Նախատեսվում էր կորոնավիրուսով վարակման թվերի աճ՝ կրթական հաստատությունների վերաբացման հետ կապված (տեսանյութ)
VideoԱյսօր ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ կորոնավիրուսով վարակման դեպքերը բավականին աճել են, որը պայմանավորված է հիմնականում ռազմական դրությամբ՝ բնակչության հավելյալ շարժով․ «Երեկ արձանագրվել է 1600-ից ավել նոր դեպք, բայց առողջապահության համակարգը այս պահին, ըստ էության, վերահսկում է իրավիճակը՝ բուժօգնություն տրամադրելու մասով»,- նշեց նա։
Նա նաև հավելեց, որ վերաբացվել են բավակնին մեծ թվով բուժհաստատություններ, և այս պահին գործընթացի մեջ ներգրավված է շուրջ 20 բուժհաստատություն․ «Այն քաղաքացիները, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, բնականաբար, բուժօգնությունը ստանում են տան պայմաններում»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: