Հերի′ք է նավթադոլարների շահերից վազեք․ չե′նք լռելու․ ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց
ВидеоՄենք չենք լռելու, չենք լռելու, այլևս անհնար է հանդուրժել, որ մեր բնակավայրերը հրետակոծում են միջազգայնորեն արգելված զենքից և աշխարհը մնում է լուռ, Ամերիկան մնում է լուռ, ԱՄՆ-ից պահանջում ենք, որպեսզի հայտարարությունները լինեն հստակ, պարտադրի հրադադար, ո՞ւր եք դուք, ինչո՞ւ եք լուռ, այստեղ ամեն մի ճակատագիր խեղված հոգիներ են, հերի′ք է նավթադոլարների շահերից վազեք, սա ոչ թե բարոյական, այլ աշխարհաքաղաքական ճգնաժամ է և ժամանակն է, որպեսզի Ամերիկան կողմնորոշվի, իր դերակատարությունը ստանձնի տարածաշրջանում։ Այս մասին հայտարարեցին այսօր ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքված մի խումբ արցախցի ցուցարարներ։