՄինասյանՈւնեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան Ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին. Արթուր Դանիելյան Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. ՄիրզոյանԱրթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբանՍուրեն Սահակյանը նշանակվել է ՊՆ փոխնախարար Հացի գյուղի բնակիչը մանրամասնում է, թե ինչպես է 2 օր առաջ գերեվարվել և ինչպես են իրեն բաց թողել (տեսանյութ) ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ Բոլոր գործողությունները այս թուրքերի դեմ լեգիտիմ են. Արփինե Հովհաննիսյան
Ամենադիտված