Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ Զաքարյան Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի Փաշինյանը Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ Դատի Հող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) 

ՄԱԿ-ն Արցախի դեպքում պետք է ունենա հատուկ մանդատ. Հանրային խորհուրդը հանդիպել է ՄԱԿ-ի պաշտոնյաներին

Արտաքին Քաղաքական

ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի, գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի և մի շարք ծրագրերի ղեկավարների, որոնց թվում՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի, ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի, Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Իլոնա Տեր-Մինասյանի և ՄԱԿ-ի Խաղաղության և զարգացման հարցերով խորհրդական Նաիրա Սուլթանյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Հանրային խորհրդից։

«Հանդիպման նպատակն էր քննարկել Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ու Թուրքիայի ռազմա-քաղաքական անմիջական աջակցությամբ Արցախի չճանաչված հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիոն պատերազմն ու դրա արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, այն կանխելու ու Արցախի բնակչությանը պաշտպանելու հարցում միջազգային կառույցների պատասխանատվությունը, անելիքները, անգամ տեսանելի անկարողությունը։

Հանրային խորհրդի նախագահի և անդամների կողմից հստակ և հատու ներկայացվեց իրավիճակի ռազմական, միջազգային/հումանիտար իրավական, սոցիալական, առողջապահական և այլ դիտանկյունները, որոնց հակազդման և/կամ կանխարգելման հարցում միջազգային կառույցների, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների արձագանքը երբեմն անհասկանալի է, երբեմն ուշանում է, երբեմն էլ՝ անբավարար է։

Շնորհակալություն հայտնելով մինչև այժմ ՄԱԿ հայաստանյան գրասենյակի իրականացրած տարբեր ծրագրերի կապակցությամբ՝ այդուհանդերձ հնչած ելույթներում, անգամ սուր կամ էմոցիոնալ քննադատություներում, անբավարար ու կործանարար համարվեց այդ փոքրիկ, չճանաչված հանրապետության ու տարածաշրջանի՝ ֆիզիկական գոյության ու ցեղասպանությունից փրկվելու պայքար մղող բնակչության հանդեպ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից պարտավորությունների ու պատասխանատվության բացակայությունը, որը քողարկվում է «մանդատի բացակայություն» ձևակերպման ներքո։ Ըստ որում՝ դա այն դեպքում, երբ պատերազմի առաջին իսկ օրվանից արձանագրվում են Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի սարսափազդու խախտումներ, քաղաքացիական բնակչության հրթիռակոծություն ու հրետակոծություն Արցախի անխտիր բոլոր բնակավայրերում, այդ թվում՝ արգելված կասետային զենքերով, մահաբեր ԱԹՍ-ներով, որոնց դեմ անպաշտպան են երեխաներից մինչև կանայք, ծերեր ու խաղաղ բնակչություն, փաստվում են ռազմագերիների հետ վերաբերմունքի անմարդկային բազում դեպքեր, հումանիտար, այն է՝ դիերի փոխանակման նպատակով հրադարար հաստատելու մերժում, մշակութային, կրթական ու ուսումնական հաստատությունների ոչնչացում և այլն։

Խորհրդի անդամների կողմից հարց բարձրացվեց, թե ինչպե՞ս կարող է Միացյալ ազգերի կազմակերպությունը սահմանափակված լինել իր առաքելությունն Արցախում իրականացնելու հարցում, երբ այնտեղ մարդիկ են մահանում, որոնց թվում նաև՝ խաղաղ բնակչությունը: Հանրային խորհրդից առաջարկություն-պահանջներ հնչեցին ՄԱԿ-ի ծրագրերը անհապաղ Արցախ հասցնելու վերաբերյալ՝ չնայելով Ադրբեջանի դիմադրությանը և ստեղծելով հատուկ մանդատ, կամ որպես նախադեպ օգտագործել Համաշխարհային փոստային միության կողմից Արցախը՝ որպես Հայաստանի Հանրապետության փոստային համակարգի մաս ճանաչելն ու փոստային առաքումներ իրականացնելը, ինչը հնարավորություն կտա նույն սկզբունքը տարածել Արցախում նաև ՄԱԿ առաքելության իրականացման համար:

ՄԱԿ գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփն ընդգծեց, որ ինքն ու իր գործընկերներն այսօր ստիպված են խոսել ներկաների հետ բավականին բարդ իրավիճակում, լիարժեք կիսում են հայ ազգի ապրումներն ու զգացմունքները, որովհետև ՄԱԿ հայաստանյան գրասենյակի՝ մոտ 300 աշխատակիցների հարազատների շրջանում ևս արդեն կան կորուստներ, ինչը ստիպում է զգալ իրավիճակի ամբողջ ծանրությունը: Նրա կողմից ընդգծվեց հատկապես այն փաստը (որը երկրորդեցին նաև ծրագրերի ղեկավարները), որ կան մանդատի տարածքային սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս իրենց մուտք գործել Արցախ և աշխատել ուղղակի հենց այնտեղից, սակայն պատրաստ են Հայաստանում համապատասխանեցնել իրենց գործունեության մասշտաբները ըստ առաջացած կարիքների: Մյուս կողմից, պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղում աշխատանքներն իրականացնելն անհնար է դառնում, սակայն գրասենյակն առավելագույնն է անում տեղեկատվությունը համապատասխան պաշտոնյաներին հասցնելու և որոշակի փոփոխությունների հասնելու համար:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պայմաններում ՀՀ փաստացի տրանսպորտային շրջափակման մեջ գտնվելու, չթույլատրված զենքերի կիրառման արդյունքում խաղաղ բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների և բազմաթիվ այլ կարևոր հարցերի մասին: Մի շարք ելույթներ վերաբերում էին հայկական երկու պետությունների դեմ շրջափակում ու պատերազմ սանձազերծած երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ ճնշումների ուժգնացմանը, ՄԱԿ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը՝ որպես այդ տարածաշրջանի ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանության ու Ադրբեջանի ձեռքում այլևս «պատերազմի տեղեկանքը» դարձած ՄԱԿ փաստաթղթերը (1993-94թթ․ ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը, որոնք Ադրբեջանի նախագահը շահարկում է իր այս ցեղասպանական պատերազմի միջազգային օրինականացման համար) որպես զենք չեզոքացնելու ծայրահեղ ու միակ արդյունավետ քայլ։

ՄԱԿ ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ այն բոլոր կարծիքներն ու փաստարկները, որ հնչել են հանդիպման ընթացքում, հավաքագրվելու և հասցեական ուղարկվելու են ՄԱԿ կենտրոնական գրասենյակի համապատասխան բոլոր պաշտոնյաներին և գերատեսչություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ) Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 1.5 մլն զոհերի անուն-ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանըԵկեղեցու դեմ պայքարողները փոշի են դարձել, նրանց հոգեհանգստին հոգևորականները Կտակարան են կարդալու Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. ՍուրենյանցԱրարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան
Ամենադիտված