Քաղաքական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանդիպել են ՀՅԴ գրասենյակում
ՏեսանյութերՀՅԴ գրասենյակում այսօր` հոկտեմբերի 20-ին, հանդիպել են Հայաստանի քաղաքական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում խուսափեց մանրամասներ հայտնել` նշելով. «Քննարկվել են տարբեր հարցեր»:
Լրագրողի հարցին, թե արդյոք վարչապետն արտախորհրդարանական ուժերին ցուցադրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից գրված նամակ, Սաղաթելյանը պատասխանեց` «Հարցրեք վարչապետին»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ վիճակը մտահոգիչ է և անհրաժեշտ է արտաքին քաղաքական դաշտում, դիվանագիտական և ռազմական դաշտում բեկում մտցնել: