Իրանը ղարաբաղյան հիմնախնդրի հարցով նախագահի հատուկ բանագնաց կուղարկի Երևան, Բաքու, Մոսկվա և Անկարա․ Ռիա Նովոստի
ԻրանԻրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արաքչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեին: «Արաքչիի ծրագրում, բացի սահմանային շրջաններ՝ Հայաստան և Ադրբեջան այցելելուց, նախատեսվում են այցելություններ Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա», - ասվում է Խաթիբզադեի հայտարարության մեջ: