Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» 

1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար.«Նովայա Գազետա»-ի հոդվածը Սիրիայից բերված վարձկանների մասին

Համաշխարհային Մամուլ

Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, որում ներկայացրել է Սիրիայից վարձկան ահաբեկիչների հավաքագրման մեխանիզմները, պայմանները և Ադրբեջանի կողմից նրանց օգտագործումը Արցախի դեմ պատերազմում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակ Վադիհ էլ Հայեկը նշում է, որ, թեև մինչ օրս Թուրքիան և Ադրբեջանը հերքում են Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի  վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկությունները և տարբեր երկրների իշխանությունների հայտարարությունները, սակայն փաստերը այլ բան են ապացուցում։

Վադիհ էլ Հայեկը հոդվածում  վարձկաններից մեկի լուսանկարն է հրապարակել և նշել, որ  լուսանկարում պատկերված մարդու անունը Մոհամեդ Շաալան է, ով սպանվել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում։

«Նա սիրիացի է, ծնունդով Հալեպի մոտ գտնվող Ալ Աթարիբ փոքր քաղաքից: Նախկինում կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմի մեջ մտնող Սուվար ալ-Շամի բրիգադի կազմում։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսվելուց հետո մեկնել է այնտեղ ՝ պատերազմելու Ադրբեջանի համար։ Սպանվել է հակամարտության առաջին իսկ օրերին»,- նշում է Վադիհ էլ Հայեկը։

Հոդվածագիրը նաև հրապարակում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (Syrian observatory for human rights) տվյալները։

« Ըստ այդ տվյալների ՝ ներկայում Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է Սիրիայի 134 քաղաքացի: Դրանցից 13 -ը ՝ վերջին 48 ժամվա ընթացքում։ Նրանց բոլորին հավաքագրել են Թուրքիայի քաղաքացիները ՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը մասնակցելու համար։ Սիրիայում աշխարհիկ ընդդիմության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշել են, որ ԼՂ հակամարտության սկզբից ավելի քան 185 սիրիացի վարձկաններ են սպանվել»,- գրում է Վադիհ էլ Հայեկը։

Ըստ նրա՝ որոշ սիրիացիներ, որոնք ուղարկվել են Ադրբեջան, արդեն դիմել են թուրք միջնորդներին և խնդրել օգնել իրենց վերադառնալ հայրենիք ՝ առանց հասանելիք աշխատավարձը վճարելու։

«Դժվար է ասել, թե քանի սիրիացիներ են այժմ գտնվում Ադրբեջանում, սակայն առաջին հաղորդագրություններում նշվում էր 1000-ը։ Կարևոր է հասկանալ, որ հենց այդ ժամանակ ՝ ԼՂ հակամարտության սրացման առաջին օրերին,  ընթանում էր հիմնական հավաքը։ Հետագայում այն փոքր-ինչ կրճատվեց այն պատճառով, որ Ղարաբաղում մարտական բախումները այլ բնույթ են կրում։ Այնտեղ անմիջական փոխհրաձգություն չկա հետևակի հետ, մարտերն առայժմ ընթանում են առավելապես ԱԹՍ-ների եւ հրետանու օգնությամբ: Բայց մենք չգիտենք, թե արդյոք Ադրբեջանին թարմ սիրիական արյուն չի պահանջվի»,- նշում է հոդվածագիրը։

Ավելի վաղ «Նովայա գազետան» արդեն հայտնել էր սիրիական Իդլիբում գրոհայինների հավաքագրման համակարգի և Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու պայմանների մասին:

Վադիհ էլ Հայեկին հաջողվել է մանրամասներ պարզել, թե ինչպես է իրականացվել  գրոհայինների հավաքագրումը և տեղափոխումը դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

