Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

«Պատերազմը պատերազմ է...» և պատերազմը նաև դիվանագիտական հարթությունում է...

Аналитический

«Պատերազմը պատերազմ է: Պատերազմը, հատկապես, երբ հարձակվող ադրբեջանական կողմը քաղաքացիական բնակչության դեմ սկսում է օգտագործել բոլոր տեսակի, այդ թվում և արգելված զինատեսակներ, տառապանքների, կորուստների և մարդկային ողբերգությունների մասին է` լինի դա 90-ականներին, 2000-ականներին, 2016-ին, թե 2020-ին: Պատերազմը կամ բիրտ ուժի կիրառումը երբեք լուծում չէ և չի էլ կարող լինել: Հակառակը՝ այն ավելի շատ բռնություններ և փակուղային իրավիճակ է ստեղծում, և փաստորեն, ադրբեջանական կողմը ի վիճակի չեղավ հասկանալ և ընդունել այդ իրողությունը 80-ականների վերջին և հիմա էլ փորձում է Արցախի հիմնախնդիրը լուծել` օգտագործելով հայերի էթնիկական զտման և բնաջնջման քաղաքականությունը»:

Սա նախագահ Արմեն Սարգսյանի վերջին հարցազրույցներից մեկում հնչած մտքերից մեկն է, որը, կարծեք, բնութագրում է արցախյան հակամարտության մեջ ադրբեջանական բիրտ տրամաբանությունը և վայրագ փիլիսոփայությունը՝ սկսած հակամարտության առաջին օրից մինչև այս պահը, երբ թշնամին, ակնհայտ կամ քողարկված, ի ցույց է դնում իր հեռահար մտադրությունները, այն է՝ տիրանալ Արցախին և չթողնել այնտեղ և ոչ մի հայ: Սա նաև պատերազմ և վայրագություններ սանձազերծած Ադրբեջանի և նրան քաղաքական և ռազմական աջակցություն տրամադրող և օժանդակող Թուրքիայի վարքագծի նկարագիրն է, որը սակայն բանակցային մոտ 25 տարվա ընթացքում հայկական կողմի մոտ չառաջացրեց համապատասխան արձագանք, քաղաքական, ռազմական, տնտեսական և դիվանագիտական ադեկվատ և իրողություններից բխող դիրքավորում:

Անկախությունից և հատկապես՝ 94 թվականի զինադադարից հետո Երևանը և Ստեփանակերտը պետք է լծված լինեին մի շարք ուղղություններով ինտենսիվ և քրտնաջան աշխատանք տանելուն: Այդ ջանքերը և գործողությունները պետք է առարկայորեն բյուրեղանային և արտահայտվեին` (1) Ուժեղ, մրցունակ և ժամանակակից տնտեսության և ռազմական արդյունաբերության զարգացմամբ; (2) Ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորմամբ; (3) Արդյունավետ կառավարմամբ; (4) Պետական ինստիտուտների կայացմամբ, դրանց արդյունավետ և համակարգված փոխգործակցությամբ և դիմակայունության աստիճանի բարձրացմամբ; (5) Ժողովրդագրական խնդիրների արդյունավետ կառավարմամբ; (6) Արցախյան հիմնախնդրի մասով հստակ տեսլականի և քաղաքականության մշակմամբ; (7) Հայաստան-Սփյուռք կապերի և հնարավորությունների քարտեզագրմամբ և ցանցային մոդելավորմամբ; (8) Տեղում մրցունակ կադրերի հավաքագրմամբ, պատրաստմամբ և արտերկրից մասնագետների նեգրավմամբ; (9) Գիտությունների կիրառականության և արդյունավետ կրթության ներդրմամբ; (10) Բարձր և ինովացիոն տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության և տիեզերական բնագավառներում առաջխաղացմամբ; (11) Նորարարության ձևավորման խթանմամբ; (12) Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ և զարգացմամբ, և այլն:

Այստեղ երևի շատերը փնտրեցին, բայց չգտան արտաքին ոլորտին կամ դիվանագիտությանը վերաբերողը կետը: Այո՛, հենց պրո-ակտիվ դիվանագիտությանը և բազմակողմանի (և ոչ՝ իմիտացիոն) արտաքին քաղաքական դաշտին վերաբերող աշխատանքն է, որ ի շարս վերը նշած կետերի, մեծ ազդեցություն ունի թե՛ Հայաստանի զարգացման, և թե՛ հատկապես ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծման համատեքստում: Այս օրերին, երբ շատերն ակնկալում են Ադրբեջանի ագրեսիայի մասով այս կամ այն գերտերության դատապարտումը կամ հրադադարին ուղղված ջանքերի արդյունավետությունը, ակամայից բախվում են մի իրողության, որն էլ առաջ է բերում մի պարզ, տրիվիալ հարց՝ արդյո՞ք ամեն ինչ է արվում կամ արվել է արտաքին քաղաքական ոլորտում, որպեսզի դիվանագիտական նժարը թեքվի մեր կողմը: Արդյո՞ք 30 տարվա ընթացքում կարողացել ենք մեծացնել մեր բարեկամների և դաշնակիցների ցանկը, որոնց հետ կարող ենք ունենալ ընդհանուր շահեր կամ հետաքրքրություններ: Կարողացե՞լ ենք չեզոքացնել Ադրբեջանի՝ բազմաթիվ երկրներում և միջազգային կառույցներում տարվող հետևողական աշխատանքը, որը բնորոշել ենք որպես «խավիարային դիվանագիություն» և համարել ենք, որ դա բավարար է: Քանի՞ մեդիառեսուրսի հետ ենք ձեռքբերել պայմանավորվածություններ հայկական տեսակետները ներկայացնելու և առաջ տանելու համար: Թե՞ մարդիկ դեռ մտածում են, որ նման հարցերը լուծվում են ԱՄՆ կամ այլ երկրների քաղաքներում ճանապարհները և մայրուղիները փակելով: Այս հարցերն ունեն տարբեր պատասխաններ՝ կախված այն բանից, թե ով է պատասխանում՝ ԱԳՆ ներկա կամ նախկին պաշտոնյան, փորձագետը, ներկա կամ նախկին իշխանության ներկայացուցիչը, զինվորականը, սփյուռքի ներկայացուցիչը, շարքային քաղաքացին: Ինչպիսին էլ լինեն այդ պատասխանները, 30 տարվա առարկայական ձեռքբերումները դիվանագիտական դաշտում շատ չեն, և հատկապես սեպտեմբերի 27-ին հայության դեմ սանձազերծած պատերազմի այս օրերին ի հայտ են գալիս արտաքին դաշտում տարիների բացթողումները՝ համեմված ադրբեջանամետ նարրատիվներին հակազդելու ցածր մակարդակով, դեսպանությունների (բացառությամբ մի քանիսի) կրավորական աշխատելաոճով, անհիմն մեծամտությամբ, սեփական տեղը և նշանակությունը գերագնահատելով և այլոց թերագնահատելով:

Երբ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը խոսեց Հայաստանի և հայերի մասին, և նաև հիշեց Կոսովոն և Սերբիան, սոցիալական ցանցերում և նաև դիվանագիտական շրջանակներում մեծ ոգևորություն առաջացավ: Շատերը համարեցին, որ դա ազդակ է Թրամփի կողմից՝ ճանաչելու Արցախի անկախությունը կամ հաստատելու երկարաժամկետ խաղաղություն: Միգուցե Թրամփը հենց դա նկատի ուներ, միգուցե և՝ ոչ: Իսկ ո՞վ է հայկական կողմից աշխատում Սպիտակ Տան վարչակազմի հետ այդ հարցերը պարզելու համար: ԱՄՆ-ում մեր դեսպա՞նը: Ո՛չ: Վաշինգթոնում գրանցված հայկական լոբբիստական կառույցնե՞րը: Ո՛չ կամ մասամբ: Ինչ-որ փորձագետնե՞ր կամ քաղաքական գործիչնե՞ր: Ո՛չ կամ միայն անհատական նախաձեռնությունների մակարդակում: Նույնը կարելի է ասել նաև այլ ուժային կենտրոնների և նրանց մայրաքաղաքների մասով: Հարցն այն է, որ նման մակարդակում և նման բարդության հարցերը չեն քննարկվում կամ առավել ևս լուծվում ազդակների կամ ակնարկների տիրույթում: Մեր ԱԳՆ-ի ընդհանուր աշխատանքը, Արտգործնախարար Մնացականյանի այցը Մոսկվա և Վաշինգտոն, ինչպես նաև՝ Ֆրանսիայի դիվանագիտական ջանքերը շատ գնահատելի են, սակայն բավարար չեղան և չեն էլ կարող լինել: Անհրաժեշտ են տետատետ ինտենսիվ հանդիպումներ և խորքային քննարկումներ որոշում կայացնողների հետ՝ հստակ բացատրելով քո դիրքորոշումները, բացատրելով նաև դիմացինի շահերը և ռիսկերը, և այդ ամենը մեր շահերը հաշվի առնելով, դիմացինին ինչ-որ բաներ առաջարկելով և հասնելով նրան, որ դիմացինը սկսի աստիճանաբար գործել Ադրբեջանի շահերին հակառակ տրամաբանության մեջ:

Այս համատեքստում, ինչո՞ւ օրինակ քնեցնել կամ չօգտագործել նույն Արմեն Սարգսյանի ներուժը, դիվանագիտական փորձառությունն ու հոտառությունը, նրա ցանցային կապերը և միջազգային հեղինակությունը, մտքի ճկունությունը և բանակցային բարդ և շատ հաճախ որոշիչ արվեստի նրբություններին տիրապետելու հանգամանքը: Սա և հռետորական, բայց և միևնույն ժամանակ ուղիղ հարց է: Արմեն Սարգսյանն այս օրերին հասցրեց հարցազրույցներ տալ աշխարհի հարյուր միլիոնավոր լսարան ունեցող մի շարք ամենահեղինակավոր լրատվամիջոցներին: Անձնական հատուկ նամակներ հղեց արաբական աշխարհի լիդերներին: Կատարեց մի շարք կարևոր և արդյունավետ այցելություններ Բրյուսել և Փարիզ: Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկեր և դաշնակից Թուրքիայի դերակատարության սանձման և ջիհադիստ վարձկանների ներգրավման հանգամանքը մերկացնելու առումով շատ կարևոր էր նրա հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև՝ հանդիպումները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այս ամենի մեջ առանձնացավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումը, որն էլ, ըստ շատերի, նպաստեց, որպեսզի Մակրոնն իր դեսպանին հետ կանչի Թուրքիայից, որի անհավասարակշիռ նախագահն արդեն հասցրել էր անձնապես վիրավորել Ֆրանսիայի նախագահին:

Մենք պետք է գիտակցենք, որ հապաղելու ժամանակ չունենք: Այսօր, ինչպես և միշտ էլ, բոլորս գտնվում ենք միևնույն նավակի մեջ, որի անունն է հայոց պետականություն՝ Հայաստանով, Արցախով և Սփյուռքով: Այդ նավակը կարիք ունի արդյունավետ նավավարների, հմուտ դիվանագետների, հեռատես ստրատեգների: Այսօր պետք է օգտագործել բոլորի և յուրաքանչյուրի ներուժը, որպեսզի վաղն արդեն ուշ չլինի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное