Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Սմիրնովին։ Այս մասին հայտնում է «РБК»-ն։ Սմիրնովը աշխատանքից ազատվել է սահմանված թույլատրելի տարիքի լրանալու պատճառով, քանի որ լրացել է նրա յոթանասուն տարին։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից։ Մինչ այդ աշխատել է ԱԴԾ Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչություններում։