Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն առժամանակ դադարեցնում է գրասենյակի աշխատանքը
ОбществоՀարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը:
«Հարգելի' քաղաքացիներ,
Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը:
Հորդորում ենք․
խուսափել Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց,
բոլոր վճարումներն իրականացնել բացառապես Tellcell, EazyPay, IDram, MobiDram վճարահաշվարկային
տերմինալների, E-payments, ArCa վճարային համակարգերի և
բանկային առցանց փոխանցումների միջոցով,
դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը ներկայացնել բացառապես https://e-request.am/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։
Քաղաքացիների համար կգործեն Սպասարկման գրասենյակի 060-713-435 և Տեղեկատուի 060-713-500 հեռախոսահամարները:
ԲԱՑԱՌԱՊԵՍ արգելանքներին առնչվող հարցերով կարող եք կապ հաստատել «Քո Արգելանքը» արագ արձագանքման խմբի հետ (077, 055, 091) 713 437 հեռախոսահամարներով:
Խիստ անհրաժեշտության դեպքում Ծառայություն այցելելիս կրել պաշտպանիչ դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն»,- հայտնում են ծառայությունից: