Ես, անկեղծ ասած, կուզենայի, որ բոլորդ ամեն ինչ իմանայիք կատարվողի մասին. Փաշինյան
SocietyԵս, անկեղծ ասած, կուզենայի, որ բոլորդ ամեն ինչ իմանայիք կատարվողի մասին, բոլոր մանրամասները, առաջնագծի վիճակը, բայց իմ շատ գործընկերներ ինձ ամեն օր հետ են պահում նման բանից, որովհետեւ ի վերջո ռազմական դրություն է, մենակ մենք չենք իրար լսում, ներքին խոսակցության հնարավորություն չկա, թե չէ շատ ավելի բաց ու պարզ կխոսեի։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես շատ եմ նեղվում, որ ինչ-որ պահի ամբողջական ինֆորմացիա չենք տալիս ժողովրդին։ Քավ լիցի, որեւէ մեկը չմտածի, որ մենք դա անում ենք ինչ-որ բան թաքցնելու համար, այլ միայն այն պատճառով, որ ռազմական պայմաններն ունեն իրենց հիմնավոր առանձնահատկությունները»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանում «թասիբն այդքան էլ չի եռում»:
«Պատերազմում շոկոլադ չեն բաժանում, եւ որեւէ մեկի վախկոտությունը, փոքրոգությունը չի կարող արդարացում ունենալ։ Ես մեր կանանց եմ ուզում դիմել, խնդրում եմ, էսօր մեր երկրում պիտի թասիբը եռար, Հայաստանն ու սփյուռքը պիտի թասիբի կաթսա լինեին, սփյուռքի թասիբն էսօր եռում է, գլուխ եմ խոնարհում, Հայաստանում թասիբն էդքան չի եռում, ես կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն մեր կայանք։ Մեր կանայք պիտի մեր տղամարդկանց ասեն, որ այս իրավիճակում որեւէ երկմտություն որեւէ մեկի կողմից չի ներվելու։ Կանայք ոչ թե պիտի պայքարից, հաստատակամությունից հետ պահեն իրենց որդիներին, ամուսիններին եղբայրներին, այլ ընդհակառակը, պիտի թասիբը եռա»,-Նիկոլ Փաշինյանը: