Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն արցախցիների. Թբիլիսիում հայ համայնքը երթ է արել
ՎրաստանՎրաստանի Հայ երիտասարդների միությունը խաղաղ երթն է անցկացրել Թբիլիսիում: Ակցիայի մասնակիցները հանդես են եկել ի պաշտպանություն արցախցիներ պայքարի: Երթի վերջնակետը Սուրբ Էջմիածին եկեղեցին էր, որտեղ մատուցվել է խաղաղության պատարագ: Այդ մասին հայտնում է Վրաստանի Հայ երիտասարդների միությունը:
Թբիլիսիում բնակվող հայերը ցույց էին կազմակերպել նաև «Մտավարի արխի» հեռուստաընկերության դիմաց՝ պահանջելով կանխակալ չլուսաբանել Արցախյան հակամարտության հետ կապված իրադարձությունները:
Ցուցարարները դատապարտել են նաև Սահակաշվիլիի այն հայտարարությունը, թե Արցախն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է: