Ամերիկյան «Viasat»-ը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների մասերի մատակարարումը
ՀասարակությունԱմերիկյան «Viasat» ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների համար կապի միջոցների մատակարարումը։ Այս մասին դեսպանատան դիմաց ցույց անող արցախցիներին հայտնել է ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը։
««Viasat» ընկերության PR մենեջեր Քեն Փեթերմանը անկեղծորեն լաց էր լինում։ Արցունքներն աչքերին ներողություն էր խնդրում և ասում, որ իրենք ընդամենը պաշտպանողական միջոցներ են վաճառում ու չեն իմացել, որ դրանք այսօր օգտագործվում են ահաբեկիչների կողմից»,– ասաց Քրիստինեն։
Ընկերության ներկայացուցիչը նաև իր ցավակցությունն ու ներողությունն է հայտնել հայ ժողովրդին և հավելել, որ ընկերության անունից խոստանում է փոխհատուցում տրամադրել Հայաստանին և որ ինքն անձամբ իր անձնական միջոցներից ևս հանգանակություն է անելու Հայաստանի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքված մի խումբ արցախցի ցուցարարներ պահանջում էին, որպեսզի ԱՄՆ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ։