His Holiness Garegin II receives the Head of EU observer mission in Armenia Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century later Greek torch relay for Paris 2024 kicks off Transparency bill approved amid protest in Georgia The Marriott family opens its 4th hotel complex in Armenia Alen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart Tokayev Armenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issue ‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chief Armenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migration The Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to Armenia 

Վարչապետի հետ իմ հանդիպումից հետո «Հանուն Հանրապետության» կուսակցությունը որոշեց հանդես գալ հայտարարությամբ․ Բաբաջանյան

Political

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնում է, որ վարչապետի հետ իր հանդիպումից հետո «Հանուն Հանրապետության» կուսակցությունը որոշել է հանդես գալ հայտարարությամբ․

«Արդեն չորրորդ շաբաթը շարունակվող պատերազմը մեզ ստիպել է մոբիլիզացնել մեր ուժերն ու ռեսուրսները ոչ միայն առաջնագծին, բանակին օգնելու համար, այլ նաև քաղաքական–դիվանագիտական դաշտում։ Մենք ապրում ենք ծանր, դժվարին ժամանակներ, որում կայացվել ու կայացվելու են կենսական, կարևորագույն որոշումներ և մենք ուղղակի իրավունք չունենք դույզն ինչ սխալվելու այդ որոշումներում։

Եվ եթե ռազմի դաշտում մեր որոշումն աներկբա է ու միարժեք՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ապա նույն վճռականությունը մենք պետք է դրսևորենք նաև քաղաքական–դիվանագիտական որոշումների կայացման գործընթացում։ Հասկանալիորեն, այս պատերազմում բախվում ու հատվում են բազմաթիվ, տասնյակ աշխարհաքաղաքական շահեր ու ազդեցություններ, որոնք չեն կարող չանդրադառնալ պատերազմի դադարեցման ու դրան հաջորդելիք քաղաքական որոշումների, այդ թվում՝ մեր կողմից կայացվելիք քաղաքական որոշումների վրա։ Հետևաբար մենք արդեն այսօր պետք է սահմանենք այն հիմնական չափանիշները, կամ, ինչպես ընդունված է ասել՝ կարմիր գծերը, որոնք չենք հատելու որևէ որոշման կայացման պարագայում։ Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ու առավել ևս պատերազմական այս օրերին Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ այս պատերազմում մենք կռվում ենք հանուն Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգության, որը հնարավոր չէ ապահովել առանց այդ նույն ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Այսինքն՝ ամենաբարձր մակարդակով սահմանվել է, որ մեր կողմից հայտնվող պատրաստակամությունը՝ փոխզիջումների վերաբերյալ, չի կարող որևէ կերպ առնչվել Արցախի կարգավիճակին, ասել է թե, մեր կողմից այս կամ այն փոխզիջումը կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ հակառակ կողմը պատրաստ կլինի Արցախի կարգավիճակի ճանաչմանը։

Հենց դա է մեր՝ հայկական կողմի գլխավոր կարմիր գիծը, որը մենք որևէ կերպ չենք պատրաստվում ու որևէ պարագայում չպետք է հատենք։ Հենց այս առանցքը պետք է ընկած լինի այս օրերին ամենատարբեր մայրաքաղաքների, բարեկամ ու ոչ բարեկամ միջնորդների կողմից պաշտոնական կամ փորձագիտական և այլ խողովակներով մեզ առաջարկվող կարգավորման տարբերակների հանդեպ մեր վերաբերմունքի հիմքում։ Այո, մենք պատրաստ ենք փոխզիջումների, այո, այդ փոխզիջումների շարքում կարող են լինել նաև որոշակի տարածքային զիջումներ, բայց դրանք կարող են տեղի ունենալ միայն ու բացառապես այն դեպքում, եթե դրանց դիմաց կճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Սա ոչ թե առավելապաշտություն է, այլ պարզ, պրագմատիկ մոտեցում, որովհետև այս սկզբունքը՝ Արցախի կարգավիճակը շրջանցող կարգավորման որևէ տարբերակ լինելու է ոչ թե խաղաղության, այլ նորանոր պատերազմներ հարուցող ժամանակավոր, թվացյալ լուծում։ Ընդ որում, եթե նախկինում, մինչև այս պատերազմը թեկուզ տեսականորեն քննարկելի էր Արցախի կարգավիճակի հստակեցումը հետագայում, ապա այս պատերազմը ցույց տվեց, որ դա ուղղակի անթույլատրելի է՝ կարգավորման ցանկացած տարբերակ առաջին հերթին պետք է ապահովի Արցախի կարգավիճակի ճանաչումը և դրանից հետո միայն՝ այլ փոխզիջումներ, որովհետև ցանկացած այլ տարբերակ, որը Արցախի կարգավիճակի հարցը կթողնի ապագային, ուղղակի կդառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր։

