Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 

Ոչ մի երրորդ երկիր չի գալու եւ մեր փոխարեն չի լուծելու մեր գոյության կռիվը. Տիգրան Պետրոսյան

Սպորտ

Շախմատի Օլիմպիադայի կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը դիմել է իր այլազգի ընկերներին ու ծանոթներին: Նա նշել է, որ վերջին 3 շաբաթների ընթացքում շատերն են հետաքրքրվել, թե ինչ է իրականում կատարվում Արցախում ու Հայաստանում: Գրոսմայստերը պատմել է պատերազմի արհավիրքների, զոհերի ու հայերի պայքարի մասին, փոխանցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը (chessfed.am):

«Այն, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ ագրեսորն Ադրբեջանն է, դա փաստ է: Դրա վկայությունն են թե՛ Ալիեւի արված արտահայտությունները, թե՛ այն, ինչ մեծաթիվ ուժերով էին իրենք նախօրոք մշակված անցել հարձակման, թե՛ վերջապես այն, որ մենք հաղթած ազգ ենք ու որեւէ տրամաբանություն չունենք պատերազմ սկսելու:

Որքանով իմ կյանքի փորձը թույլ է տալիս եզրակացնել, ոչ մի երրորդ երկիր չի գալու եւ մեր փոխարեն չի լուծելու մեր գոյության կռիվը: Սա արդեն ոչ միայն Ղարաբաղի եւ Հայաստանի հարցն է, ներգրավված են նաեւ միջազգային ճանաչում ունեցող ահաբեկչական խմբավորումներ: Նրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն մեր երկու հանրապետությունների համար, այլ նաեւ ողջ տարածաշրջանի, իսկ հետագայում՝ ամբողջ աշխարհի:

Անհնար է թաքցնել Թուրքիայի ակտիվ դերակատարումը պատերազմի վերսկսման եւ շարունակական մասնակցության մեջ: Նրանց կողմից են հիմնականում ֆինանսավորվում այդ ահաբեկիչները: Ադրբեջանը Թուրքիայի ամենաառաջադեմ զենքերով է կռվում Ղարաբաղի դեմ:

Կան նաեւ որոշ երկրներ, որոնք օգնություն են ցուցաբերում ագրեսոր Ադրբեջանին այս անմարդկային եւ ոչ մի միջազգային նորմերի մեջ չտեղավորվող վայրագություններում, նրանցից է Իսրայելը:

Ուզում եմ իմ արտասահմանցի ընկերներին ասել, որ այստեղ ոչ միայն Ղարաբաղի կամ Հայաստանի հարցն է վճռվում, խնդիրը վերաբերում է ողջ աշխարհին, քանի որ կատարվում է ծանր հանցագործություն մարդկության դեմ, այս դեպքում, ցավոք, ի դեմս հայ ազգի:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վաղուց արդեն անցել է բոլոր սահմաններն ու կորցրել է վերջնական ամոթը: Այն առանց խղճի խայթ զգալու անդադար կրակի տակ է պահում քաղաքացիական հաստատությունները, դպրոցները, հիվանդանոցները, անմեղ մարդկանց տները, եւ որ ամենացավալին է՝ նաեւ եկեղեցիները: Հարյուրավոր զոհված զինվորների կողքին ունենք նաեւ իրենց կյանքով ապրող կանանց ու երեխաների, տատիկ եւ պապիկների անմեղ զոհեր:

Այսօր առաջնագծում բոլորս ունենք ընկերներ, հարազատներ, բարեկամներ, հայրենակիցներ: Մեր առօրյան սկսվում ու վերջանում է առաջնագծից նորություններ ստանալով, անհանգստանալով, հաջողություններից ոգեւորվելով, իսկ ցավալի լուր ստանալիս՝ սգալով...

Բոլորս գիտենք Մոսկվայում կայանալիք երկրների ղեկավարների հանդիպման եւ նրա կարեւորության մասին: Սպասումները մեծ են, հույսերը՝ շատ: Կցանկանայի միասնական հաջողություն մաղթենք, առավոտից միայն դրականը մտածենք, գնանք եկեղեցի: Թող բոլորիս սպասելիքներն իրականանան, ունենանք խաղաղություն եւ մեր անդառնալի կորուստները հաղթանակի կերտման համար լինեն: Հաղթելու ենք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել են
Ամենադիտված