Պահանջում ենք ԱՄՆ-ից, որպեսզի սանկցիաներ կիրառի Թուրքիայի դեմ․ արցախցիների ակցիան
ВидеоՊահանջում ենք ԱՄՆ-ից, որպեսզի որպես ՆԱՏՕ-ի անդամ սանկցիաներ կիրառի Թուրքիայի դեմ, և վերջ դնի Թուրքիայի միջամտությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը։ Եկել ենք խնդրելու և պահանջելու, որպեսզի ԱՄՆ դեսպանը ներկայանա մեզ և լսի մեր պահանջները։ Այս մասին հայտարարեցին այսօր ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքված ցուցարարները։
««Մենք խաղաղություն ենք ուզում կարգախոսով» հավաքվածները ԱՄՆ-ից պահանջում են, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, վերջինս պատասխանատվություն ստանձնի։ Թուրքիան գործում է ԱՄՆ-ի անմիջական և հանցավոր լռության պայմաններում»,-ասացին նրանք։