Այսպիսով, Արցախի կարգավիճակը այն սահմանային կետն է, այն կարմիր գիծը, որը որևէ դեպքում չի կարող հատվել մեր կողմից։ Ընդ որում, այս հարցի շուրջ Հայաստանի ու Արցախի ներսում, քաղաքական ուժերի շրջանում կա կոնսենսուս, գրեթե բոլոր ուժերը՝ անկախ իրենց կարգավիճակից ու դիրքավորումներից հավատարիմ են այս սկզբունքին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանի իշխանությանը՝ բանակցային գործընթացում հանդես գալու ավելի ամուր դիրքերից՝ ունենալով թիկունքի լիակատար աջակցությունը։

Մեր զինված ուժերը արդեն չորրորդ շաբաթը հերոսաբար մարտնչում են այն արդյունքի համար, որը մենք՝ քաղաքական գործիչներս, բայց առաջին հերթին գործող իշխանությունը պետք է արձանագրի դիվանագիտական ասպարեզում։ Իշխանությունը այդ նպատակին հասնելու համար ունի անհրաժեշտ ներքին ռեսուրսները՝ քաղաքական ուժերի զգալի մասի անվերապահ աջակցությունը, իսկ որոշ ուժերի առնվազն լոյալությունն ու չխանգարելու պատրաստակամությունը։ Հետևաբար մենք բանակցությունների պետք է գնանք այս ամուր դիրքերով՝ պատրաստ լինելով փոխզիջումների, բայց որևէ պարագայում չզիջելով, եթե դրա դիմաց չենք ստանալու համարժեք փոխհատուցում, այն է՝ Արցախի ժողովրդի ինքորոշման ճանաչում։

Աստված պահապան Արցախ և Հայաստան աշխարհը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armen Gevorgyan: Aliyev has perceived congratulations as a European mandate to continue his course against ArmeniaErdogan says Netanyahu to blame for Iran's attack on IsraelPutin expresses hope for restraint in Middle East in conversation with RaisiHis Holiness Garegin II receives the Head of EU observer mission in ArmeniaIranian envoy: Armenia-Iran trade increased 2-3 times in past several yearsAIM Startup Workshop to Prepare Participants for 2024 AIM Congress in Abu DhabiPutin Discusses Middle East Escalation with Iranian President Raisi in Phone CallAmbassador to Armenia: Impossible to ignore high-ranking Iran official’s words about bordersCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century laterGreek torch relay for Paris 2024 kicks offArmenia Investigative Committee conducts searches at health ministry, medical centerAzerbaijan’s position is inconsistent with its own position in the Azerbaijan v. Armenia case, Constantinos SalonidisThe delegation led by Alen Simonyan is departing for Lithuania on an official visitWhat President of Azerbaijan calls its ‘patriotic war’, resulted in the complete ethnic cleansing of Nagorno-Karabakh, Pierre d'ArgentArmenia representative for international legal matters: Azerbaijan children are taught to kill ArmeniansUN Chief, Iran Foreign Minister discuss tensions in MideastMélanie Joly welcomes the joining of Canada's first expert to EU mission in ArmeniaTransparency bill approved amid protest in GeorgiaThe Marriott family opens its 4th hotel complex in ArmeniaIAEA chief: Presence of enriched uranium in Iran does not mean it has nuclear weaponsNo internet access required? How AI will work in iPhoneOil Prices UpMFA spox: Iran does not seek escalation of tensions in regionLee Hsien Loong to step down as Singapore prime minister in MayDollar, euro gain value in ArmeniaA fight broke out in the Parliament of GeorgiaAlen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart TokayevArmenia's Foreign Ministry responded to publication about negotiating with London on issue of immigrantsArmenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issuePresident of Kazakhstan proposes joint investment projects to ArmeniaSweden MP hopes Europe will view Armenia as part of European cultural family, democratic Western civilizationDiscontinued Rolex Daytona Le Mans now selling for $320,0003 best smartphones under $160Protest against draft law 'On Transparency of Foreign Influence' taking place near Georgian Parliament buildingWe welcome aspiration of Armenia and Azerbaijan to conclude peace treaty: Tokayev‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chiefYerevan and Astana to become sister cities: Mayor of Yerevan and Äkım of Astana signed agreementPapoyan and Shakkaliyev signed road map of trade and economic cooperation between governments of Armenia and KazakhstanUnidentified persons set fire to Armenian cemetery in FresnoArmenia's Yerevan, Kazakhstan's Astana become sister citiesTokayev: Kazakhstan ready to offer platform for Armenia-Azerbaijan negotiationsTehran airports reopenArmenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migrationThe Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to ArmeniaOfficial welcoming ceremony of President of Kazakhstan held at Armenian Presidential PalaceArmenia PM, Kazakhstan president holding private conversationKazakhstan president arrives in ArmeniaSwedish Parliament member hopes Europe will view Armenia as part of European civilization in the futureThe Armenian Foreign Ministry stated the need to avoid further confrontation in the Middle East
Most Popular