Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է բանկ և պատանդներ վերցրել
ГрузияԳնդացիրով ու նռնականետով զինված անհայտ տղամարդը ներխուժել է Վրաստանի Զուգդիդի քաղաքի «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը և այնտեղ պատանդներ է վերցրել: Այս մասին հայտարարել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը: Պատանդների թվում կան բանկի աշխատակիցներ և այցելուներ, որոնց ճշգրիտ թիվը պարզվում է: Բանկի շրջակայքը շրջափակված է ոստիկանության կողմից: Բանակցություններ են ընթանում: Հանցագործի պահանջները դեռ հայտնի չեն: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ «խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու համար»։ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը դեռևս մեկնաբանություն չի տվել: