Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը
VideoԵրևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:
Օրակարգում կա 8 հարց:
Երևանի ավագանին որոշում կընդունի «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումը արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով, մասնավորապես՝ կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար, Երևան համայնքի 2020 թվականի բյուջեով՝ «Կայանատեղիների կառուցում և վերակառուցում» ծրագրի շրջանակներում, 49,201.7 հազար դրամ նախատեսելու մասին:
Օրակարգում ընդգրկված են նաև հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին և այլ հարցեր: