«Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում նոր հարձակում է արձանագրվել․ TV Pirveli
ГрузияՎրաստանի Քոբուլեթի քաղաքում թալանել են «Վրաստանի բանկի» դրամական միջոցների հավաքագրման մեքենան, գողացել են 75 հազար դոլար, հաղորդում է TV Pirveli-ն: Վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է «Վրաստանի բանկի» վրա: Չորեքշաբթի օրը զինված հանցագործը ներխուժել էր Զուգդիդիում գտնվող բանկի մասնաճյուղ:
«Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել «Վրաստանի բանկի» վրա: Այս անգամ Քոբուլեթի քաղաքում կողոպտել են դրամական միջոցների հավաքագրման մեքենան: Հարձակվողները վերցրել են 75,000 դոլար», - հայտնում է հեռուստաընկերությունը: