«Ինչու գլխիդ գլխարկ չկա» շարքից է․ Վահե Հակոբյանը՝ իրավապահների կողմից հետապնդումների ենթարկվելու մասին Քյասիբը միշտ բախտի քմահաճույքին է մնացել․ մեր երկրում արդարադատություն չի եղել Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է Աննա Գրիգորյանը հերքում է իր՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու մասին լուրը Չընկրկեք համակարգային ինտրիգների առաջ, ձեզ հետ եմ․ Հայրապետյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուներին «Ջհանգիրյան Գագիկի գոմը՝ Մոնումենտում»․ քննարկումներ համացանցում ԱՄՆ կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Ադամ Շիֆ Ջհանգիրյանն ինձ մի լավ բան է սովորեցրել՝ տեքստ չկարդալ, ունենալ գիտելիքի բագաժ Իշխանության մեջ կա՞ մեկը, ով գիտակցում է մեր հայրենիքի ողբերգության չափը. Աննա Կոստանյան Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովուրդը, աշխարհն էլ՝ Հայաստանի վրա. Միքայել Մինասյան 

Պատերազմը պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, եւ այնուհետեւ մենք կշարժվենք առաջ․ Զոհրաբ Մնացականյանը՝ CNN-ին

Տեսանյութեր

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել CNN-ի Amanpour հեռուստածրագրին՝ անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիային Արցախի նկատմամբ։

Հարցազրույցն ներկայացնում են ստորեւ.

«Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր, որ դեռեւս հրադադարի հաստատման հույս կա։

 

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Քարտուղար Պոմպեոյի ուղերձը այս հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական ձեւաչափը ներկայացնող երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ուղերձի մեկտեղումն է առ այն, որ պատերազմը պետք է դադարեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, եւ այնուհետեւ մենք կշարժվենք առաջ: Սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք եւ աջակցում։

Քրիստիան Ամանպուր. Դուք այդպես եք ասում: Ձեր գործընկերը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ում, իհարկե, մենք հրավիրեցինք այս ծրագրին, բայց նա չկարողացավ միանալ մեզ, նա պնդում է. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկուպացիային, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Դուք պատրա՞ստ եք գնալու այդ զիջմանը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման եւ խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը գնում է Արցախի ապագայի մասին, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, ովքեր ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման եւ հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը եւ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։

Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության եւ անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության առանցքում։ Այն ամբողջությամբ մարդկանց մասին է։ Հակամարտության մասին չէ։ Դա մարդկանց իրական կյանքերի մասին է։ Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք հասնել հրադադարի ուղերձի, խաղաղ կարգավորմանը վերադառնալու ուղերձի հետագա ամրապնդմանը, այստեղ ընթացող հանդիպումներից դուրս գալուց անմիջապես հետո Հայաստանից եւ Արցախից լուրեր էի ստանում առ այն, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին ենթարկվում են հուժկու հրթիռակոծման ադրբեջանական ուժերի կողմից: Զոհվում են խաղաղ բնակիչներ: Քաղաքացիական, հումանիտար իրավիճակը օրհասական է: Եվ սա այլեւս չպետք է տեղի ունենա:

Քրիստիան Ամանպուր. Հասկանում եմ, որովհետեւ մենք հետեւում էինք այդ իրավիճակին, եւ այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ: Ամեն ինչ վերաբերում է մարդկանց, այդպես չէ՞: Դա չի վերաբերում պաշտոնյաներին, ովքեր նստած են իրենց պալատներում կամ շրջում իշխանական սրահներով, դա մշտապես վերաբերում է մարդկանց։

Զոհրաբ Մանցականյան. Միանշանակ։

Քրիստիան Ամանպուր. Ուզում եմ Ձեզ հարցնել հետեւյալը. Դուք հենց նոր ասացիք, որ Արցախն էթնիկ առումով պատկանում է այնտեղի ձեր ժողովրդին։ Բայց ՄԱԿ-ը հայերին անվանում է օկուպացիոն ուժ։ Տեսեք, 1993թ., ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձեւերի, պահանջվում էր, ինչպես, այսպես կոչված, այդ օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը։ 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հիմնախնդրի վերաբերյալ բանաձեւ ընդունեց, որում ճիշտ նույն կոչն էր։ Եվ 2008թ. Գլխավոր Ասամբլեան վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, սա ակնհայտորեն պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով: Այդպես է գրված սեւով սպիտակի վրա, բայց, միաժամանակ, ինչպես տեսնում եք, գրված է նաեւ ձեր ժողովուրդի անվտանգության եւ այլ իրավունքների մասին։ Քանի որ դուք շատ վճռական եք ձեր խոսքերում, կա՞ հնարավորություն, որ դուք եւ Ադրբեջանը միասին լուծեք այս խնդիրը։ Քանի որ մինչ օրս հաստատված բոլոր հրադադարի ռեժիմները մոտավորապես մեկ օր անց խախտվել են:

Զոհրաբ Մանցականյան. Գերազանց դիտարկում եք անում։ Եթե մենք հետին հայացք ենք նետում 1993թ․-ին, ապա շատ կարեւոր դիտարկում կա այդ ամենի հետ կապված։ 1992թ.-ից մինչեւ 1993թ. մենք շատ վտանգավոր իրավիճակի առջեւ էինք կանգնած, երբ նեղ արահետ էր թողնվել Արցախի հայերին այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի մնացյալ մասը օկուպացված էր ադրբեջանական ուժերի կողմից, իսկ այդ շրջանների բնակչությունը ենթարկվել էր էթնիկ զտումների եւ բռնի ուժով դուրս հանվել իրենց տարածքներից։ Հետագա զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Արցախի հայերը ի զորու եղան պաշտպանվելու, լինելու շատ վճռական իրենց կյանքը պաշտպանելու հարցում։ Նրանք անվտագության գոտի ստեղծեցին, եւ այսօր պարզ երեւում է, որ եթե այս գոտին չլիներ, հնարավոր է նրանք կրկին ենթարկվեին էթնիկ բնաջնջման, քանի որ այդ վտանգին մշտապես առերեսվել են։ Մենք բարեխղճորեն բանակցում ենք, որպեսզի գտնենք Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի դրսեւորման եղանակը, գտնենք խնդրի կարգավորումը։ Սա մեր հանձնառությունն է, եւ մենք շարունակելու ենք աշխատել այս նպատակի իրագործման ուղղությամբ։

Քրիստիան Ամանպուր. Լավ, այն ինչ հիմա դուք ներկայացրիք միջազգային եւ Միացյալ Նահանգներում լայն տարածում ունեցող հարթակով, ձեր հանձնառությունն էր, բայց խնդիրն այն է, որ ձեր վարչապետն Արցախում էր, կարծում եմ՝ օգոստոսին, ավելի ստույգ անցյալ տարի օգոստոսին, շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց նա, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը։ Արդյո՞ք դա է ձեր քաղաքականությունը:

Զոհրաբ Մանցականյան. Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք եւ որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր անելու, աղավաղելու եւ խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Աշխարհում չկա այլ ուժ, որը կարող է դա անել կամ արել է։ Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, եւ նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում եւ այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից եւ արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, եւ հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետեւողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում:

Քրիստիան Ամանպուր. Դա այն է, ինչ մարդիկ ուզում են լսել՝ խաղաղություն, փոխզիջում, դիվանագիտություն եւ ոչ թե այսպիսի պայքար, որին ականատես ենք լինում հենց հիմա: Ուստի, դուք ասու՞մ եք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախը Հայաստանին միավորելը չէ:

Զոհրաբ Մանցականյան. Մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որով կիրացվի նրանց ազատ կամարտահայտումը՝ առանց սահմանափակումների: Հիմա, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ անհնար է ենթարկեցնելը, անհնար է գերակայություն հաստատելը: Որեւէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, եւ նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որեւէ զիջում, որեւէ առավելապաշտական մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: Դա պետք է դադարեցվի:

Քրիստիան Ամանպուր. Պարոն նախարար, շատ շնորհակալ եմ մեզ միանալու համար: Կրկին, հույս ունեի հյուրընկալել նաեւ Ադրբեջանի արտգործնախարարին, ով այսօր չկարողացավ միանալ մեզ:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ինչու գլխիդ գլխարկ չկա» շարքից է․ Վահե Հակոբյանը՝ իրավապահների կողմից հետապնդումների ենթարկվելու մասինՊապիկյանն ու Կոպիրկինն ամփոփել են ՀԱԷԿ 2020 թ․ արդիականացման աշխատանքներըՔյասիբը միշտ բախտի քմահաճույքին է մնացել․ մեր երկրում արդարադատություն չի եղել Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է«Ոչ մեկը համարձակություն չունե՞ր հուշելու, որ Շուշին Արցախի հայկականության առանցքն է»Աննա Գրիգորյանը հերքում է իր՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու մասին լուրըԶիդանը երեք ամիս չի խոսել «Ռեալի» որոշ ֆուտբոլիստների հետՉընկրկեք համակարգային ինտրիգների առաջ, ձեզ հետ եմ․ Հայրապետյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուներին «Ջհանգիրյան Գագիկի գոմը՝ Մոնումենտում»․ քննարկումներ համացանցում ԱՄՆ կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Ադամ Շիֆ Աննա Հակոբյանի, Մարիամ ու Շուշան Փաշինյանի հարցով դիմել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենին ու ՆԳ նախարարին Ջհանգիրյանն ինձ մի լավ բան է սովորեցրել՝ տեքստ չկարդալ, ունենալ գիտելիքի բագաժ Իշխանության մեջ կա՞ մեկը, ով գիտակցում է մեր հայրենիքի ողբերգության չափը. Աննա ԿոստանյանԺողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովուրդը, աշխարհն էլ՝ Հայաստանի վրա. Միքայել ՄինասյանՎլադիմիր Գասպարյանը ուղեղի կաթված է ստացել, գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում «Չգիտեմ, թե երբ Վան Դեյկը կվերադառնա խաղադաշտ»․ ԿլոպԴոնբասի շփման գծում իրավիճակը կրիտիկական է․ ԴԺՀԿոտայքի մարզում 2020 թ. 1985 ծնունդ է գրանցվել. ծնված երեխաներից 14-ն Արցախից ենՊատերազմի մասնակիցները փոխհատուցում են պահանջում․ բողոքի ակցիա ՊՆ-ի դիմացՋհանգիրյանը տաք աշխատասենյակը փոխել է բանտախցի հետ, սակայն չի լռել ապօրինությունների մասին․ Աննա Կարապետյան Բայդենը գրասենյակից հեռացրել է այն կոճակը, որի միջոցով Թրամփը կոլա էր պատվիրում․ Associated PressԼեռնային Ղարաբաղի տարածքում ոչնչացվել է ավելի քան 15 000 զինամթերք․ ՏԱՍՍ (տեսանյութ)Չամուսնացած դատավորները լուծում են ամուսնալուծության հարցեր Զիդանը ամոթալի չի համարում «Ռեալի» հեռացումը Իսպանիայի գավաթիցՏեր Եսայի քահանա Արթենյանը՝ «Ռեմա» կրոնական կազմակերպության և աղանդների մասինՎստահ եմ՝ Արցախը միշտ կլինի Ձեր հոգում, աղոթքներում ու գործերում, որտեղ էլ, որ լինեք. ԱՀ նախագահը՝ Պարգև ՍրբազանինԱրծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է կատարելԷնտեղ էնպիսի դղյակներ կան, որ մերը դրա համեմատ գոմ է. Ջհանգիրյանը՝ Մոնումենտի տան մասին «Ջաբրայիլում կռիվ տալուց հետո վերադարձավ»․ Գաբի Գալոյանի եղբայրը վերադարձել է տունԱրտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր Ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իյա՞, Անդրանիկ, դու է՞լ ես հարց տալիս (տեսանյութ)Արտակ Մանուկյանի հարցը Ջհանգիրյանին հիշեցրեց 2006-ը․ «դատավորները կգան օրինականության դաշտ» Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին Տեսչական մարմինը հավաբնում կապված աղվեսի լուսանկարի մասով պարզաբանում է տարածելՈղբերգական վթար. «Hyundai Santa Fe»-ն ընկել է Աղստև գետը, մեքենայում տղամարադու դի են գտել Երկրում հաստատվել է դատարանների նախարարություն․ բուրգը երևաց նաև մարտի 1-ի ժամանակ․ ՋհանգիրյանԶորավարժությունները չեն վկայում թուրք-ադրբեջանական ղեկավարության խաղաղ մտադրության մասինՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազները վարույթից չեն հեռացվի Լեդի Գագայի և Ջենիֆեր Լոպեսի կատարումները՝ Բայդենի երդմնակալության ժամանակ (տեսանյութ)Մանրամասներ՝ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի սպանությունիցՀայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով. ՄԻՊ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբԳլենդելում 70-80 տոկոս հայ է ապրում, բայց Գլենդելը մնում է ամերիկյան քաղաք. նախկին փոխնախարար Ծառայություններ՝ «մեկ պատուհանի» սկզբունքով․ գործարկվել է ՀԿԾ նոր կայքը Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան Տարեկան ավելի քան 39 մլն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության տարածքներից ԲԴԽ անդամների ընտրություն ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
Ամենադիտված