Աշխարհի ամենահարուստ մարդիկ երեկ՝ մեկ օրվա ընթացքում, կորցրել են 14,4 միլիարդ դոլար․ Bloomberg
ԺամանցԵրկուշաբթի օրը՝ հոտեմբերի 26֊ին, աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 14,4 միլիարդ դոլարով, հայտնում է Bloomberg֊ը։ Երկուշաբթի օրվա առևտրի արդյունքների համաձայն՝ BBI-ի վարկանշային աղյուսակի լավագույն տասնյակից միայն երկու միլիարդատեր է կարողացել ավելացնել կարողությունը․ Tesla- ի և SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկը անմիջապես հարստացել է $ 2,88 միլիարդով, ով չորրորդ հորիզոնականում է, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը`263 միլիոնով դոլարով։ Վերջինս շարունակում է մնալ վարկանշային աղյուսակի առաջատարը: Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Forbes ամսագիրը, աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց համատեղ կարողությունը մեկ օրում նվազել է ավելի քան 17 միլիարդ դոլարով։