Քայլեր ձեռնարկվելո՞ւ են Թուրքիայի և Ադրբեջանի դեմ. իսպանացի պատգամավորը հարցում է ուղարկել գործադրին
BlogosphereԻսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան հարցում է ուղարկել կառավարությանը՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի:
«Կառավարությունը տեղեկություններ ունի՞ վերջին 5 տարիների ընթացքում Իսպանիայի կողմից Թուրքիային և Ադրբեջանին վաճառած զենքի ծավալների վերաբերյալ, հայ ժողովրդի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի համար Իսպանիայի կառավարությունը դիվանագիտական քայլեր ձեռնարկելո՞ւ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու կառավարությունը Իսպանիայի և միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման համար»,- այս մասին Սենատի անդամը հրապարակում է կատարել «Թվիթեր»-ում: