Վրաստանի ՆԳՆ-ն հաստատում է, որ Զուգդիդիի բանկերից մեկում հարձակում գործած հանցագործին կես միլիոն դոլար է փոխանցվել
ГрузияՎրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին հաստատել է, որ իրավապահները պահանջվող գումարը փոխանցել են Զուգդիդիում գտնվող «Վրաստանի բանկ» մասնաճյուղի զավթիչին:
«Ինձ և մեր ղեկավարության համար ամենակարևորը մարդու կյանքն է: Մարդու կյանքի համար գին չկա՝ լինի դա 10, թե 100 միլիոն: Թաքցնելու բան չկա։ Ի՞նչ կարևոր է, թե որքան գումար է նա վերցրել։ Դա մոտ կես միլիոն դոլար է, - լրագրողներին ասել է Գոմելաուրին: Ավելի վաղ հայտնել էինք, որ զինված հանցագործը ներխուժել է Վրաստանի Զուգդիդի քաղքի «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և պատանդներ վերցրել։ Նա պահանջել էր ուղղաթիռ և կես միլիոն դոլար։ Հատուկ գործողությունը տևել էր ամբողջ մեկ օր: Ավելի ուշ, ՆԳՆ-ն հաղորդել էր, որ առևանգիչը աստիճանաբար ազատ էր արձակել 43 պատանդներին, իսկ ինքը անհետացել էր։ Առևանգիչն այժմ փնտրվում է։