«Գործընթացին մասնակցել են միանգամից մի քանի մարտական խմբավորումներ Իդլիբում և Հարավային Թուրքիայում։ Ահա սիրիացի դաշտային հրամանատարների անունները, որոնք անմիջականորեն ներգրավված են հավաքագրմանը՝  Մուստաֆա Սեյջարին՝ Թուրքիայի հովանու ներքո ձևավորված «Սիրիայի ազգային բանակի» հրամանատարներից մեկը, ով ավելի վաղ ներկայացնում էր Սիրիայի հյուսիսային «Մութասիմ» մարտական բրիգադը, Աբու Ամշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդ, Սեիֆ Աբու Բաքրը՝  «Համզա» բրիգադի առաջնորդ, ինչպես նաև  «Սուլթան Մուրադ» բրիգադի հրամանատարները»,- նշում է հետաքննող լրագրողը։

Հոդվածագիրը գրում է, որ վարձկաններին առաջարկվել է գրավիչ պայմաններ ՝ ամսական 1800 դոլար աշխատավարձ, որը գրոհայինը կստանա վերադարձից անմիջապես հետո, իսկ չվերադառնալու դեպքում նրա ընտանիքը կստանա այդ գումարը, ինչպես նաև ևս 30 000 դոլար:

«Ցանկացած ելքի դեպքում վարձկանը և նրա ընտանիքը երաշխավորված է նաև Թուրքիայի քաղաքացիություն: Նման պայմաններում մեծ թվով սիրիացիներ պատրաստ են մեկնել պատերազմելու Ադրբեջանում Թուրքիայի շահերի համար։ Այդ տղամարդիկ, որոնք Իդլիբում 600 թուրքական լիրա (մոտ 77 դոլար) աշխատավարձ էին ստանում Ասադի բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար, այժմ հնարավորություն են տեսնում դուրս գալ աղքատությունից և մեծ գումար վաստակել, որպեսզի ամուսնանան և նորմալ տուն ունենան ՝ անձրևի եւ ձյան տակ վրանում ապրելու փոխարեն: Դրանք շատ են, սա մի ամբողջ սերունդ է, որը մեծացել է սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ ։ 14-ամյա տղան սիրիական հեղափոխության սկզբում վերածվել է 24-ամյա երիտասարդի, որը սարսափելի պայմաններում է ապրում փախստականների ճամբարում, որը ոչ մի հեռանկար չունի։

Այս սերունդը Թուրքիայի հավատարիմ գրոհայինների կորիզն է, որոնց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգտագործում է Կովկասից մինչև Հյուսիսային Աֆրիկա հակամարտություններում ՝ հակադրելով այդ ուժը Ռուսաստանին»,- ընդգծում է Վադիհ էլ Հայեկը։

Ըստ լրագրողի՝ այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն ընդհանուր հանգամանքը, որը կապում է ԼՂ-ի հակամարտության գոտում Թուրքիայի կողմից մարտնչող սիրիացի գրոհայիններին, որոնք հիմնականում թուրքամետ սիրիացիներ են։

«Դրանք թուրքական սուբեթնոս են, ովքեր բնակվում են Սիրիայի հյուսիսում։ Պատմականորեն նրանք հավատարիմ են Թուրքիային, և նրանցից շատերը հավատում են «երկնագույն հայրենիքի» գաղափարին ։

«Երկնագույն հայրենիք» գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2006թ.- ից ի վեր պաշտոնապես հայտարարված և իրականացվող արտաքին քաղաքական նախաձեռնությունն է, որը վկայակոչում է Օսմանյան կայսրության փառքը ։ Ինչպես հայտնի է, օսմանները վերահսկում էին Միջերկրական ծովից դեպի Սեւ ծով տանող ծովային ճանապարհները, ինչպես նաեւ նրանց միջեւ ընկած հողերը, այդ թվում ՝ Ղրիմը Նախագահ Էրդողանը հայտարարում է նույն հավակնությունների մասին ՝ ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում»,- եզրափակում է հոդվածագիրը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»
Ամենադիտված