Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ 

ԿԳՄՍ փոխնախարարը Գլոբալ կրթության հանդիպմանը բարձրացրել է Արցախի երեխաների կրթության իրավունքի հարցը

Արտաքին Քաղաքական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Գլոբալ կրթության հանդիպմանը բարձրացրել է Արցախի երեխաների կրթության իրավունքի հարցը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«Այսօր տեղի է ունեցել «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանը, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրի կրթության նախարարներ և փոխնախարարներ:

Առցանց հանդիպմանը ուղերձներով հանդես են եկել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն և հանդիպման համանախագահ երեք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նորվեգիայի վարչապետը, Գանայի նախագահը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Այնուհետև ելույթ են ունեցել շուրջ 60 երկրի ղեկավարներ և կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև կրթության ոլորտում հեղինակավոր միջազգային կառույցների ղեկավարներ:

Հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է հակամարտությունների պատճառով կրթության իրավունքի իրացման խնդրին: «2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի ակտիվ ռազմաքաղաքական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, լայնամասշտաբ ռազմական ագրեսիա են սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ կրթական հաստատությունները, մշակութային և կրոնական վայրերը: Մինչ միջազգային հանրությունը կենտրոնացած էր COVID-19 համաճարակի ճգնաժամի վրա, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է անվերապահորեն պաշտպանել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը՝ անհապաղ գլոբալ հրադադար հաստատելու վերաբերյալ, այլ դիմել իրավիճակի նոր սրման: Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ավելի քան 90.000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, որն ազդել է Արցախի երեխաների և երիտասարդների կրթության իրավունքի վրա: Դրա պատճառով ավելի քան 33.000 երեխա և երիտասարդ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Օրեցօր ավելանում է զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում` երեխաների: Արցախի Հանրապետությունում մնացած երեխաները զրկված են կրթության հիմնական իրավունքից, քանի որ Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է դպրոցներն ու մանկապարտեզները. մինչ այժմ, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, Արցախում վնասվել է 18 դպրոց և 6 մանկապարտեզ: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարվածները վնասել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցները: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած երեխաները դժվարություններ են ունենում՝ ինտեգրվելու իրենց նոր միջավայրին և դպրոցին: Հանդիսանալով «Ապահով դպրոց հռչակագրի» անդամ-պետություն՝ Հայաստանն անվերապահ պաշտպանում է կրթական հաստատությունների անվտանգության և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի: Մեզ համար լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Անվտանգ դպրոցների հռչակագիրը»՝ այդպիսով խաթարելով զինված բախումների ընթացքում կրթության վրա նպատակային հարձակումների խնդրի լուծմանը միտված Համաշխարհային կոալիցիայի ջանքերը: Ուստի, ես կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ անհատապես անհապաղ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ շարունակվող ոճրագործությունները: Միջազգային կազմակերպությունները, տվյալ դեպքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, պետք է համարժեք գործեն՝ խտրականություն չդնելով դպրոցականների նկատմամբ՝ ելնելով նրանց բնակության տարածքի կարգավիճակից, քանի որ մարդու իրավունքները համընդհանուր են և չեն սահմանափակվում սահմաններով: Կոչ եմ անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին` մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան իրացնել յոււրաքանչյուրի կրթության իրավունքը»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպումը վերաբերել է COVID-19 համավարակի հետևանքով առաջացած բացասական ազդեցությունների հաղթահարմանը և կրթության անխափան շարունակականության ապահովմանը, որը ենթադրում է կրթության ազգային ու միջազգային ֆինանսավորման պահպանման և/կամ ավելացման, ներառականության ու հավասարության սկզբունքների իրացման, ուսուցման մեթոդների ու տեղեկատվական և հաղորդակցական գործիքների կիրառման ու վերաիմաստավորման, ինչպես նաև դպրոցների վերաբացման հետ կապված խնդիրների լուծում:

Հանդիպման ընթացքում ընդունվել է հռչակագիր, որը ներառում է կրթության ոլորտում հիմնական ուղերձները՝ ինչպես դիմակայել COVID-19 համավարակի հետևանքով կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)
Ամենադիտված