Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով. դատական նիստը հետաձգվել է Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Երևանից դեպի Արցախ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումների գործընթացը շարունակվում է Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր. Արմեն Աշոտյան Նույնիսկ քնած ժամանակ բղավում էր՝ «համազարկո՜վ, կրա՛կ». այն, ինչ պատահեց ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ փրկության գին Հայկական կողմը գերիների ցանկը ոչ ամբողջությամբ է ներկայացրել. Լավրով (տեսանյութ) Արմեն Սարգսյանին ցուցված է անկողնային ռեժիմ. ինչ վիճակում է նա Պետք է խուսափել հայ գործիչների հայտարարություններից Ղարաբաղում. Լավրով (տեսանյութ) Սերժ Սարգսյանը հետևել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին ՌԴ-ն Ղարաբաղն իր կազմի մեջ ներառելու մասին մտքեր չունի. Սերգեյ Լավրով 

Իշխանությունները պարտավոր են համախմբել Հայրենիքի և Սփյուռքի բոլոր ուժերին. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Հասարակություն

Վերջին շաբաթներին մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ուժերի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ի թիվս այլ իրողությունների, վերաբացահայտվեցին կարևորագույն երկուսը․ առաջին՝ Հայոց բանակի և ժողովրդի անպարտելի հերոսական ոգին և երկրորդ՝ Հայաստանի, ինչպես և տարածաշրջանի անվտանգության համատեքստում Ռուսաստանի անփոխարինելի դերակատարությունը:

Ստեղծված կացության մեջ կենսականորեն անհրաժեշտ է առավելագույնս շուտ հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը, մարդկային թանկ՝ նոր կորուստների կանխմանը և Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության պահպանմանը:

Այս պահին կենսականորեն անհրաժեշտ է պատերազմում հերոսաբար մարտնչող հայ զինվորին անվերապահորեն աջակցել առաջին հերթին ներքին համերաշխությամբ ու միաբանությամբ՝ քաջությունը համադրելով բանականության հետ: Ի շարս այլ գործողությունների՝ պետք է իրականացնել և կամ զերծ մնալ հետևյալ քայլերից՝

ա. հրաժարվել ներքին կյանքում թալանողների և թալանվածների, հեղափոխականների և հակահեղափոխականների դասակարգեր ձևավորելու անիմաստ ու կործանարար գործելաոճից, երբևէ տեղ գտած սխալների համար պատասխանատուներ գտնելու և հայտարարելու աղետաբեր քայլերից:

բ. բոլոր հնարավոր միջոցները ներդնել ավելացնելու համար ՀՀ և ՌԴ հարաբերություններում փոխվստահության պաշարները՝ նվազագույնը՝ վերացնել փոխվստահությանը արգելակող խոչընդոտները, հատկապես՝ զերծ մնալ հակառուսական հրապարակային դիրքորոշումների ու տեսակետների արտահայտումից:

գ. իշխանությունները պարտավոր են համախմբել Հայրենիքի և Սփյուռքի բոլոր ուժերին, օգտագործելով ինչպես իշխանամետ, այնպես և ընդիմադիր դաշտի բոլոր ուժերի ռեսուրսները՝ առանց քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելության, սոցիալական կարգավիճակի և որևէ այլ հատկանիշի տարբերակման:

դ. իշխանություններին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը` անկախ իշխանության նկատմամբ վերաբերմունքից և անկախ ունեցած ֆորմալ պատասխանատվությունից, առանց հրավերի սպասելու, պարտավոր են հասանելի բոլոր միջոցներով աջակցել և մասնակցել պատերազմի հաջող ելքին։

ե. պետք է զերծ մնալ հատկապես վիրտուալ արկածախնդրություններից և հրապարակային հարթակներում պաթետիկ հռետորաբանությամբ կեղծ ոգևորություն ցուցադրելու գայթակղությունից, առավել ևս՝ հուսահատության և խուճապային տրամադրություններ ստեղծելու փորձությունից:

Անհրաժեշտ է գիտակցել, որ սպառնալիքը ուղղված է մեզ թե՛ իբրև հավաքականություն, թե՛ իբրև անհատ՝ առանց որևէ տարբերակման։ Սպառնալիքի առջև չկա այլ ընտրություն, քան՝ համախմբվել, համախմբվել հանուն հաղթանակի և հանուն մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգության:

Հաղթելու ենք՝ պարտադրելով խաղաղություն. «Եւ խաղաղութեան Աստուած թող խորտակի Սատանային մեր ոտքերի տակ» (Հռոմ. 16. 20)

Աստված մեր ժողովրդի հետ. ամեն:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով. դատական նիստը հետաձգվել էՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արելՍուպերգավաթի եզրափակչում հեռացման համար Մեսսիին սպառնում է 12 խաղով որակազրկումԵրևանից դեպի Արցախ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումների գործընթացը շարունակվում է Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր. Արմեն Աշոտյան Նույնիսկ քնած ժամանակ բղավում էր՝ «համազարկո՜վ, կրա՛կ». այն, ինչ պատահեց ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ փրկության գինԳերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայկական կողմը գերիների ցանկը ոչ ամբողջությամբ է ներկայացրել. Լավրով (տեսանյութ)Իտալիայի առաջնության խաղում «Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին»Արմեն Սարգսյանին ցուցված է անկողնային ռեժիմ. ինչ վիճակում է նաՊետք է խուսափել հայ գործիչների հայտարարություններից Ղարաբաղում. Լավրով (տեսանյութ) Սերժ Սարգսյանը հետևել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքինՌԴ-ն Ղարաբաղն իր կազմի մեջ ներառելու մասին մտքեր չունի. Սերգեյ ԼավրովՀայտնի է Արսեն Թորոսյանին փոխարինողի անունը. պաշտոնականԳերմանիայի ԱԳՆ֊ն մեկնաբանել է Նավալնիի ձերբակալությունը«Եթե միջազգային հանրությունը սրտացավություն դրսևորեր մեր գերիների հանդեպ, ոնց մի Նավալնիի շուրջ են շուխուռ անում...»Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԴավիթ Ամալյանի որդին՝ Վարդան Ամալյանն, այսօր կդառնար 20 տարեկան»Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ հրաժեշտ տալուԹուրքերը կրկին հայկական եկեղեցի են վաճառքի հանել Ցրեք խորհրդարանը եւ գնանք արտահերթ ընտրությունների, սպասում ենք այդ պրոցեսին․ Էդմոն Մարուքյան Ռուսաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումըՔաղաքացին զինծառայողի բուժման, գերությունից ազատելու եւ ՀՀ տեղափոխելու պատրվակով խոշոր չափերի գումար է հափշտակել. ՔԿ Իշխանությունն իր լեգիտիմության ճշգրտման անհրաժեշտության մասով առարկություն չունի. Մակունց Ինչու են իմքայլականները «խորշում» լրագրողների հարցերիցՔաղաքացու մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 62 կգ ընդհանուր քաշով սիգ ԱՄՆ-ում Կապիտոլիումի վրա հարձակման կասկածանքով ձերբակալվել է «Iced Earth» ռոք խմբի ղեկավարըԱպօրինի պահվող գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին հայ վարորդների վիզը կտրելու նշան են ցույց տալիս. Իվետա ՏոնոյանԱլիևը չի հետևում ԵՄ խորհրդի կոչին. Տիգրան Բալայանը կարծում է՝ պետք է պատժամիջոցներ կիրառել Գերիների հարցը շահարկելով՝ ընդամենը իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է սա. Վաղարշակ ՀակոբյանԽաղալիքները նախքան իրացումը պետք է ունենան սերտիֆիկատ և հայերեն մակնշում. ՇՎՏՄ հորդորըՇուշիում հրդեհ է բռնկվելՈ՞վ է երաշխիք տալու, որ Սյունիքը չի կտրվելու մայր հայրենիքից. պատասխան, իհարկե, չունեք. Մելքումյան Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հայտնաբերվել Դեմքով ճանաչելի մարմիններ կան, որոնք երկար ժամանակ դիահերձարանում են․ Ղուկասյանը հարազատներին խնդրում է ԴՆԹ թեստ հանձնել Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը չի կարող արժանապատիվ բանակցություններ վարել. Նաիրա Զոհրաբյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90, մահվան՝ 6 նոր դեպք Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք Դուք դասեր չեք քաղել տեղի ունեցածից, գնալով ավելի վատն եք դառնում. Մարուքյանը՝ «Իմ քայլին» 2020-ին սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք․ ԿԳՄՍՆԹողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի եւ Գրիգոր Տաթեւացու ծննդյան 675-ամյակի առթիվ․ ԿԲ ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 292, մահացել՝ 6 մարդ․ հաստատվել է 90 նոր դեպք Հայկական վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն է աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը․ ՈՒՂԻՂ Աննա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համարՕրվա խորհուրդ Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 4.9% Փրկարարները ջրանցքից քաղաքացու դի են դուրս բերել
Ամենադիտված