Կանադայի հայերը դուրս են եկել փողոց՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով
Արտաքին ՔաղաքականԿանադայում տեղի հայերը բողոքի հզոր ակցիա են իրականացրել: Այս մասին մենք տեղեկացանք Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը Ֆեյսբուքյան իր էջից, որում նա տեղեկացրել էր, որ Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի հայերը դուրս են եկել փողոց իրենց բողոքն արտահայտելու Թուրքիային զենք մատակարարելու առնչությամբ։
Բողոքի ակցիա իրականացնողների ձեռքերում ծածանվում էր եռագույնը, ինպես նաև կային պաստառներ, որոնցում գրված էր «Խաղաղություն Արցախին», «Չլռե՛լ», «Չաջակցե՛լ Թուրքիային մահաբեր զենք արտադրելու և Ադրբեջանին մատակարարելու հարցում», «Արցախը մերն է»։ Բողոքի ակցիա իարականացնողները նաև պահանջում էին Արցախի անկախության ճանաչումը: Գլխավոր ակցիան անցկացվել է Օտտավայի խորհրդարանի շենքի մոտ: