Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամները վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հակոբ Արշակյանի՝ լրագրողին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել Միջազգային անվտանգության վարչության պետի մեկնաբանությունը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովին ՀԱՊԿ հայտարարությանը Երեկ հակառակորդը կրակոց է արձակել Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ. «Հետք» Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ. Միքայել Մինասյան Ժամը 20։30 հավաքվում ենք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ՝ ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի. Գեղամ Մանուկյան Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան Արցախ վերադարձած քաղաքացիներին վեց ուղղությամբ աջակցություն կտրամադրվի Ռոմանոս Պետրոսյանը խոսել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Հրանտ Բագրատյան 

«Փաստ». «Եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվի, Թուրքիան շանս չի ունենա, չափավորվելու է»

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հերթական անգամ համոզվեցինք, որ մենք գործում ենք թուրքական սովորույթի դեմ: Արդեն երրորդ անգամ հրադադարը խախտելու ադրբեջանա-թուրքական վարքագիծն այսկերպ է մեկնաբանում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: «Պայմանավորվել եւ առաջինը խախտել պայմանավորվածությունը, պայմանավորվել, բայց մտքում ունենալ հակառակը: Ընդհանրապես, հնարավոր ամեն բան խախտելը թուրքական ավանդույթ է: Հետեւապես, այլ բան ակնկալելը պարզապես միամտություն է: Եթե թուրքն ինչ-որ բան է ասում, մտածեք հակառակը, եւ դուք միշտ ճիշտ կլինեք»,«Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղաքագետը:

Հայկ Սուքիասյանը «քաղաքակիրթ աշխարհ» կոչվածի մասին վկայակոչեց, բայց միաժամանակ հետեւյալ հարցադրումն արեց. «Քաղաքակիրթ աշխարհն իր քաղաքական վարքագծում արդյոք քաղաքակի՞րթ է: Շատ մեծ հարցական է սա: Եթե աշխարհը քաղաքակիրթ լիներ, հակաքաղաքակրթությունը կրող Թուրքիային վաղուց պետք է չափավորած լիներ: Ժամանակին աշխարհի առաջավոր հումանիստները, գրականագետներն ու գիտության մարդիկ ասում էին՝ ի հայտ եկան թուրքերը՝ որպես քաղաքակրթության հակոտնյա: Թուրքերը քաղաքակրթության թշնամի են, իսկ մեր պատկերացրած «քաղաքակիրթ աշխարհը», որը պետք է աջակցեր հայ ժողովրդին, որից քրիստոնեական աշխարհի լույսն է գալիս, ստացվում է, որ աջակցում է հակաքաղաքակրթությանը»:

Նրա խոսքով, վերոնշյալ համատեքստում կան պարզապես գերտերություններ, որոնց ասածը թուրքերը չեն անում: «Այդ վարքագիծն են դրսեւորում՝ հավանաբար մտքում ունենալով դարերով փաստարկված այն հիմքը, ըստ որի՝ աշխարհը հետեւողական չէ իր իսկ վարած քաղաքականությանը, եւ աշխարհը հետեւողական չէ իր որդեգրած արժեքներին: Այսօր, օրինակ՝ ազգերի, ժողովուրդների ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքը համաշխարհային իրավական մտքի ամենաբարձր գլուխգործոցն է, բայց չէ՞ որ այսօր աշխարհն այդ իրավունքը չի հարգում: Հետեւապես, գործում է հոտառությունը. ընդհանրապես թյուրքական էթնոսի հոգեբանությունը մի քիչ ուրիշ է: Լավ հոտառություն ունի եւ հավանաբար լավ գիտի աշխարհի քաղաքական պատկերը: Միգուցե լավ հասկանում են, որ իրենց չեն նեղելու, ու դրա համար շարունակում են խախտել ամեն հնարավոր բան»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ հրադադար, մեծ հաշվով, չի լինելու, ու մեր բանակը պետք է շարունակի գործել այնպես, ինչպես մինչ օրս է գործում: Քաղաքագետի խոսքով, առհասարակ, պետությունների եւ հատկապես գերտերությունների քաղաքականությունը ազգային շահերի վրա է հիմնված:

«Մենք, որպես ժողովուրդ, առաջնային ենք համարում այն, որ քաղաքականության մեջ քիչ թե շատ պետք է բարոյական բաղադրիչը լինի: Բայց, օրինակ՝ գերմանացիներն ասում են, որ աշխարհում իրենց ազգային շահերից բարոյական ոչինչ չկա: Յուրաքանչյուր պետություն իր ազգային շահն է համարում բարոյական: Պետությունները թե՛ միջազգային իրավունքը, թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքը իրենց համար հարմար պահերի են կիրառում: Մեր պարագայում դեռ հարմար չէ այն կիրառել: Մենք միջազգային իրավունքը լավ գիտենք, բայց հստակ մի բան պետք է իմանանք. որպեսզի իրավունքն աշխատի, յուրաքանչյուր իրավունքի հետեւում պետք է հզոր բանակ լինի: Այսօր կարող եմ փաստել, որ մեր բանակը լավագույններից մեկն է աշխարհում: Մեր դիվանագետները պետք է բանակցեն, անգամ երկարաձգեն այդ բանակցությունները, որ մեր բանակը կարողանա ազատագրել այն տարածքները, որոնք որ պետք է: Իրավունքին տեր լինելու համար կարեւոր է հզոր բանակը, որը եւ կա: Որքան բանակն առաջ գնա, այդքան էլ իրավունքը կաշխատի»,-շեշտեց Հ. Սուքիասյանը:

Անդրադառնալով Թուրքիայի պահվածքին՝ նա նշեց, որ նպատակը, մեծ հաշվով, Հայաստանի պետականությունը փլուզելն է: «Մեր տարածքը կոչվում է «սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը»: Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, որն իրենց խանգարում է: Եվ տեսնում ենք, որ այդ թուրքն իր նախնիների կանչով, իրենց Օսմանի երազով նորից սկսում է վերականգնել իր պանթուրքիզմը, եւ պարզ է, որ այստեղ մենք խոչընդոտ ենք: Ու քանի որ Արցախի հարցը տաք հարց, տաք կոնֆլիկտ է, որի վրա միշտ կարելի է ձեռքերը տաքացնել, խարդավանքներ անել, դրա համար սկսել են Արցախից:

Եթե Արցախը չլիներ, Հայաստանի վրա էին ինչ-որ բան ման գալու: Այս համատեքստում պետք է նկատի ունենանք նաեւ այն, որ Թուրքիան աշխարհի տարբեր ծայրերում է խառնակչություններ սկսել ու հիմա էլ եկել է այստեղ: Սրանք անընդհատ որոնում ու փորձում են ինչ-որ մի տեղից օգուտ քաղել: Անընդհատ գործընթացի մեջ են, ինչը եւս թուրքական ավանդույթի տիրույթում է: Թուրքն ասում է՝ մտնենք պատերազմի մեջ՝ հետո կտեսնենք, միգուցե մի տեղից օգուտ ունենանք: Հիմա մտել է ու փորձում է Հարավային Կովկասը արյան բաղնիքների վերածել: Բայց իրականում դեմ են առել հայկական պատնեշի, որը լավագույնս է աշխատում: Ես մի բան կարող եմ վստահեցնել՝ հեռանկարի մեջ Թուրքիան չափավորվելու է: Վստահեցնում եմ՝ Թուրքիային չափավորելու են: Իհարկե, կան այլ տեսակետներ եւս:

Ասում են՝ ՆԱՏՕ-ին ձեռնտու է, որ Թուրքիան այստեղ ուժեղանա, որովհետեւ այդպես Ռուսաստանի դիրքերն են թուլանում: Բայց եթե Թուրքիան այստեղ ուժեղացավ կամ շարունակեց խժդժությունները, դեմ է առնելու Ռուսաստանի միջուկային զենքին, մեզ օգնելու է նաեւ Իրանը, որովհետեւ պանթուրքիզմի արեալի ձգումը Իրանի սահմաններ Իրանի համար մահ է: Թուրքիան Ադրբեջանին անուղղակի ձեւով կօգնի, բայց ուղիղ պայքարի մեջ չի կարող մտնել: Հասկանալով, որ արդբեջանցին այլեւս մեր դեմ կռվելու ոչ մի շանս չունի, կչափավորվի, բայց այս պատերազմի մեջ ուրիշ դերակատար էլ կա: Դա Իսրայելն է՝ Հոլոքոստ տեսած պետությունը, որն այսօր հովանավորում է ցեղասպանության գյուտարարին՝ Թուրքիային:

Հետեւապես, Իսրայելը եւս ցեղասպան պետություն է: Սա նշանակում է, որ մեր բանակն այսօր շատ ավելի մեծ բանի դեմ է կռվում, քան պարզապես թուրք-ադրբեջանական տանդեմն է: Դժվար է, բայց մեր բանակը լավագույնս է կռվում: Մեր բանակը չեզոքացրեց նրանց բլից-կրիգի նպատակը: Մեծ հաշվով, եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվեց, Թուրքիան շանս չունի, չափավորվելու է: Բայց ամենակարեւորը կռվելն է, ամենակարեւորը բանակն է: Ամեն բան ճիշտ է՝ դիվանագիտությունը եւս, բայց մեր գերխնդիրն այս պահին բանակը առաջ մղելն է»,-ասաց նա»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամները վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվում կառավարական առանձնատան մոտՀակոբ Արշակյանի՝ լրագրողին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել Արժանի լինենք մեր որդիներին ու նրանց պայքարին. Կարին ՏոնոյանՄիջազգային անվտանգության վարչության պետի մեկնաբանությունը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովին ՀԱՊԿ հայտարարությանը Երեկ հակառակորդը կրակոց է արձակել Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ. «Հետք» Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ. Միքայել ՄինասյանԺամը 20։30 հավաքվում ենք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ՝ ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի. Գեղամ Մանուկյան Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ ԹովմասյանԱրցախ վերադարձած քաղաքացիներին վեց ուղղությամբ աջակցություն կտրամադրվի Ռոմանոս Պետրոսյանը խոսել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Հրանտ Բագրատյան Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ կարևորելով Հելսինկիի հիմնարար սկզբունքները «Արա՛, բռնե՛ք. Փաշինյանը փախավ». գորիսեցիները վարչապետին ճանապարհեցին հայհոյանքներով (տեսանյութ) Պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել1991-ից ի վեր չեմ հիշում, որ ՀՀ որևէ ղեկավարի հրապարակայնորեն այսպես անպատվեին. Սենոր Հասրաթյան Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ. Էդգար ԷլբակյանՍյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ Նիկոլ Փաշինյանը Գորիսում է. այստեղ նույնպես բողոքի ակցիաներ են (տեսանյութ)«Սյունիք. Ես ծեր արևը կծիմ». ԱնդրեԱրայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա. Hraparak.am ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի հանդիպումը ԵՄ անդամ երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ Իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Վահե Հակոբյանին և իր կնոջը. փաստաբաններԻ՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում. իրավապաշտպան Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը կհուղարկավորվի Գառնիի ազատամարտիկների գերեզմանատանը՝ ապրիլի 23֊ին Մեր ընտանիքի անվան հետ կապված սուտ տեղեկություններ են շրջանառվել․ Սուրիկ Խաչատրյան Սյունիքում քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է․ փաստաբան Զորամասերից մեկում ապրիլի 21-ին անցկացվել են տեսական պարապմունքներ (լուսանկարներ)44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման ՎարդանյանՀայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան«Լա՞վ եք տղե՛րք»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզի N զորամաս կատարած այցիցՊուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան. ՓաշինյանՄիայն Աթաթուրքի ու Լենինի արձաններն են պակասում այստեղ. ակցիայի մասնակիցՇուռնուխցիները հայհոյանքներով ճանապարհեցին Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)Սյունիքում մեզ չաջակցողների մեծ մասը գործում է որոշ ուժերի կողմից կազմակերպված խմբերով. Արման Եղոյան Մեղրիի միջանցք չի լինելու. Նիկոլ Փաշինյան Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ2020-ի մարտի համեմատ եկամուտների ընդհանուր բազան ավելի է 7,8 մլրդով․ Քերոբյան Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. նախարարություն«Լիվերպուլի» սեփականատերը ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներիցԿաթողիկոսը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի բարոյահոգեբանական վիճակը«Գալիս է մի պահ, երբ հոգնում ես ներել, խնդրել, համոզել, վիճել, երբ ավելի հեշտ է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել». Դիանա Տոռես Օդային տագնապ և շչակի գործարկում՝ 5 մարզերում․ ԱԻՆ-ը ուսումնական վարժանքներ է անցկացրել Շուռնուխցիները փակել են Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից 17.275.000 ՀՀ դրամի գույք է հափշտակվել. ԱԱԾՏավուշի մարզպետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պատերազմից տուժածներին աջակցելու հարցըԳյումրու արտադրամասի պահակները 500 հազար դրամի գողություն են կատարել Արա Այվազյանի բացման խոսքը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին
Ամենադիտված