Ղարաբաղում մարտերի շարունակումը ափսոսանքի ու մտահոգության տեղիք է տալիս․ Պեսկով
ՌուսաստանՄարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են՝ չնայած զինադադարի մասին ավելի վաղ ընդունված որոշումներին, և դա ափսոսանքի և մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա: «Մարտերը դեռ շարունակվում են, դա ափսոսանքի և մտահոգության տեղիք է տալիս», - ասել է Կրեմլի խոսնակը: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը չի քննարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցի ընթացքում: «Դա օրակարգի մեջ չի մտնում», - ասել է Պեսկովը՝ նշելով, որ միայն Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնվել կարգավորման գործընթացում այս կամ այն պետության մասնակցությանը: